Jump to content

Կարգին Ստուդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կարգին Ստուդիա» ՍՊԸ
Изображение логотипа
Տեսակձեռնարկություն
Ընկերության տեսակՍահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հիմնադրված է2004թ․ օգոստոսի 9
ՎայրԵրևան, Արաբկիր, Վրացական 8, բն․ 32
ըստ Սփյուռ տեղեկատույի ՝ Երևան, Կենտրոն, Բայրոնի փողոց, շին․ 5[1]
ԵրկիրՀայաստան
Գլխավոր անձինքՀայկ Մարության
Մկրտիչ Արզումանյան
Հասմիկ Ղարիբյան
Արման Մարության
Աշոտ Մելոյան
Արտադրանքհաղորդումներ
մուլտֆիլմեր
սերիալներ
սիթքոմներ
կինոնկարներ
ներկայացումներ
Կայքkargin.am

«Կարգին Ստուդիա», ընկերություն, որը զբաղվում է սերիալների, կինոների, հաղորդումների արտադրությամբ։ Հանդիսանում է Կարգին Հաղորդման, Կարգին սերիալի, Կարգին մուլտերի և մի շարք այլ հաղորդումների արտադրողը։

Ընկերությունը հիմնվել է 2004 թ․–ին Հայկ Մարությանի, Մկրտիչ Արզումանյանի և ընկերների կողմից ՝ Կարգին Կասետի, ներառյալ ՝ Կարգին Հաղորդման արտադրության համար։ Մինչև այդ հաղորդման արտադրությամբ զբաղվում էր միայն «Կարեն Ստուդիա»–ն։ Հետագայում ընկերությունը սկսեց համագործակցել Արմենիա հեռուստաընկերության և Կարեն Ստուդիայի հետ, և տալ արտադրանքի եթերի բացառիկ իրավունք Կարգին Հաղորդման և հետագա արտադրանքի համար, ինչպես արեց իր նախկին արտադրողը։

2012 թ․ ապրիլի 29–ին գրանցվում է իրենց պաշտոնական ալիքը YouTube-ում, որտեղ տեղադրվում են «Կարգին Ստուդիա»–ի արտադրված կինոնկարները և հաղորդումները։ Որոշակի վիդեոներ հեղինակային իրավունքների պատճառով հասանելի չեն մի շարք այլ երկրների համար, այդ թվում ՝ Հայաստանի։

2013 թ․–ին ստեղծվում է «Կարգին ԹիՎի» ՍՊԸ–ն ՝ «Կարգին Սքեթչ Շոու»–ի արտադրության համար։ Շոույի ավարտից հետո հիմնական արտադրանքը նորից իրականացնում է «Կարգին Ստուդիան»։

2019 թվականի դեկտեմբերի 6–ին լուծարվում է «Կարգին Ստուդիա»[2]–ն, իր հետ զուգահեռ նաև «Հայկո ընդ Մկո Կարգին»[3] և «Կարգին ԹիՎի»[4] ՍՊԸ–ները։

Նախընտրական քարոզարշավ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ 2018 թ․-ից Կարգին Ստուդիան թավշյա հեղափոխության ժամանակ առաջադրում էր Հայկ Մարությանի քաղաքապետի թեկնածությունը, նկարահանելով իր մասին ինքնաբնութագրական տեսահոլովակ[5]։ Սակայն 2021 թ․ պաշտոնանկությունից հետո Կարգին Ստուդիան, այլևս ոչ պաշտոնապես աշխատելով իրենց պաշտոնական ՅուԹուբյան ալիքում հրապարակվում է Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամանակ կատարված բարեփոխումները և հաշվետվությունը[6]։

2023 թ․ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Հայկ Մարությանի նախընտրական տեսահոլովակները նույնպես տեղադրվել են ՅուԹուբյան ալիքում, սակայն ընտրությունների ավարտից 2-3 ամիս անց բոլոր նախընտրական հոլովակները հեռացվել են իրենց իսկ կողմից։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Թողարկման տարեթվեր Տեսակ
Կարգին հաղորդում 2003 – 2009 մանրապատումներ
Կարգին կասետ 2003 – 2007 մանրապատումներ
Կարգին DVD 2007 – 2011 մանրապատումներ
Կարգին մուլտեր 2007 մուլտֆիլմ
Կարգին նոստսլջի 2010 – 2014 մանրապատումներ
Կարգին սերիալ 2010 – 2013 սերիալ, սիթքոմ
Ալաբալանիցա 2011 ինտերակտիվ կատակերգություն
No Comment 2011 ներկայացում
Կարգին սքեթչ շոու 2013 մանրապատումներ
Սուպեր մամա 2014 կինոկատակերգություն
Սիրո գործակից 2015 կինոկատակերգություն
Ազիզյանները 2016 – 2019 սիթքոմ
Սուպեր մամա 2 2017 կինոկատակերգություն

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սփյուռ տեղեկատու–ի էջ
  2. «Հայտարարություն «ԿԱՐԳԻՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին». Ազդարար.am. 06.12.2019.
  3. «Հայտարարություն «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին». Ազդարար.am. 06.12.2019.
  4. «Հայտարարություն «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին». Ազդարար.am. 06.12.2019.
  5. «Հայկ Մարությանի կենսագրությունը». YouTube. 11-09-2018.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Քաղաքապետ Հայկ Մարությանի 3 տարվա աշխատանքի հաշվետվությունը». YouTube.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)