Նազենի Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը Մարդկային գործոն.jpg
Ծնվել է18 հուլիս 1982
Ծննդավայր{{{2}}} Հայաստան, Երևան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
Մասնագիտություն

Դերասանուհի, հաղորդավարուհի,

դասախոս
Աշխատանք2001-ներկա
Պարգևներ և
մրցանակներ
Երախտագիտության մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Նազենի Գառնիկի Հովհաննիսյան (հուլիսի 18, 1982(1982-07-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, հաղորդավարուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին ավարտել է Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը։ 7-ամյա երաժշտական կրթություն է ստացել Երևանի Ասլամազյանի անվան թիվ 11 դպրոցում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան (երաժշտական ուղղությամբ) բաժնում (Արմեն Մազմանյանի արվեստանոց)։ Սովորել է նաև բեմական խոսքի արվեստ (Ա. Հեքեքյանի արվեստանոց)։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2012 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1), որտեղ հեղինակել, վարել է բազմաթիվ հաղորդումներ, կրկնօրինակել է մի շարք ֆիլմեր, հոլովակներ, մեկնաբանել է բազմապիսի սպորտային, երաժշտական, մշակութային հաղորդաշարեր։ 2010 թվականին մեկնաբանել է «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթը[1]: 2010 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում` որպես դերասանուհի, 2011 թվականից` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ որպես բեմական և հեռուստատեսային խոսքի դասախոս։ 2012 թվականից աշխատում է Արմենիա հեռուստաընկերությունում (Արմենիա TV)՝ որպես հաղորդավարուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանվել է

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից խաղում է թատերական ներկայացումներում՝

  • Գրիբոյեդովի «Դժբախտություն և բանականություն»,
  • «Արա Գեղեցիկ և Շամիրամ»[9]
  • Սերգեյ Փարաջանովի թանգարանում՝ «Սոնատ ջութակի համար»
  • «Ինչ տարբերություն, թե ում հետ»[10]
  • «Վերջին տանգոն»[11] և այլն։

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001-2002 թվականներին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում (Հ1) վարել է «Որակի նշան» հաղորդումը
  • 2002-2004 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Մետեո TV» հաղորդումը
  • 2004 թ. Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Դեմքեր» մշակութային հաղորդումը
  • 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Բարի գիշեր» հաղորդումը
  • 2005 թ. Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Ժուկով ժամանակով» մանկական հաղորդումը
  • 2004-2009 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում վարել է «Առաջին ծրագիրը»
  • 2009-2012 թվականներին Հանրային հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Երջանկության մեխանիկա»[12] հաղորդումը
  • 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում, վարել է «Հայացք ներսից»[13] հաղորդաշարը
  • 2012 թ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Երկրի գանձերը»[14] հաղորդաշարը («Երկրի գանձերը» հաղորդաշարը վարում է հաղորդավար Կարեն Քոչարյանի հետ միասին)
  • 2012-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի առաջին եթերաշրջանը հաղորդավար Ռաֆայել Ղազարյանի հետ համատեղ[15]
  • 2013 թ. «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի երկրորդ եթերաշրջանը[16] հաղորդավար, դերասան Հովհաննես Ազոյանի հետ համատեղ
  • 2013 թ․ «Արմենիա» հեռուստաընկերությունում վարել է «Մարդկային գործոն»[17] թոք-շոուն[18]
  • 2015 թվականից «Արմենիա» հեռուստաընկերության «Ամենախելացին» հեռուստանախագծի 1-6 եթերաշրջանների հաղորդավար

Հանդիսավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2007 թվականներին եղել է «Կռունկ» երաժշտական մրցույթ-փառատոնի հանդիսավարը
  • 2003-2006 թվականներին եղել է «Միսս Հայաստան» և «Միսս Երևան» գեղեցկության մրցույթների հեղինակը, սցենարիստը և հանդիսավարը
  • 2006 թ., 2009 թ., 2010 թ. և 2011 թ. եղել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
  • 2007 թ., 2009 թ. և 2010 թ. եղել է Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
  • 2008 թ. և 2010 թ. եղել է Մոսկվայի հայկական երաժշտական մրցանակաբաշխությունների հանդիսավարը
  • 2011 թ. եղել է «Երևանյան Հեռանկարներ» 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի հիմնական հանդիսավարը, որի շրջանակներում համերգային հյուրախաղերով Երևանում հանդես են եկել բազմաթիվ աշխարհահռչակ արտիստներ՝ Վ. Սպիվակով, Յու. Բաշմետ, Ք. Պենդերեցկի, Ջ. Քոքեր, Գ. Բրեգովիչ, Ջ. Բենսոն, Պ. Դոմինգո և այլք
  • 2012 թ. վարել է «Հայակ» կինոմրցանակաբաշխությունը[19][20][21][22]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նազենի Հովհաննիսյանը մեկնաբանում է Եվրատեսիլ միջազգային երաժշտական մրցույթը, որը գտնվել է youtube.com կայքում
  2. ««Ոչինչ չի մնա» ֆիլմի պրեմիերան կկայանա վաղը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-11-18 
  3. «Երեք ընկեր ֆիլմը» armhouse.net կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  4. «YouTube»։ www.youtube.com (հայերեն)։ Վերցված է 2017-11-18 
  5. «Սպանված աղավնի» ֆիլմը dailymotion.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  6. Mediamax։ «“Խաչագողի հիշատակարանը”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18 
  7. Mediamax։ «“Ալաբալանիցա”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18 
  8. «Գարեգին Նժդեհ» ֆիլմը armstudia.com կայքում, որտեղ խաղում է Նազենի Հովհաննիսյանը
  9. «Արա Գեղեցիկ և Շամիրամ» ներկայացման վերաբերյալ newsarmenia.am կայքի նյութում հիշատակվում է Նազենի Հովհաննիսյանի մասին
  10. User Super։ «Կառավարական համերգ»։ www.erkat.am (hy-hy)։ Վերցված է 2017-11-18 
  11. Mediamax։ «“Վերջին տանգոն”»։ Bravo.am (ամհարերեն)։ Վերցված է 2017-11-18 
  12. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երջանկության մեխանիկա» հաղորդումը, որը գտնվել է youtube.com կայքում
  13. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Հայացք ներսից» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  14. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Երկրի գանձերը» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  15. hy.wikipedia.org կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
  16. armstar.am կայքում նշված է «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանը Նազենի Հովհաննիսյանի կողմից վարելու մասին
  17. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը,որը կարելի է գտնել armeniatv.am կայքում
  18. Նազենի Հովհաննիսյանը վարում է «Մարդկային գործոն» հաղորդաշարը,որը կարելի է գտնել hy.wikipedia.org կայքում
  19. User Super։ «Նազենի Հովհաննիսյան»։ www.erkat.am (hy-hy)։ Վերցված է 2017-11-18 
  20. Նազենի Հովհաննիսյանի կենսագրության վերաբերյալ նյութ haynames.com կայքում
  21. Baghdasaryan Aram։ «AV Production - Նազենի Հովհաննիսյան»։ avproduction.am։ Վերցված է 2017-11-18 
  22. «նազենի հովհաննիսյան - Google Որոնում»։ www.google.am (hy-US)։ Վերցված է 2017-11-18 
  23. Ն. Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