Վիքիմեդիա Հայաստան
Արտաքին տեսք
| Վիքիմեդիա Հայաստան | |
|---|---|
Վիքիմեդիա Հայաստանի պատկերանիշ | |
| Տիպ | Հասարակական կազմակերպություն |
| Հիմնադրված | Մայիսի 14, 2013 |
| Տեղագրություն | |
| գործունեության որլորտ | Գիտություն, կրթություն, Հայերեն Վիքիպեդիա, Արևմտահայերեն Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիբառարան, Վիքիճամփորդ |
| Կամավորների թիվ | 1000+ |
| Աշխատակիցների թիվ | 4 |
| Անդամների թիվ | 47 |
| Կայք | wikimedia.am |
«Վիքիմեդիա Հայաստան» (անգլ.՝ Wikimedia Armenia), հանրագիտարանային գիտելիքների տարածմանը աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպություն։ Հանդիսանում է Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։ Կազմակերպության նախագահն է Արշակ Շահենյանը[1]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցում է այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել, վիքի միջավայրում համագործակցել ցանկացող, բոլոր անհատներին[2]։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիմեդիա Հայաստանն իր նպատակներին կյանքի կոչելու համար իրականացնում է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես[2]՝
- ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, առցանց տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում),
- հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում,
- կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում,
- համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արթուր Խումարյան, կազմակերպության խորհրդի նախագահ,
- Սեդա Այդինյան, խորհրդի քարտուղար,
- Արշալույս Այվազյան, խորհրդի անդամ,
- Սոնա Խոսրովյան, խորհրդի անդամ
- Սվետլանա Խաչատրյան, խորհրդի անդամ[3]
Վերստուգող հանձնաժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դավիթ Մանուկյան, հանձնաժողովի նախագահ,
- Արգամ Հակոբյան, հանձնաժողովի քարտուղար,
- Սարգիս Ղազարյան, հանձնաժողովի անդամ[4]։
Կազմակերպության նախագահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արշակ Շահենյան[5]
Աշխատակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մհեր Բեքարյան, որակյալ բովանդակության պատասխանատու,
- Արտաշես Թադևոսյան, կրթական ծրագրերի համակարգող,
- Դավիթ Սարգսյան, միջոցառումների համակարգող։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Վիքիմեդիա Հայաստանի նպատակները». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Խորհուրդ — Վիքիմեդիա Հայաստան».
- ↑ Վերահսկող հանձնաժողովի կազմ։
- ↑ Կազմակերպության աշխատակազմ