Արա Խաչատրյան
Արա Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1982 (43 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Արա Խաչատուրի Խաչատրյան (հունվարի 1, 1982, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ։
Արան միացել է Հայաստանի ծանրամարտի հավաքականին 77 կգ քաշային կարգում։ 2006 թ. դարձել է Սանտո Դոմինգոյում կայացած աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ հաջորդ տարի Ստրասբուրգում՝ Եվրոպայի արծաթե մեդալ՝ զիջելով միայն Գևորգ Դավթյանին։ Նույն նվաճմանը հասել է նաև 2008 թվականին Իտալիայում, երբ ոսկե մեդալակիրը նրան գերազանցել 1 կգ-ով։ 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում Խաչատրյանը ձախողեց՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։ 2010 թվականին Մինսկում 85 կգ քաշային կարգում նվաճել է եվրոպայի արծաթե մեդալը։ Նույն տարում Արային աշխարհի առաջնությանը լուրջ վնասվածք ստացավ հրում վարժությունում, բայց նախքան դրա պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկին։ 2012 թվականին մեկնեց Լոնդոն, սակայն վնասվածքի պատճառով նրան չհաջողվեց պատշաճ ելույթ ունենալ[1][2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2011)[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արա Խաչատրյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Արա Խաչատրյան. 2,5 րոպե ծանրորդի հետ
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
|