Վիքիճամբար
Վիքիճամբար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկը, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Վանաձորում, հետագայում՝ Ստեփանավանում, Աղվերանում և Ծաղկաձորում։
2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ[1]։
Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]
9-35 տարեկան ակտիվ վիքիխմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, ստանում են անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր կարելի է ձեռք բերել նաև գումարով[2]։
Երեխաների Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 9-14 տարեկան երեխաներ և խմբագրում հիմնականում Հայերեն Վիքիբառարան և Վիքիդարան նախագծերում։
Պատանեկան Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 15-18 տարեկան պատանիներ, որոնք հիմնականում խմբագրում են Հայերեն Վիքիպեդիայում։
Երիտասարդական Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդական Վիքիճամբարին մասնակցում են 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք խմբագրումներ են կատարում Հայերեն Վիքիպեդիայում։ Երիտասարդական Վիքիճամբարի օրակարգը տարբերվում է Պատանիների Վիքիճամբարի օրակարգից, տարբեր են նաև երկու ճամբարներում անցկացվող խաղերը։
Արևմտահայերեն Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևմտահայերեն Վիքիճամբարն ամեն տարի կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հովանավորությամբ[3]։ Արևմտահայերեն առաջին Վիքիճամբարն անցկացվել է Լիբանանում, այնուհետև՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում։
Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքի ճամբարի նպատակն է դպրոցականների և ուսանողների միջոցով զարգացնել Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և Վիքիմեդիա քույր նախագծերը[4]։
Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների՝ օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։
Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։
Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։
10 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, վիքի օգնականների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն հոդվածներ, Վիքիբառարանում՝ բառահոդվածներ, իսկ Վիքիդարանում՝ կսրբագրեն հեղինակային հանրային սեփականություն համարվող գրքերը։
Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ։
Թիմային և սպորտային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արշավ
- Ազգային պար
- Յոգա սկսնակների համար
- Ֆորտ Վիքի
- Սպորտլանդիա
- Պարանի ձգում
- Փայտի ձգում
- Ֆուտբոլ
- Վոլեյբոլ
- Սեղանի թենիս
- Բադմինտոն
- Բասկետբոլ
- Վիքիորոնում
Ինտելեկտուալ խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինտելեկտուալ խաղեր
- Բրեյն ռինգ
- Բանավեճ
- Ժամանակի կառավարման թիմային խաղ
- Փազլի հավաքում
- Բարձր աշտարակ
- Փուչիկներով խաղ
- Կոմպոզիցիայի պատրաստում
Վիքի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոդվածի կառուցվածք
- Հանրագիտարանային ոճ
- Նշանակալիություն
- Հեղինակային իրավունք
- Ազատ եւ ոչ ազատ պատկերներ
- Վստահելի և ոչ վստահելի աղբյուրներ
- Վիքիհամայնք և դերեր
- Հոդվածների վիճակագրություն եւ դիտումներ
- Վիքիտվյալներ
Ազատ ժամանցի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճամբարի երկու հերթափոխերի ընթացքում վիքի խմբագիրները բազմիցս հյուրընկալել են տարբեր հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։
Վիքի Ճամբար այցելել է նաև Ռալֆ Յիրիկյանը՝
![]() |
Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը։ Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար։ Այս նախաձեռնությունը նաև շփման հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար։ Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում։ Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է[5] - Ռալֆ Յիրիկյան
|
![]() |
Վիքիճամբարների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականից սկսած, երբ բացվել է առաջին վիքիճամբարը, կայացել է մի քանի վիքի ճամբար Հայաստանում և սփյուռքում.
№ | Անցկացման ամսաթիվ | Անցկացման վայր | Նշում |
---|---|---|---|
1 | հուլիսի 6-20, 2014 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
2 | օգոստոսի 12-26, 2014 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
3 | հունվարի 7-11, 2015 թվական[6] | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
4 | հունիսի 21-հուլիսի 4, 2015 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
5 | օգոստոսի 3-12, 2015 թվական | ![]() |
Արևմտահայերեն Վիքիճամբար |
6 | օգոստոսի 16-29, 2015 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
7 | հունվարի 6-10, 2016 թվական[7] | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
8 | հունիսի 27-հուլիսի 6, 2016 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
9 | հուլիսի 27-օգոստոսի 6, 2016 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
10 | օգոստոսի 18-25, 2016 թվական[8] | ![]() |
Արևմտահայերեն Վիքիճամբար |
11 | հունվարի 5-10, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
12 | հունվարի 26-ից փետրվարի 2, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
13 | հունիսի 13-23, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
14 | հունիսի 27-հուլիսի 6, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
15 | օգոստոսի 20-30, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
16 | օգոստոսի 12-19, 2017 թվական | ![]() |
Արևմտահայերեն Վիքիճամբար |
17 | հոկտեմբերի 28 - նոյեմբերի 5, 2017 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
18 | փետրվարի 2-8, 2018 թվական | ![]() |
«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
19 | փետրվարի 22-25, 2018 թվական | ![]() |
«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
20 | հուլիսի 4-13, 2018 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
21 | հուլիսի 21-26, 2018 թվական | ![]() |
Ամառային երիտասարդական Վիքիճամբար |
22 | օգոստոսի 18-27, 2018 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
23 | հունվարի 26-փետրվարի 3, 2019 թվական | ![]() |
«Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ |
24 | հուլիսի 4-13 , 2019 թվական[9] | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
25 | օգոստոսի 2-11, 2019 թվական | ![]() |
Արևելահայերեն Վիքիճամբար |
26 | հոկտեմբերի 27-նոյեմբերի 3, 2019 թվական | ![]() |
Աշնանային Վիքիճամբար 2019 |
27 | հունվարի 25-փետրվարի 2, 2020 թվական | ![]() |
Երիտասարդական Վիքիճամբար 2020 |
28 | հուլիսի 20-25, 2020 թվական | ![]() |
Առցանց Վիքիճամբար 1-ին |
29 | օգոստոսի 20-25, 2020 թվական | ![]() |
Առցանց Վիքիճամբար 2-րդ |
30 | նոյեմբերի 5-13, 2020 թվական | ![]() |
Աշնանային Վիքիճամբար 2020 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին»։ mediamax.am (անգլերեն)։ Վերցված է 2017-09-27
- ↑ news.am-ի անդրադարձը Վիքի Ճամբարին
- ↑ ««Ուիքիփետիա»՝ Արեւմտահայերէնի Համար»։ Hairenik Weekly Newspaper (en-US)։ 2016-10-06։ Վերցված է 2017-10-01
- ↑ «armnewstv.am-անդրադարձը Վիքի Ճամբարին»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-09-ին։ Վերցված է 2014-08-28
- ↑ www.yerkirmedia.am-ի անդրադարձը
- ↑ ««Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր Ձմեռային Վիքի ճամբար Աղվերանում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-09-15
- ↑ Studio X-TECH Creative։ ««Այբ»-ի սաները մասնակցեցին հնգօրյա վիքիճամբարի»։ www.high.aybschool.am։ Վերցված է 2017-09-15(չաշխատող հղում)
- ↑ «Վիքիփետիա»՝ արեւմտահայերէնի համար
- ↑ http://mes.am/hy/news/item/2019/07/12/707/ «Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառում Ծաղկաձորում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիքիճամբարի կայք Archived 2017-09-15 at the Wayback Machine.
- Վիքիմեդիա Հայաստանի ՅուԹյուբյան պաշտոնական էջ
- Վիքի Ճամբարում հայ երիտասարդները ընդգրկվել են վիքիխմբագրման գործընթացում
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիքիճամբար կատեգորիայում։ |