Մկրտիչ Արզումանյան
Մկրտիչ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, հեռուստատեսային պրոդյուսեր, կատակերգու, շոումեն և ՈՒՀԱ-ի խաղացող |
Ժանրեր | կատակերգություն ընտանեկան արկածային դրամատիկական |
Ամուսին(ներ) | Կինը՝ Աննա Շահբազյան |
Երեխա(ներ) | Սուսաննա և Ալեքսանդր |
Պարգևներ և մրցանակներ | |
Մկրտիչ Ալեքսանի Արզումանյան (օգոստոսի 10, 1976, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, հումորիստ, շոումեն, սցենարիստ, պրոդյուսեր։ ՀՀ վաստակավոր արտիստ (2017)[Ն 1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1976 թվականի օգոստոսի 10-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա։
Սովորել է Գյումրու Կրուպսկայայի անվան թիվ 23 ռուսական դպրոցում, այնուհետև երկրաշարժից հետո տեղափոխվել է թիվ 14 դպրոց։ Ունի ռուսական կրթություն։ 1993 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Գյումրու մասնաճյուղ)։ Համալսարանում սովորելու տարիներին՝ երրորդ կուրսից ընդգրկվել է ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ՈՒՀԱ թիմում, որից հետո էլ ձևավորվել է «Նոր ալիք» ՈւՀԱ-ի խումբը։ Թիմերի լավագույն խաղացողների հիման վրա կազմավորվեց «Армянский проект» ՈՒՀԱ-ի թիմը՝ Հայաստանի ՈՒՀԱ-ի հավաքականը։ Աշխատել է որպես դերասան, հեռուստահաղորդավար, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանվել է 10-ից ավելի ֆիլմերում և հեռուստանախագծերում։ Հեռուստատեսային առաջին հաղորդումը, որում նկարահանվել է, եղել է «Շարմ» ընկերության «220 վոլտ» հումորային նախագիծը, որին հաջորդել է «Մութ Պատմություն» նախագիծը։ 2003 թվականից սկսել է նկարահանվել «Կարգին հաղորդում» հումորային նախագծում, որին հաջորդել է «Կարգին սերիալ»-ը, որտեղ մարմնավորել է Ադիկի կերպարը։ Այն տևել է 6 եթերաշրջան։ 2013 թվականից սկսել է նկարահանվել «Տնփեսա» սիթքոմում այն տևել է 4 եթերաշրջան։ 2017 թվականին նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմի 7-րդ եթերաշրջանում։ Առաջին ֆիլմը, որտեղ նկարահանվել է «Մեր բակը»-ն է։ Մյուս ֆիլմերից են «Մեր բակը 2», «Ալաբալանիցա», «Քայլ ձիով», «Հյուսիս-հարավ», «Дед 005», «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր», Գործակալ 044[2] և այլն։ Նկարահանվել է նաև «Վայլուր», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ» նախագծերում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անուն | Դեր | ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ | Պրոդյուսեր |
---|---|---|---|---|---|---|
2002 | «Yellow SubmarYAN / Армянская жёлтая подводная лодка» | Տարբեր կերպարներ | մուլտֆիլմ | Դավիթ Սահակյանց | Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Մարկ Սաղաթելյան, Արսեն Դանիելյան | Շարմ Հոլդինգ |
2004 | «Tавернa» | |||||
2007 | «Կարգին մուլտեր» | Տարբեր կերպարներ | մուլտֆիլմ | Դավիթ Սահակյանց | Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Հովհաննես Ազոյան, Իրինա Վարդանյան | Հայկ Մարության, Կարեն Կարապետյան, Դավիթ Բաբախանյան |
2014 | «Անահիտ» մուլտֆիլմ | Անդոկ (հնչյունավորում) | մուլտֆիլմ, ընտանեկան, արկածային | Դավիթ Սահակյանց | Նազենի Հովհաննիսյան, Ռաֆայել Քոթանջյան, Հրանտ Թոխատյան, Շուշան Պետրոսյան | Ռուբեն Ջաղինյան |
