Ռալֆ Յիրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռալֆ Յիրիկյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 16, 1967(1967-11-16) (55 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունգործարար
Պարգևներ և
մրցանակներ
Commons-logo.svg Ralph Yirikian Վիքիպահեստում

Ռալֆ Սեզարի Յիրիկյան (նոյեմբերի 16, 1967(1967-11-16), Բեյրութ, Լիբանան), հայ գործարար, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախկին գլխավոր տնօրեն, 2023 թվականի մարտի 1-ից՝ Յուքոմ գլխավոր տնօրեն[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 16-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1987 թվականին ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարան, որն ավարտել է 1991 թվականին՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի կոչում։ 1992 թվականին ստացել է նաև նույն համալսարանի գործարար կառավարման բակալավրի կոչում[2]։

1991-1992 թվականներին Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում՝ որպես փաստաթղթերի բաժնի օգնական, այնուհետև՝ Լիբանանի «Ջորջ Մաթթա իսթեբլիշմենթ» ընկերությունում՝ որպես համակարգչային օպերատոր։ 1993 թվականին աշխատել է Կատարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994 թվականին՝ Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության կառավարման խորհրդատուի օգնական[2]։

1994-1996 թվականներին Ռալֆ Յիրիկյանը զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերության հավաքագրման վարչության ղեկավարի պաշտոնը։ 1997-1999 թվականներին եղել է Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս և Կո» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության ղեկավար։ 1999-2001 թվականներին Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է Լիբանանի «ԼիբանՍել» ընկերությունում՝ որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն։

Գործունեությունը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Յիրիկյանը Վիքի Ճամբարում

2004 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի հունիսը Ռալֆ Յիրիկյանը «ՎիվաՍել-ՄՏՍ» (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) ընկերության գլխավոր տնօրենն է։ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն էապես փոխել է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի շուկան [3]։ Նորարարական մի շարք լուծումների շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է հայաստանյան սպառողին հասանելի ծառայությունների տեսականին[3]։ 2009թ.-ի ապրիլի 17-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջինը Հայաստանում գործարկում է 3G (երրորդ սերնդի) ցանցը՝ UMTS/HSPA տեխնոլոգիայով՝ ազդարարելով երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր փուլի սկիզբը [4]։ Սկզբնական շրջանում այդ ծառայություները հասանելի էին Հայաստանի երեք խոշոր քաղաքներում՝ մայրաքաղաք Երևանում, Գյումրիում և Վանաձորում [4]։ 3G ցանցի գործարկումը ստեղծում է բիզնեսի և ամենօրյա հաղորդակցման նոր հնարավորություններ [4]։

Ընկերությունն այսօր ունի շուրջ 1300 աշխատակից։ ՎիվաՍել-ՄՏՍ-ը այսօր հանդիսանում է հանրապետության խոշորագույն հարկ վճարողներից մեկը[5]։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի առաջին բջջային օպերատորն է, որը ՀԾԿՀ-ի կողմից ստացել է ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն՝ 4-րդ սերնդի LTE ցանցի կառուցման նպատակով[6]։ ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE ցանցի կոմերցիոն ներդրման շնորհիվ Հայաստանը դասվել է 4G ցանց ներդրած փոքրաթիվ երկրների շարքին։ Ինչպես և երկրի բնակելի տարածքի ավելի քան 98%-ում ծածկույթ ապահովող 2G և 3G ցանցերի դեպքում, որոնք ամենաընդարձակն են Հայաստանում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի LTE՝ 4-րդ սերնդի ցանցը նույնպես աստիճանաբար հասանելի է դառնում Հայաստանի ամբողջ բնակչությանը։ Այժմ, 4G/LTE ցանցը հասանելի է բնակչության 52.5% տոկոսին։

«Ookla» ընկերության «Speedtest» հեղինակավոր հավելվածի հաշվարկներով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցը ճանաչվել է ամենաարագագործը Հայաստանում։ 

Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձավ կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող առաջին կազմակերպությունը մեր երկրում[փա՞ստ]։ Ընկերությունը հսկայական միջոցներ է ներդրել առողջապահական, մշակութային, գիտական, բնապահպանական, կրթական բնագավառներում, ինչպես նաև գյուղական ենթակառուցվածքային նորարարական նախագծերի իրականացման ուղղությամբ։

Ռալֆ Յիրիկյանը հրավիրյալ բազմաթիվ դասախոսություններով հանդես է գալիս ակադեմիական, գործարար լսարանների առջև, ինչպես նաև տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ֆորումներում։

2022 թվականի հունիսին Ռալֆ Յիրիկյանը հեռացավ ՎիվաՍել-ՄՏՍ-ից՝ կենտրոնանալու սեփական բիզնեսում[7]։ Այս քայլի իրական պատճառները չեն հաղորդվում։

