Ալաբալանիցա
| Երկիր | |
|---|---|
| Ժանր | ինտերակտիվ կինո, կատակերգություն |
| Թվական | 2011 |
| Պրեմիերա | 2011, նոյեմբերի 14, Հայաստան, Երևան |
| Լեզու | հայերեն |
| Ռեժիսոր | Արման Մարության Վահագն Խաչատրյան |
| Պրոդյուսեր | Մկրտիչ Արզումանյան, Արա Յաղջյան, Վահագն Խաչատրյան, Արման Մարության, գլխավոր պրոդյուսեր` Հայկ Մարության |
| Սցենարի հեղինակ | Աշոտ Աբրահամյան, Ռոբերտ Մարտիրոսյան, Հարություն Կբեյան, Հայկ Մարության։ |
| Դերակատարներ | Հայկ Մարության, Մկրտիչ Արզումանյան, Նազենի Հովհաննիսյան, Լևոն Հարությունյան, Հասմիկ Ղարիբյան և այլոք |
| Օպերատոր | Տիգրան Մանկիկյան, Մկրտիչ Մալխասյան (բեմադրող օպերատոր) |
| Երաժշտություն | Արտո Թունջբոյաջյան Apricota հնչյունային ռեժիսոր` Լևոն Նավասարդյան |
| Մոնտաժ | Արման Մարության (մոնտաժի ռեժիսոր) |
| Նկարիչներ | Սոնա Սագրադովա (բեմադրող նկարիչ) |
| Կինոընկերություն | Կարգին Ստուդիա, Eskiz Studio |
| Տևողություն | 80 րոպե |
| IMDb | ID 2123139 |
| Թրեյլեր | 'Alabalanica' film 'Ալաբալանիցա' ֆիլմ OFFICIAL TRAILER (Hayko Mko) |
Ալաբալանիցա (Ալա բալա նիցա), «Կարգին Ստուդիայի» և «Eskiz Ստուդիա»-ի նկարահանած հայկական կատակերգական ինտերակտիվ ֆիլմ, որի պրեմիերան կայացել է 2011 թվականի նոյեմբերի 4–ին։ Ֆիլմը կոչվում է ինտերակտիվ, քանի որ այն DVD դիտարկիչներով դիտելիս որոշակի դրվագներում տալիս է երկընտրանքի հնարավորություն, թե ինչպես կշարունակվեն իրադարձությունները։ Երկրորդ տարբերակները առանձին վիդեոֆայլերով տեղակայված են սկավառակի մեջ, և կարող են առանձին դիտարկվել։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու հակադիր կողմեր՝ Սևը և Սպիտակը, իրար հետ բանավեճի մեջ են մտնում, ինչի արդյունքում գլխավոր հերոսները ՝ անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցապատողող Սևակը, տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ, և իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին։ Այնտեղ ստանում են հանձնարարություն, համաձայն որի նրանք պետք է սահմանված ժամանակահատվածում այցելեն «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց և վերցնեն «89208265» դասավորվածությամբ ՀԴՄ կտրոնը, որի ստանալուց կշահեն 5 միլիոն դրամ։ Այդ առաջադրանքի կատարումից էլ կախված է իրենց կոմայից դուրս գալը և հետագա կյանքը շարունակելը[1]։ Հերոսները տարաձայնություններից զերծ մնալու համար ստանում են հեռախոս, որի զանգի միջոցով լուծվում են իրենց բոլոր երկընտրանքները։
Տրիվիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպքերը, համաձայն ֆիլմի, կատարվում են 2011 թվականի օգոստոսի 19–ին ցերեկվա ժամը 14:00–ից 16:00–ն ընկած ժամանակահատվածում։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Հայկ Մարության | Սևակ |
| Մկրտիչ Արզումանյան | Ցոլակ Կարպիչ |
| Նազենի Հովհաննիսյան | Սև |
| Լևոն Հարությունյան | Սպիտակ |
| Արսեն Գրիգորյան | Բեմադրիչ |
| Հասմիկ Ղարիբյան | Անասնաբույժ |
| Արտաշես Ալեքսանյան | Աբո |
| Արմինե Պողոսյան | Պելագեա |
| Աշոտ Մելոյան | Պետավտոտեսուչ |
| Ռաֆայել Երանոսյան | Շեֆ
Ոստիկանության Լեյտենանտ |
| Անդրանիկ Հարությունյան | Շակալ
Ոստիկանության Կապիտան |
| Արա Կարագյան | Վաղո |
| Վահագն Գալստյան | Մաֆիայի վարորդ |
| Արման Խաչատրյան (Արմուշ) | Վարորդ |
| Գրիշա Գաբրիելյան | Խաբեբա |
| Կարեն Միրիջանյան | Թափառական |
| Քրիստինա Զարգարյան | Մայքլ Ջեքսոնի երկրպագու |
| Հասմիկ Բաբայան | Սփյուռքահայ աղջիկ |
| Յանա Գաբրիելյան | Ակտիվիստ |
| Գևորգ Մուրաֆայան | Տյապիկ - Սևակի ընկեր |
| Վյաչեսլավ Շամիրյան | Բժիշկ |
| Սաթենիկ Ազարյան | Ռեժիսորի օգնական |
| Էմմա Բայկովա | Հիվանդ երեխա |
| Տաթևիկ Գևորգյան | Հիվանդ երեխայի մայրը |
| Արշավիր Գրիգորյան | Բակլան |
| Հովհաննես Հաջինյան | Շմավոն |
| Ելենա Եսայան | Շմավոնի կինը |
Ֆիլմում օգտագործված երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լուի Արմսթրոնգ - «What a Wonderful World»
- Կառլ Օրֆ - «Carmina Burana»
- Ջուլիո Կաչչինի - «Ave Maria»
- Կոնստանտին Օրբելյան - «Երևանյան մեղեդի»
- Միշո - «Կատաֆալկ»
- Любе (Լյուբե) - «Гимн России» (Ռուսաստանի օրհներգը)
Մեջբերումներ ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]| «Ալաբալանիցա»-ն բարու և չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ այնպես է անում, որ չարը դառնա բարի։ - Մկրտիչ Արզումանյան[2]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Mediamax. «"Ալաբալանիցա"». bravo.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ Սիրանուշ Եղիազարյան (2011 թ․ նոյեմբերի 12). «Ալաբալանիցա». bravo.am. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|