2021 | «Olympicos» | Մոլատոր | Կատակերգություն | Դավիթ Սահակյանց, Հայկ Սահակյանց | Արտաշես Ալեքսանյան, Հրանտ Թոխատյան, Ջուլիետա Ստեփանյան, Վիգեն Ստեփանյան, Նարեկ Դուրյան, Լևոն Հարությունյան | Ռուբեն Ջաղինյան[3] |
Հեռուստանախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անուն | Դեր | Ժանր | Ռեժիսոր | Խաղընկերներ | Պրոդյուսեր |
---|---|---|---|---|---|---|
2020 | «Փափուկ խաղալիք» | Աբո | Կատակերգություն | Հարություն Խալաֆյան | Անուշիկ Առաքելյան, Իլոնա Մկրտչյան | Դավիթ Բաբախանյան |
2020 | «Գոշա» | Գոշա | Կատակերգություն | Սարգիս Մնոյան | ||
2020 | «Պատվի համար»[4] | Մերուժան | Դրամա | Հրաչ Քեշիշյան | Ալեքսանդր Խաչատրյան, Աննա Էլբակյան, Սոս Ջանիբեկյան, Մանե Մխոյան, Ներսես Ավետիսյան, Նարինե Պետրոսյան, Անահիտ Կիրակոսյան, Ռաֆայել Քոթանջյան, Ջուլիետա Ստեփանյան | Արման Միտոյան |
2019-2021 | Ֆեյք պապա/մամա/գյուղապետ | Վրեժ | Կատակերգություն | Հարություն Խալաֆյան | Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Արթուր ՀարությունյանԿատակերգություն | Դավիթ Բաբախանյան |
2019 | «Մեծից փոքր» | Ռոման (Ալեքս) | Կատակերգություն | Հարություն Խալաֆյան | Ալեքսանդր Արզումանյան, Աննա Դովլաթյան, Աննա Մանուչարյան, Գևորգ Բունիաթյան, Անահիտ Հակոբյան, Արմեն Չամիչյան, Մերի Հակոբյան | Դավիթ Բաբախանյան |
2019 | «Քաոս» | Սմբատ | Դրամա | Հայկ Կբեյան | Սոս Ջանիբեկյան, Աննա Եգոյան, Խորեն Լևոնյան, Ռաֆայել Քոթանջյան, Շաքե Թուխմանյան, Էմմա Մանուկյան | Արման Միտոյան |
2017 | «Ֆուլ հաուս» | Իշխան | Կատակերգություն | Կարեն Ամյան | Միհրան Ծառուկյան, Արփի Գաբրիելյան, Գոռ Հակոբյան, Անի Երանյան, Գրիգոր Դանիելյան, Մարջան Ավետիսյան, Արմեն Պետրոսյան, Գարիկ Սեփխանյան, Քրիստինե Եղոյան, Մոսո Կարապետյան, Էլեն Ասատրյան, Գոշ Հակոբյան | Արմեն Պետրոսյան |
2016 | «Ռեստարտ 2020» | Անդրանիկ | Կատակերգություն | Հարություն Շատյան | Տիգրան Գյուլումյան, Աննա Գրիգորյան, Լուիզա Ներսիսյան, Հասմիկ Բաբայան, Լևոն Հովհաննիսյան | Ռուբեն Արամյան |
2014 | «Տնփեսա» | Կորյուն Անուշավանիչ, Անուշավան Կորյունիչ | Կատակերգություն | Հարություն Խալաֆյան | Հովհաննես Ազոյան, Շուշաննա Թովմասյան, Ալինա Մարտիրոսյան, Նաիրա Շահիրյան,Լուսինե Արշակյան | Դավիթ Բաբախանյան |
2010 | «Կարգին սերիալ» | Արկադի Կարագյոզյան (Ադիկ) | Կատակերգություն | Արման Մարության | Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Անժելա Սարգսյան | Մկտիչ Արզումանյան, Հայկ Մարության, Վահագն Սարգսյան |
2002 | «Կարգին հաղորդում» | Տարբեր կերպարներ | Կատակերգություն | Արման Մարության | Հայկ Մարության, Հասմիկ Ղարիբյան, Աշոտ Մելոյան, Արմինե Պողոսյան | Մկրտիչ Արզումանյան, Հայկ Մարության |
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Անուն | Դեր | Խաղընկերներ |
---|---|---|---|
2002 | Իմ մեղքը (Մեա Կուլպա) | Պատգամավոր | Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան |
2006 | 7.5 | Տարբեր կերպարներ | Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Արմեն Պետրոսյան, Գրիգոր Գասպարյան, Արմեն Վարդանյան, Արտյոմ Մարկոսյան, Ռաֆայել Ղազանչյան, Հասմիկ Ղարիբյան |
