Վիքիճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառային Վիքիճամբար 2019 (պատանեկան)

Վիքիճամբար, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկը, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։ Նախագիծն առաջին անգամ իրականացվել է Վանաձորում, հետագայում՝ Ստեփանավանում, Աղվերանում և Ծաղկաձորում։

Խմբագրումների արդյունքով լավագույն ջոկատ, Պատանեկան Վիքիճամբար 2023

2014 թվականին Լոնդոնում տեղի ունեցած ամենամյա Վիքիմանիա 2014 համաժողովի ընթացքում Վիքիմեդիա Հայաստանի «Վիքիճամբար» նախագիծը ճանաչվել է տարվա ամենազիլ նախագիծ[1]։

Ձևաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի 2-րդ հերթափոխի ճամբարականները կազմել են W տառը։

9-35 տարեկան ակտիվ վիքիխմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, ստանում են անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր կարելի է ձեռք բերել նաև գումարով[2]։

Երեխաների Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 9-14 տարեկան երեխաներ և խմբագրում հիմնականում Հայերեն Վիքիբառարան և Վիքիդարան նախագծերում։

Պատանեկան Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան Վիքիճամբարին մասնակցում են 15-18 տարեկան պատանիներ, որոնք հիմնականում խմբագրում են Հայերեն Վիքիպեդիայում։

Խմբագրման ժամ, Պատանեկան Վիքիճամբար 2023

Երիտասարդական Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական Վիքիճամբարին մասնակցում են 18-35 տարեկան երիտասարդներ, որոնք խմբագրումներ են կատարում Հայերեն Վիքիպեդիայում։ Երիտասարդական Վիքիճամբարի օրակարգը տարբերվում է Պատանիների Վիքիճամբարի օրակարգից, տարբեր են նաև երկու ճամբարներում անցկացվող խաղերը։

Արևմտահայերեն Վիքիճամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտահայերեն Վիքիճամբարն ամեն տարի կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հովանավորությամբ[3]։ Արևմտահայերեն առաջին Վիքիճամբարն անցկացվել է Լիբանանում, այնուհետև՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի առաջին Վիքիճամբարին մասնակցող երեխաները կազմել են «Wikicamp» բառը։

Վիքիճամբարի նպատակն է դպրոցականների և ուսանողների միջոցով զարգացնել Հայերեն վիքիպեդիան, Վիքիդարանը, Վիքիբառարանը և Վիքիմեդիա քույր նախագծերը[4]։

Ինտելեկտուալ խաղ, Պատանեկան Վիքիճամբար 2023

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ, որոնք, վերածվելով խանդավառության և հետաքրքրությունների, օգնում են նրանց հաջողակ մարդ դառնալ դպրոցում և ապագա մասնագիտական ոլորտում։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի ամառային 3-րդ Վիքիճամբարում մասնակիցները դայվինգով են զբաղվում։

Վիքիճամբարի բոլոր միջոցառումները, առօրյան կառուցված են այնպես, որ նպաստեն ճամբարականի ինքնագնահատականի, ինքնավստահության և ինքնուրույնության բարձրացմանը։ Ճամբարում մասնակիցները սովորում են կշռադատել, անկաշկանդ արտահայտել սեփական կարծիքն ու որոշումներ կայացնել, որն ապահովում է առաջընթաց ամբողջ կյանքի համար։

Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։

10 օրվա ընթացքում ճամբարի մասնակիցները կյուրացնեն Վիքի խմբագրման գործիքները, վիքի օգնականների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն հոդվածներ, Վիքիբառարանում՝ բառահոդվածներ, իսկ Վիքիդարանում՝ կսրբագրեն հեղինակային հանրային սեփականություն համարվող գրքերը։

Ճամբարի առօրյայում ներառված են հայկական պարերի և երգերի ուսուցում, հայկական ֆիլմերի ցուցադրություն, հանդիպումներ անվանի գիտնականների, գրողների, մշակութային գործիչների հետ։

