Աննա Ավանեսյան (հաղորդավար)
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը հաղորդավարուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աննա Ավանեսյան (այլ կիրառումներ)։
| Աննա Հրանտի Ավանեսյան | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 31, 1984 (41 տարեկան) |
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան |
| Մասնագիտություն | հեռուստահաղորդավարուհի |
| Աշխատատու | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Աննա Հրանտի Ավանեսյան (հուլիսի 31, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի, լրագրողուհի, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության մամուլի քարտուղար։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Հրանտի Ավանեսյանը ծնվել է 1984 թ. հուլիսի 31-ին, Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Ռ. Միրոյանի անվան թիվ 77 միջնակարգ դպրոցում։ Այնուհետև սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնում։ Ավարտել է նաև նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատել է որպես հաղորդավարուհի մի շարք ծրագրերում.
- «R&B» երաժշտական հաղորդում (Հ1)
- «Առաջին ծրագիր» առավոտյան տեղեկատվական-ժամանցային ծրագիր (Հ1)
- «Բարի գիշեր, հայեր» («Արմենիա»)
- «Առավոտ» ինֆորմացիոն ծրագիր («Արմնյուզ»)
- «Սպասիր ինձ» միջազգային հեռուստանախագիծ (Հ1)
- 2015 թվականից վարում է իր հեղինակային «Ճակատագրեր. Օվկիանոսից այն կողմ» հաղորդումը ԱՄՆ-ում, որը ցուցադրում է ՀՀ «Առաջին ալիքը»։
2013 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության մամուլի քարտուղարն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը՝ Հրանտ Միքայելի Ավանեսյանը (ծնվ. 5 ապրիլի 1957)
- Մայրը՝ Արև Ռաֆիկի Ավանեսյանը (ծնվ․ 21 սեպտեմբերի 1958)
- Փոքր եղբայրը՝ Դավիթ Հրանտի Ավանեսյանը (ծնվ. 9 հունիսի 1993)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ավանեսյանը հանրային հեռուստաընկերության կայքում Արխիվացված 2014-10-16 Wayback Machine
- zarkfoundation.com կայքում
| ||||||