Jump to content

Անդրիաս Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անդրիաս Ղուկասյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1970(1970-05-12) (54 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՄասնագիտությունՏնտեսագետ-մաթեմատիկոս, Իրավագետ
Աշխատանք«Ռադիո Հայ» ընկերության հիմնադիրների ժողովի նախագահ
ԱմուսինԱնահիտ Թարխանյան
ԾնողներՀայրը՝ Մարատ Ղուկասյան Մայրը՝ Գալինա Ղուկասյան
Երեխաներ1 դուստր

Անդրիաս Մարատի Ղուկասյան (մայիսի 12, 1970(1970-05-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական, քաղաքական գործիչ, 2013 թվականի ՀՀ Նախագահի ընտրությունների թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1995-1999 թթ. աշխատել է «Հայներարտբանկում», որպես գործունեության պլանավորման դեպարտամենտի տնօրենի տեղակալի, Ներքին աուդիտի ծառայության պետ, Վարկային դեպարտամենտի տնօրենի տեղակալ պաշտոններ։
  • 1998 թ. հիմնադրել է «Բիզնես-պորտնյոր» խորհրդատվական ընկերությունը, որը կառավարել է մինչև 1999 թվականը։
  • 1999 թվականից առ այսօր գլխավորում է «Ռադիո Հայ» ՍՊ Ընկերությունը՝ զբաղեցնելով ընկերության հիմնադիրների ժողովի նախագահի պաշտոնը։
  • 2002-2003 թթ. հիմնադրել է և աշխատել է որպես տնօրեն «Վարդազարյան և Ղուկասյան» իրավաբանական խորհրդատվական ընկերությունում։
  • 2002 թվականին հիմնադրել է «Ֆլամինգո-Արտ-լողափ» ՍՊԸ-ն և կառավարել ընկերությունը մինչև 2011 թվականը։
  • 2004-2008 թթ. հանդիսացել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ ներկայացուցիչը «Դվին հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ում։ Զբաղեցրել է նաև վերջինիս տնօրենի պաշտոնը։

Հասարակական-քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 31-ին Անդրիաս Ղուկասյանը կալանավորվեց Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով[3] և անազատության մեջ էր գտնվում նույն թվականի նոյեմբերի 20-ից[4]։ 2018 թվականի մայիսի 7-ին ազատ է արձակվել[5]։ Ստեղծեց Հայկական կառուցողական կուսակցությունը 2018-ի հուլիսին։ 2021 թ. Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կառուցողական հայկական կուսակցությունը մտավ «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինք[6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ունի մեկ դուստր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Սերժ Սարգսյանի ռեժիմը կկորցնի իր հենարանը»
  2. Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
  3. Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը
  4. Անդրիաս Ղուկասյանի գործը փորձում են միացնել «Սասնա Ծռերի» գործին (տեսանյութ)
  5. «Անդրիաս Ղուկասյանն ազատ արձակվեց». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  6. «The NDA, led by Arshak Sadoyan, also joined the Free Homeland bloc. announcement:».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]