Թիմային և սպորտային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոգա սկսնակների համար
Պարանի ձգման խաղ
  • Արշավ
  • Պար
  • Յոգա սկսնակների համար
  • Ֆորտ Վիքի
  • Սպորտլանդիա
  • Պարանի ձգում
  • Փայտի ձգում
  • Ֆուտբոլ
  • Վոլեյբոլ
  • Սեղանի թենիս
  • Բադմինտոն
  • Բասկետբոլ
  • Վիքիորոնում
  • Դոջբոլ
  • Եղիր ինքնատիպ
  • Համեղ մրցույթ

Ինտելեկտուալ խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոջբոլի առաջնություն, Պատանեկան Վիքիճամբար 2023
Բարձր աշտարակի հավաքում
  • Ինտելեկտուալ խաղեր
  • Բրեյն ռինգ
  • Բանավեճ
  • Ժամանակի կառավարման թիմային խաղ
  • Փազլի հավաքում
  • Բարձր աշտարակ
  • Փուչիկներով խաղ
  • Կոմպոզիցիայի պատրաստում

Վիքի խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոդվածի կառուցվածք
  • Հանրագիտարանային ոճ
  • Նշանակալիություն
  • Հեղինակային իրավունք
  • Ազատ և ոչ ազատ պատկերներ
  • Վստահելի և ոչ վստահելի աղբյուրներ
  • Վիքիհամայնք և դերեր
  • Հոդվածների վիճակագրություն և դիտումներ
  • Վիքիտվյալներ

Ազատ ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԻՆ-ը Վիքիճամբարում, Վիքիճամբար 2019

Ճամբարների ընթացքում վիքի խմբագիրները բազմիցս հյուրընկալել են տարբեր հեռուստաընկերությունների, լրատվական կայքերի, ԱԻՆ-ի[5][6], Ֆինանսական հաշտարարի գրասենյակի, Սթրիթ Վորքաութի, Ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների։

Ընկերական հանդիպում Հայսատանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների և Վիքիճամբարականների միջև։

Վիքիճամբար այցելել է նաև Ռալֆ Յիրիկյանը՝

Հայկական ազգային ինքնության և պատմական-մշակութային հարուստ ժառանգության պահպանումը միշտ եղել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը և գնահատում համացանցում հայկական բովանդակությունն ավելացնելուն ուղղված ձեր ջանքերը։ Դա կնպաստի մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն աշխարհում, զուգահեռաբար` տեղեկատվության աղբյուր կծառայի հայրենիքից դուրս բնակվող հայերի համար։ Այս նախաձեռնությունը նաև շփման հարթակ է` նույն գաղափարները և մտահոգությունները կիսող հայ երիտասարդների համար։ Մենք պետք է ընդունենք, որ ժամանակակից թվային աշխարհի օրենքները պահանջում են, որ ազգը պատշաճ ներկայացված լինի նաև վիրտուալ աշխարհում։ Համացանցում հայկական բովանդակության ծավալի մեծացումը` աշխարհում հայկական գործոնի ուժեղացմանն ուղղված արդյունավետ գործիք է[7]
- Ռալֆ Յիրիկյան

2023 թվականի պատանեկան Վիքիճամբարում ստեղծված 478 հոդվածից 318-ը վերաբերում էին հայկական ֆուտբոլին` մարզիկներին, թիմերին, մարզիչներին։ Թեման ընտրվել էր Հայերեն Վիքիպեդիայում հայկական սպորտին անդրադարձող հոդվածների բացը լրացնելու նպատակով։ Այս թեմայով գրող խմբագիրներին ոգևորելու նպատակով ճամբարի ընթացքում կազմակերպվեց ֆուտբոլային օր, որի ժամանակ հյուր եկան Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Արամ Խամոյանը, Նարեկ Ալավերդյանը, Արման Ներսեսյանը և Գևորգ Տարախչյան։ Ֆուտբոլիստներն իրենց համազգեստները նվիրեցին ամենաակտիվ խմբագրող ճամբարականներին, որից հետո կազմակերպվեց ընկերական խաղ Վիքիճամբարի և հավաքականի ֆուտբոլիստների միջև։

Վիքիճամբարների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականից սկսած իրականացվել են Վիքիճամբարներ Հայաստանում, Լիբանանում, Պորտուգալիայում և Ֆրանսիայում

