Այլ կերպ (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այլ կերպ (այլ կիրառումներ)
Այլ կերպ
Game Ayl Kerp.jpg
Տեսակսեղանի խաղ
Խաղացողների քանակ4 և ավելի
Տարիք7+(4+)
Տեղադրման ժամանակ2 րոպե
Պարտիայի տևողություն4 րոպեից սկսած
Կանոնների բարդությունպարզից բարդ
Ռազմավարության մակարդակմիջին
Պատահականությունների ազդեցությունցածր քարտի ընտրման ժամանակ (հաջողություն)
Անհրաժեշտ ունակություններհոգեբանություն, շփում, լեզվական
Կայքaylkerp.am

«Այլ կերպ», սեղանի խաղ ինտելեկտուալ բառախաղ ժանրով՝ չորս և ավելի մարդկանց համար։ Ստեղծվել է Երևանում, Հայաստանում Սոֆյա Խաչատրյանի, Անահիտ Հակոբյանի և Էլինա Մելիքյանի կողմից 2014 թվականին[1]։ Խաղի գաղափարը նման է «Շլյապա» («Գլխարկ») խաղի գաղափարին, քանի որ նրանց նպատակն է բացատրել թիմակիցներին քարտի վրա գրված բառերը, որպեսզի նրանք գուշակեն։

2015 թվականի մայիսից[1] կազմակերպվում են թիմային մրցույթներ։ ՀՀ Լեզվի պետական տեսչությունը պաշտոնապես իր հավանությունն է հայտնել խաղում օգտագործվող հայերեն լեզվի բառապաշարին[2]։ Որպես հայերենի իմացությունը խթանող օժանդակ նյութ՝ խաղը պաշտոնապես հավանության է արժանացել նաև ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի կողմից։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմից մեկը քաշում է քարտը և իր թիմակիցներին բացատրում քարտի վրա գրված 7 բառերը՝ չօգտագործելով նույնարմատ բառեր և այդ բառի թարգմանությունն այլ լեզուներով։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Առաջադրանքը կատարելու համար տրվում է 1 րոպե, որը հաշվվում է խաղին կից ավազե ժամացույցի միջոցով։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի վերցնել հաջորդ քարտը։ Հակառակորդ թիմից որևէ մեկը իրավունք ունի հետևել, որպեսզի բացատրողը պահպանի բոլոր կանոնները։ Որևէ խախտում անելու դեպքում թիմը կորցնում է մեկ միավոր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Քրիստինե Մարտիրոսյան (15 Մայիսի 2015)։ ««Այլ կերպ». այս խաղը կարճ ժամանակում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել»։ 168.am։ Վերցված է 13 Հոկտեմբեր 2015 
  2. ««Այլ կերպ». խաղում ենք հայերեն»։ gazeta.am։ 2015-02-04։ Վերցված է 13 Հոկտեմբեր 2015 
  3. ««Այլ կերպ». կանոններ»։ aylkerp team։ Վերցված է 13 դեկտեմբեր 2016