Յուքոմ
Յուքոմ | |
|---|---|
| Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
| Ընկերության տեսակ | Փակ բաժնետիրական ընկերություն |
| Հիմնադրված է | 2009 |
| Վայր | Երևան, Հայաստան |
| Երկիր | |
| Տնօրեն | Ռալֆ Յիրիկյան |
| Արդյունաբերություն | Հեռահաղորդակցություն |
| Արտադրանք | Ֆիքսված ինտերնետ,
ԻՊ հեռախոսակապ, Շարժական հեռախոսակապ և շարժական ինտերնետ, հեռուստատեսություն ԻՊ Հեռուստատեսություն |
| Նախկին | Օրանժ Արմենիա |
| Կայք | ucom.am |
«Յուքոմ» (անգլ.՝ Ucom), ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող ընկերություն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին[1]։ Ընկերությունն իր ինտերնետային ծառայությունները մատուցում է Հայաստանը Վրաստանի հետ կապող սեփական օպտիկամանրաթելային կապուղու միջոցով[2]։ Սա թույլ է տվել ընկերությանը տարանցիկ ինտերնետ մատակարարել Մերձավոր Արևելքում[3]։
2013 թվականին ընկերությունն ստացել է հանրային շարժական ինտերնետ կապի ծառայություններ մատուցելու լիցենզիա, իսկ 2015 թվականին ձեռք է բերել Օրանժ Արմենիա ընկերության 100% բաժնեմասը՝ այսպիսով մուտք գործելով նաև Հայաստանի շարժական կապի շուկա[4]։ Այս զարգացման միջոցով ընկերությունը Հայաստանում գործարկել է 4G+ ցանցը, ինչպես նաև բաժանորդներին հասանելի է դարձրել IP հեռուստատեսության, ֆիքսված ու շարժական հեռախոսակապի և ինտերնետ ծառայությունների ամբողջական՝ «4-ը 1-ում» փաթեթը։
2017 թվականին Սան Ֆրանցիսկոյում կայացած տեխնիկական առաջատար լուծումներ առաջարկող Calix ընկերության հաճախորդների խորհրդի նիստում Յուքոմ և Calix ընկերությունները հայտարարել են Հայաստանում NG-PON2 տեխնոլոգիայի ներդրման մասին, ինչը հնարավորություն է տվել Յուքոմին ապահովելու 10 գիգաբիթ/վայրկյան թողունակությամբ գերժամանակակից ցանց
2017 թվականի ապրիլին Յուքոմ ընկերությունը և «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» բաժնետիրական առևտրային բանկը («Տաշիր» ընկերությունների մաս է) ստորագրել են գործակցության համաձայնագիր։ Համաձայնագրով սահմանված ներդրումային ծրագրի իրականացումը թույլ է տվել երկրում ընդլայնել 4Play կոնվերգենտ առաջարկներն ու 4G+ ցանցը[5]։
Կոնֆլիկտ ընկերությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի ապրիլի 9-ին լույս է տեսել ««Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել» վերնագրով հրապարակումը[6]։ Ըստ հրապարակման Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ բոլոր տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմումներ են գրել և խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է[7]։
Հակասության պատճառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Առճակատման պատճառը «Յուքոմի» բաժնետեր և տնօրեն Հայկ Եսայանի ու մյուս բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ Ըստ լրատվամիջոցների՝ հակասությունն առաջացել է Ucom-ի 3,17% բաժնետեր և այն ժամանակվա գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի և Ucom-ի մնացած բաժնետերերի միջև ներքին անհամաձայնության հետևանքով։
2020 թվականի ապրիլի 14-ին կայացած տնօրենների խորհրդի նիստում տեղի է ունեցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն, ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։
Հանգուցալուծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարել են, որ իրենց բաժնեմասը չեն վաճառելու և նպատակ ունեն գնել Յուքոմի 94 տոկոսը[8]։ Որպես գործարքի գին առաջարկվել է մոտ 17 միլիոն դոլար[9]։ Կառավարման խորհուրդը չի արձագանքել առաջարկին[10]։
Յուքոմ Հիմնադրամ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին հիմնվել է Յուքոմ Հիմնադրամը՝ որպես Յուքոմ ընկերության բարեգործական և մարդասիրական ծրագրեր իրականացնող հիմնական կառույց:
Գլխավոր դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գուրգեն Խաչատրյան - Տնօրենների խորհրդի նախագահ[11]
- Ռալֆ Յիրիկյան-Գլխավոր տնօրեն[12]
- Արինա Առուստամյան - Կոմերցիոն տնօրեն
Նախկին ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Խաչատրյան Գլխավոր տնօրեն
- Հայկ Եսայան - Գլխավոր տնօրեն
- Ալեքսանդր Եսայան- Փոխտնօրեն, Զարգացման գծով տնօրեն
- Արամ Բարսեղյան - Կոմերցիոն տնօրեն
- Կարեն Շաբոյան - Վաճառքի բաժնի ղեկավար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ucom».
- ↑ Caucaso, Osservatorio Balcani e. «Transparency of media ownership in Armenia». Media Freedom Resource Centre OBCT (իտալերեն).
- ↑ «Armenia aims at major role in global tech market, says Ucom founder». Digitimes Asia (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2025 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «PSRC authorises UCOM's Orange Armenia buyout». www.commsupdate.com. Վերցված է 2021 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ «Ucom & Fora Bank/Tashir. The full range of telecommunications services throughout Armenia, including the most remote regions».
- ↑ գործակալություն, Փաստ տեղեկատվական. ««Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել - Past.am». past.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Ի՞նչ է կատարվում Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Մեր բաժնեմասը չենք վաճառելու և նպատակ ունենք գնել «Յուքոմի» 94 տոկոսը. Հայկ Եսայան». www.civilnet.am. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.(չաշխատող հղում)
- ↑ «PanARMENIAN.Net - Mobile». panarmenian.net. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «PanArmenia.Net».
- ↑ «Գուրգեն Խաչատրյան. «Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»». iTel.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}: soft hyphen character in|title=at position 25 (օգնություն) - ↑ «Ucom-ի նոր տնօրենը Արա Խաչատրյանն է. ընկերության Տնօրենների խորհրդի հայտարարությունը». Hetq.am. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(հայ.)(անգլ.)(ռուս.)