2007 | 7.5 երկրորդ | Տարբեր կերպարներ | Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Արմեն Պետրոսյան, Գրիգոր Գասպարյան, Արմեն Վարդանյան, Արտյոմ Մարկոսյան, Ռաֆայել Ղազանչյան |
2011 | No Comment[5] | Տարբեր կերպարներ | Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան |
2016 | Պլյուս-Մինուս[6] | Տարբեր կերպարներ | Հովհաննես Ազոյան, Էվա Խաչատրյան |
2018 | Հյուսիսային Պողոտայի Բանտարկյալը[7] | Ռոբ | Սաթենիկ Հախնազարյան, Նաիրա Շահիրյան, Մարգարիտ Շահվալադյան, Ռոբերտ Հակոբյան |
2019 | Save միլիոն[8] | Մամիկոն | Լևոն Հարությունյան, Սերգեյ Գրիգորյան, Էվա Խաչատրյան,Վիկտորյա Սահակյան, Սաթենիկ Հազարյան |
Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Ֆիլմի անունը |
---|---|
2010 | Կարգին Սերիալ |
2003 | Կարգին հաղորդում |
Երաժշտական նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիվ | Նախագիծ | Երգի անվանում | Արտիստ |
---|---|---|---|
2016 | Փախիր կամ ամուսնացիր ֆիլմի սաունդթրեք[9] | «Դու հանելուկ ես» | Իվետա Մուկուչյան |
2017 | Ի աջակցություն մանկական քաղցկեղի դեմ պայքարող երեխաների[10] | «Դե ժպտա» | Իվետա Մուկուչյան, Էրիկ Կարապետյան, Միհրան Ծառուկյան, Քրիստինե Պեպելյան, Արամ MP3, Անահիտ Շահբազյան, Ռոլանդ Գասպարյան, Յանա Հովհաննիսյան |
2017 | Մկո Սոնա զուգերգ «Տաշի Շոուի» շրջանակներում[11] | «У любви свои причины» | Սոնա |
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2018 թվականին հրաժարվել է կոչումից՝ ի սատարումն բողոքի երթերի մասնակիցների[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից». Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
{{cite web}}
:|archive-url=
requires|archive-date=
(օգնություն) - ↑ «Մկրտիչ Արզումանյանի մասին zarkfoundation.com կայքում».
- ↑ https://armenpress.am/arm/news/865124/animated-movie-on-king-varazdatE28099s-historic-olympic-adventures-to-be-completed-2018-2019.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ https://bravo.am/news/%C2%ABno-comment%C2%BB
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ https://www.aysor.am/am/news/2018/09/03/%D5%80%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B5%D5%A1%D5%AC%D5%A8/1459618
- ↑ https://style.news.am/arm/news/63663/ashot-sharmazanovichy-nra-pastabann-u-qaxaqakan-tsanot-iravitchakner-save-milion-nerkayacman-premieran-ev-haytni-hyurery-foto-video.html
- ↑ https://bravo.am/videos/%D5%84%D5%AF%D6%80%D5%BF%D5%AB%D5%B9-%D4%B1%D6%80%D5%A6%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%82-%D4%BB%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%84%D5%B8%D6%82%D5%AF%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6---%C2%AB%D4%B4%D5%B8%D6%82-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF-%D5%A5%D5%BD%C2%BB
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Գյումրեցիներ
- Թատրոնի հայ դերասաններ
- Հայ կինոդերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- Հայ սցենարիստներ
- Հայ պրոդյուսերներ
- Կատակերգուներ
- Սցենարիստներ այբբենական կարգով