Անցկացման ամսաթիվ Անցկացման վայր Նշում
1 հուլիսի 6-20, 2014 թվական Հայաստան Վանաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
2 օգոստոսի 12-26, 2014 թվական Հայաստան Վանաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
3 հունվարի 7-11, 2015 թվական[8] Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
4 հունիսի 21-հուլիսի 4, 2015 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
5 օգոստոսի 3-12, 2015 թվական Լիբանան Զմմառ, Լիբանան Արևմտահայերեն Վիքիճամբար
6 օգոստոսի 16-29, 2015 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
7 հունվարի 6-10, 2016 թվական[9] Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
8 հունիսի 27-հուլիսի 6, 2016 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
9 հուլիսի 27-օգոստոսի 6, 2016 թվական Հայաստան Ստեփանավան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
10 օգոստոսի 18-25, 2016 թվական[10] Պորտուգալիա Կադավալ, Պորտուգալիա Արևմտահայերեն Վիքիճամբար
11 հունվարի 5-10, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
12 հունվարի 26-ից փետրվարի 2, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
13 հունիսի 13-23, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
14 հունիսի 27-հուլիսի 6, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
15 օգոստոսի 20-30, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
16 օգոստոսի 12-19, 2017 թվական Ֆրանսիա Լա Բուղբուլ, Ֆրանսիա Արևմտահայերեն Վիքիճամբար
17 հոկտեմբերի 28 - նոյեմբերի 5, 2017 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
18 փետրվարի 2-8, 2018 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ
19 փետրվարի 22-25, 2018 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ
20 հուլիսի 4-13, 2018 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
21 հուլիսի 21-26, 2018 թվական Հայաստան Աղվերան, Հայաստան Ամառային երիտասարդական Վիքիճամբար
22 օգոստոսի 18-27, 2018 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
23 հունվարի 26-փետրվարի 3, 2019 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավ
24 հուլիսի 4-13 , 2019 թվական[11] Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
25 օգոստոսի 2-11, 2019 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Արևելահայերեն Վիքիճամբար
26 հոկտեմբերի 27-նոյեմբերի 3, 2019 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Աշնանային Վիքիճամբար 2019
27 հունվարի 25-փետրվարի 2, 2020 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Երիտասարդական Վիքիճամբար 2020
28 հուլիսի 20-25, 2020 թվական Հայաստան Առցանց, Հայաստան Առցանց Վիքիճամբար 1-ին
29 օգոստոսի 20-25, 2020 թվական Հայաստան Առցանց, Հայաստան Առցանց Վիքիճամբար 2-րդ
30 նոյեմբերի 5-13, 2020 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Աշնանային Վիքիճամբար 2020
31 հուլիսի 7-14, 2023 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Ամառային Վիքիճամբար 2023, 13-17 տարեկան պատանիների համար
32 օգոստոսի 17-24, 2023 թվական Հայաստան Ծաղկաձոր, Հայաստան Ամառային Վիքիճամբար 2023, 18-35 տարեկան երիտասարդների համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիքիպեդիայի հիմնադրի անակնկալը Սուսաննա Մկրտչյանին». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 27-ին.
  2. news.am-ի անդրադարձը Վիքի Ճամբարին
  3. ««Ուիքիփետիա»՝ Արեւմտահայերէնի Համար». Hairenik Weekly Newspaper (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «armnewstv.am-անդրադարձը Վիքի Ճամբարին». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Պաշտոնական - Նորություններ - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն». mes.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  6. ««Վիքիճամբար-ԱԻՆ». առցանց ուսուցողական միջոցառում». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «www.yerkirmedia.am-ի անդրադարձը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  8. ««Վիքիմեդիա Հայաստանը» կազմակերպել էր Ձմեռային Վիքի ճամբար Աղվերանում». news.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  9. ««Այբ»-ի սաները մասնակցեցին հնգօրյա վիքիճամբարի». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.
  10. «Վիքիփետիա»՝ արեւմտահայերէնի համար
  11. http://mes.am/hy/news/item/2019/07/12/707/ Արխիվացված 2022-01-31 Wayback Machine «Վիքիճամբար-ԱԻՆ» ուսուցողական միջոցառում Ծաղկաձորում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]