Արսեն Գրիգորյան (երգիչ, 1982)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Գրիգորյան
Arsen Grigoryan profile.jpg
Ծնվել է հունվարի 20, 1982(1982-01-20) (37 տարեկան)
Ծննդավայր Վարդենիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Կրթություն Խաչատուր Աբովյանի անվան թիվ 84 դպրոց և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտություն դերասան, հաղորդավար և երգիչ

Արսեն Գրիգորյան (հունվարի 20, 1982(1982-01-20), Վարդենիկ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ դերասան, հաղորդավար, երգիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1982թ. հունվաի 20-ին, ՀՀ Վարդենիկ գյուղում: Վաղ հասակից բնակվել է Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 84 միջնակարգ դպրոցը: 1995-1997 թթ. սովորել է «Մետրո» թատրոնի մանկապատանեկան ստուդիայում: 1997-2002 թթ. աշխատել է «Գոյ» թատրոնում: 1998-2002 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2002-2012 թթ. աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, որտեղ վարել է բազմաթիվ հաղորդումներ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Արսեն Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2018-05-07