Արմեն Աբրահամյան (գեներալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Աբրահամյան
դեկտեմբերի 5, 1959(1959-12-05)[1] (64 տարեկան) -
ԾննդավայրՎաղավեր, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ[1]
ԿրթությունՀԱՊՀ (1984)[1]
Պարգևներ

Արմեն Անդրանիկի Աբրահամյան (դեկտեմբերի 5, 1959(1959-12-05)[1], Վաղավեր, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ազատամարտիկ, ռազմական գործիչ։ Գեներալ-մայոր (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1984)։ 1984-1988 թվականներին աշխատել է Արմավիրում (Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս)՝ շինարար։ 1988 թվականից մասնակցել է Հադրութի կամավորական ջոկատների ստեղծմանը, եղել գնդի շտաբի պետ, 1997 թվականից՝ ՊԲ սահմանապահ զորամասի հրամանատար։ 1988-1994 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Քարվաճառի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար։

Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։

2013 թ. ապրիլի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո  (էջ 29