Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերմանական ՀԴՄ կտրոնների տեսակներ

Հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հակիրճ՝ ՀԴՄ կտրոն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով հատուկ ժապավենի վրա տպագրվող կտրոն։ Ժամանակակից ՀԴՄ-ների մեծամասնությունում տպելու համար օգտագործվում է ջերմաթուղթ։

Որոշ պետություններում ՀԴՄ կտրոնների վրա տեղադրված է պետության տարբերանշանը և որևէ գրությունը, որը թույլ է տալիս պարզել մեքենայի հսկիչ-դրամարկղային մեքենայի արտադրողին և մակնիշը։ Օրինակ, Լիտվայում տպած բոլոր ՀԴՄ կտրոնների վրա կարելի է գտնել LTF գրությունը և երկու լատինական տառից կազմված մեքենայի մակնիշի կոդը։ Պետության տարբերանշանը տեղադրված է նաև իտալական[1], լեհական[2], չեխական (MF)[3] ՀԴՄ կտրոնների վրա։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում գործում է 2004 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի օրենքը[4]։

Հայաստանում ՀԴՄ-ի միջոցով տպագրվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]