2023 թվականի մարտի 1-ին Ռալֆ Յիրիկյանը նշանակվեԼ Է Յուքոմ ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում[1]։

Շքանշաններ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել են բազմաթիվ[8] շքանշաններ, այդ թվում՝

  • Երևանի պատվավոր քաղաքացի (2017)[9]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան (2017)[10]
  • Անանիա Շիրակացու մեդալի ժապավեն.gif «Մովսես Խորենացի» մեդալ՝ շնորհված ՀՀ նախագահի կողմից
  • Պատվո շքանշան՝ շնորհված ՀՀ նախագահի կողմից[11]
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
  • «Անանիա Շիրակացի» մեդալ՝ շնորհված ԼՂՀ նախագահի կողմից
  • «Լիբանանի Հանրապետության նախագահական զրահ» շքանշան՝ շնորհված Լիբանանի Հանրապետության նախագահ գեներալ Միշել Սուլեյմանի կողմից
  • «Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշան՝ շնորհված Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից
  • Մարշալ Գեորգի Ժուկովի անվան շքանշան՝ շնորհված ՌԴ Նախագահի կողմից
  • Ռուսաստանի Դաշնության կառավարական՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Վազգեն Սարգսյան» մեդալ
  • ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» շքանշան
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ոսկե մեդալ
  • «Մանթաշյանց ասպետ» պատվո ադամանդյա շքանշան՝ շնորհված ՀՀ Մշակույթի նախարարության և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կողմից
  • «Մանթաշյանց ասպետ» պատվո պլատինե շքանշան՝ մշակույթի զարգացման գործում բացառիկ ներդրման համար
  • «Երևանի զինանշան» հուշամեդալ՝ Երևանի քաղաքապետի կողմից
  • ՀԱՕԿ-ի ոսկե շքանշան
  • Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի (հայկական մասնաճյուղ) իսկական անդամի, ակադեմիկոսի կոչում
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտորի կոչում
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) պատվավոր ակադեմիկոսի կոչում
  • Եվրոպայի Ասպետական Միացյալ Օրդենի Սենատորի շքանշան
  • Ալեքսանդր Մանթաշևի անվան շքանշան՝ Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից
  • «Արծաթե ասպետական աստղ» բարձր պարգև՝ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի նախագահության կողմից (կենտրոնակայանը՝ Հանովեր, Գերմանիա)
  • Բնապահպանական պատվոգիր 2011՝ World Land Trust-ի կողմից՝ Հայաստանի բնական հարստության պահպանման գործում ունեցած զգալի ավանդի համար
  • Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և գործարար կառավարման ֆակուլտետի կողմից հիմնված՝ «Բիզնես առաջնորդության» մրցանակ

Ռալֆ Յիրիկյանին շնորհվել է բարձրագույն ուսումնական և գիտական մի շարք հաստատությունների պատվավոր դոկտորի աստիճան և այլ պատվավոր կոչումներ, այդ թվում՝ «Տարվա մարդ» կոչումը՝ «Հայաստանի ոսկրածուծի դոնորների ռեեստր» հիմնադրամի և «Հանրօգուտ գործունեության համար» մրցանակը՝ Թեքեյան մշակութային միություն Լոնդոնի «Թեքեյան խնամակալ մարմնի» կողմից։

Ռալֆ Յիրիկյանն ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է «Յուքոմ»-ի տնօրեն»։ CIVILNET (hy-AM)։ 2023-03-01։ Վերցված է 2023-03-02 
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին։ Վերցված է 2014 թ․ մարտի 6 
  3. 3,0 3,1 Exceptional, July–December 2010, Ernst and Young, Signaling Change, How Ralph Yirikian of VivaCell-MTS is transforming Armenia’s telecoms sector, p. 5-9
  4. 4,0 4,1 4,2 VivaCell-MTS Announces The Commercial Launch Of 3G Network In Armenia, http://www.armeniandiaspora.com/showthread.php?166907-VivaCell-MTS-Announces-The-Commercial-Launch-Of-3G-Network-In-Armeni(չաշխատող հղում)
  5. http://success.am/2012/05/17/%D5%BE%D5%AB%D5%BE%D5%A1%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%BF%D5%BD-%D5%B4%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%A1%D5%AF%D5%AB-%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF-%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8/
  6. Հայաստանում LTE ցանցը կգործարկվի դեկտեմբերի 1-ին
  7. «Ralph Yirikian leaving MTS Armenia, new CEO appointed»։ Public Radio of Armenia (en-US)։ Վերցված է 2022-09-09 
  8. Շնորհավորանքներ Ռալֆ Յիրիկյանին
  9. «Երևանը չորս նոր պատվավոր քաղաքացի ունի»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 16 
  10. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ (անգլերեն)։ Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21 
  11. Պատվո շքանշանով պարգևատրելու մասին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ռալֆ Յիրիկյան հոդվածին

Հարցազրույցներ