Jump to content

Դե խաղա (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դե խաղա
Տեսակսեղանի խաղ
Խաղացողների քանակ3 և ավելի
Տարիք12+
Պարտիայի տևողությունկախված է խաղացողների ցանկությունից
Կանոնների բարդությունպարզից բարդ
Ռազմավարության մակարդակմիջին
Պատահականությունների ազդեցությունցածր քարտի ընտրման ժամանակ (հաջողություն)
Անհրաժեշտ ունակություններշփում, լեզվական

«Դե խաղա», սեղանի ժամանցային-հումորային խաղ երեք և ավելի մարդկանց համար։ Ստեղծվել է Երևանում, Հայաստանում ուսանողներ Հայկ Մկրտչյանի և Դավիթ Հովհաննիսյանի կողմից[1]։

Խաղը բարձր երաշխավորվել է Հայաստանի Լեզվի պետական տեսչության կողմից՝ որպես բանավոր խոսքի զարգացման, բառապաշարի ընդլայնման, հայերեն լեզվամտածողության ձևավորման խթան։

Խաղի կանոնները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի մասնակցիները տեղավորում են շրջանաձև՝ այնպես, որ կարողանան հաջորդական հաշիվ տալ։ Որից հետո մասնակիցներից մեկը 1-ից 3-ը ընկած թվերից որևէ թիվ է ասում (օրինակ 3), հաջորդ մասնակիցը նրա ասած թվին ավելացնելով երեք միավոր շարունակում է խաղը, այս ամենը կրում է շարունակական բնույթ, եթե խաղացողներից մեկը չի ասում սահմանային թիվը, որից հետո տվյալ խաղացողը պարտավոր է վերցնել խաղաքարտը և անել այն գործողությունը, որը գրված է խաղաքարտի վրա կամ ազնվորեն պատասխանել հարցին։ Խաղը լքում է այն խաղացողը, որը հրաժարվում է խաղաքարտի վրա գրված հանձնարանությունը կատարելուց կամ հարցին պատասխանելուց։ Նաև խաղացողը իրավունք ունի ամբողջ խաղի ընթացքում մեկ անգամ խաղաքարտը փոխելու։

Խաղի խաղաքարտերը (50 հատ «Դե ասա՛», 60 հատ «Դե արա՛», 50 հատ «Դե արի՛ ու մի՛ արա» 40 հատ «Դե արի՛ ու մի՛ ասա») բաղկացած են հումորային հարցերից և առաջադրանքներից, որոնք շատ ժամանակ պահանջում են խիզախություն։

Մասնակիցների քանակը չի սահմանափակվում, միաժամանակ խաղում չի կարող լինել երեք խաղացողից պակաս խաղացող։ Սահմանային թիվը պայմանավորված է մասնակիցների քանակով։

Եթե խաղին մասնակցում է 3-ից 5 խաղացող այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 21-ը։ Եթե խաղին մասնակցում է 6-ից 8 խաղացող այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 31-ը։ Եթե խաղին մասնակցում է 8-ից 12 խաղացող այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 41-ը։ Եթե խաղին մասնակցում է 12 և ավելի խաղացող այդ դեպքում սահմանային թիվ է համարվում 51-ը։

Ընտրելով «Դե ասա՛» խաղաքարտը խաղացողը պարտավոր է կարդալ խաղաքարտի վրա գրված հարցը և ազնվությամբ պատասխանել։ Օրինակ՝ Թո՛ղ խաղի մասնակիցները ձեր ճակատին գրեն՝ «Հպարտ եմ, որ կին եմ» և այդպես մնա՛ մինչև խաղի ավարտը։

Ընտրելով «Դե արա՛» խաղաքարտը խաղացողը պարտավոր է անել այն ինչ գրված է խաղաքարտի վրա։ Օրինակ՝ պատահական գոռա՝ «բողկս չի աճում»

Դե արի՛ ու մի՛ ասա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում պետք է մնջախաղի օգնությամբ ցուցադրել այն ինչ գրված է խաղաքարտի վրա։ Օրինակ՝ Կարդա՛ մտքումդ և մնջախաղի օգնությամբ ցուցադրի՛ր խոսող լոլիկ։

Դե արի՛ ու մի՛ արա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղաքարտը ընտրելու դեպքում պետք է ինչ-որ անսպասելի բան ասես, կամ խաղացողների համապասխան խոսքից հետո կատարես այն ինչ գրված է եղել խաղաքարտի վրա։ Օրինակ՝ Ընտրի՛ր խաղի մասնակիցներից որևէ մեկին, ու հենց խոսի, սուպերմարկետի դրամարկղի ծնգոց հանիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ««Դե արի ու մի խաղա». հայկական ժամանցային-հումորային խաղ». Վերցված է 2017 թ․ մարտի 28-ին.