Լևոն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Ստեփանյան
հուլիսի 28, 1950(1950-07-28) (68 տարեկան) -
ԾննդավայրԼենինաբադ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Կոչումգեներալ-մայոր
Մարտեր/
պատերազմներ
Աֆղանական պատերազմ և Արցախյան ազատամարտ
Պարգևներմեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար», «Մարշալ Բաղրամյան» մեդալ և Medal "For Impeccable Service"

Լևոն Վլադիմիրի Ստեփանյան (հուլիսի 28, 1950(1950-07-28), Լենինաբադ, Բաբեկի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԱԽՍՀ, ԽՍՀՄ)– Հայաստանի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Աֆղանստանի և Ղարաբաղյան պատերազմների մասնակից, գեներալ-մայոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվականին ավարտել է Նախիջևանի Պուշկինի անվան թիվ 3 միջնակարգ հայ-ռուսական դպրոցը։
  • 1972 թվականին ավարտել է ԽՍՀՄ Պետական Անվտանգության Կոմիտեի Մոսկվայի բարձրագույն սահմանապահ հրամանատարական ուսումնարանը։
  • 1979 թվականին ավարտել է Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիան (քաղաք Մոսկվա)։
  • 1972-1976, 1979-1991 թվականներին զբաղեցրել է բարձր հրամանատարական և քաղաքական պաշտոններ Անդրկովկասյան սահմանապահ զինվորական շրջանում (Հոկտեմբերյանի սահմանապահ զորամաս, Հադրութի սահմանապահ զորամաս, Անդրկովկասյան սահմանապահ շրջանի վարչություն քաղաք Թբիլիսի
  • 1982 թվականին մասնակցել է Աֆղանստանի մարտական գործողություններին։
  • 1990-1995 - Գերագույն խորհրդի պատգամավոր (Հոկտեմբերյան քաղաքի ընտրատարած, ներկայիս ք․ Արմավիր, Հայաստան), որտեղ եղել պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ։
  • 1991-1993 - Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսար, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, ՀՀ ՊՆ կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ։
  • 1991-1994 - Մասնակցել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին, զբաղվել է ռազմա-դիվանագիտական գործունեությամբ, ռազմական կադրերի պատրաստմամբ, Հայաստանի սահմաններում ինքնապաշտպանության գումարտակների կազմավորումով։
  • 1994 - Ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո առաջիններից է Հայաստանում, ում շնորհվել է գեներալ-մայորի կոչումը (ՀՀ Նախագահի հրամանագիր առ 30․08․1994)։
  • 1993-2003 - Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության Սահմանապահ զորքերի հրամանատար։ Հանդիսանում է Հայաստանի պրոֆեսիոնալ սահմանապահ զորքերի հիմնադիրը։
  • 2005-2007 - "Հայաստանի էլեկտական ցանցեր" ընկերության տնտեսական անվտանգության և ռեժիմի դեպորտամենտի ղեկավար (Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2006-2008 - Համատեղությամբ՝ "Նաիրիտ գործարան" ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2008-2012 - "Միջազգային էներգետիկ կորպորացիա" ՓԲ ընկերության տնտեսական անվտանգության և ռեժիմի ծառայության ղեկավար (Ինտեր ՌԱՕ ԵԷՍ, այնուհետև Ռուսգիդրո)։
  • 2009-2010 - Համատեղությամբ՝ "Արմավիա" ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 2012-2016 - "Թելասի" բաժնետիրական ընկերության անվտանգության և ռեժիմի գծով տնօրեն (Վրաստանի էլեկտարկան ցանցեր, Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2012- 2016 - Համատեղությամբ՝ ՋԷԿ "Մտկվարի", ՀԷԿ "Խրամի-1", ՀԷԿ "Խրամի-2" ընկերությունների գլխավոր տնօրենների խորհրդական (Վրաստան, Ինտեր ՌԱՕ ԵԷՍ)։
  • 2011 - առ այսօր զբաղեցնում է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնը։
  • 2017 - առ այսօր "Ատոմէներգոռեմոնտ - Հայաստան" մասնաճյուղի տնօրեն ("Ատոմէներգոռեմոնտ" ԲԸ, Ռուսաստան), ընկերությունը իրականացնում է Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքները։
  • 1996 թվականից ՀՀ ԱԱԾ-ի պատվավոր աշխատակից։
  • 2001 թվականից ՌԲԳԱ-ի գործող անդամ (ռազմական գիտությունների բաժին)։
  • 2007 թվականից ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի պատվավոր անդամ (http://www.skpw.ru/pochet.htm):
  • 2010 թվականից ԱՊՀ երկրների պատվավոր սահմանապահ։
  • Պարգևատրվել է ԽՍՀՄ, ՀՀ, ՌԴ, ԱՊՀ երկրների և մի շարք օտարերկրյա պետությունների շքանշաններով և մեդալներով։

Ամուսնացած է, ունի դուստր և որդի։

Հայրը՝ Վլադիմիր Ստեփանյանը ծառայել է Նախիջևանի սահմանապահ զորամասում, կոչումը՝ ենթասպա, մայրը՝ Եվգենյա Բաբայան՝ մանկավարժ։

2009 թվականի Ստեփանյանների սահմանապահ դինաստիան «ռազմական դինաստիա» անվանակարգում ԱՊՀ երկրներում ճանաչվել է ամենաբազմամարդը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]