Հասմիկ Ղարիբյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | հունիսի 13, 1980 |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | նոյեմբերի 1, 2014 (34 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Երևան |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | երգչուհի և դերասանուհի |
| Ծնողներ | հայր՝ Իշխան Ղարիբյան |
| Ամուսին(ներ) | Ներսես Աբրահամյան |
Հասմիկ Իշխանի Ղարիբյան (հունիսի 13, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 1, 2014, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասանուհի և երգչուհի։
Դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է դարձել 2000-ականների սկզբին Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կարգին հաղորդում», «Կարգին մուլտեր» և «Կարգին սերիալ» մանրապատումներում նկարահանվելուց հետո, որտեղից էլ ստացել է իր Կարգին Հասո կեղծանունը։ Այնուհետև իր մասնակցությունն է ունեցել «7.5» և «No comment» ներկայացումներում, ինչպես նաև 2009 թվականին մասնակցել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Երկու աստղ» երաժշտական նախագծին։ 2011 թվականին նկարահանվել է «Ալաբալանիցա» ֆիլմում։
2012 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 2014 թվականի նոյեմբերի 1-ին մահացել է քաղցկեղից, թաղված է Երևանում[1][2]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ | Ալիք |
|---|---|---|---|---|
| 2011 | Ալաբալանիցա | Արմենիա TV |
| Տարի | Վերնագիր | Դեր | Նշումներ | Ալիք |
|---|---|---|---|---|
| 2002-2009 | Կարգին հաղորդում | Տարբեր | Արմենիա TV | |
| 2007-2010 | Հարևաններ | Տարբեր | Սերիալ | Արմենիա TV TV5 |
| 2007 | Կարգին մուլտեր | Տարբեր | Մուլտֆիլմ | Արմենիա TV |
| 2010-2011, 2012 | Կարգին սերիալ | Սոֆա | Սիտքոմ | Արմենիա TV |
| 2012 | Դիլեմա |
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը (Կարգին Հասո)». News.am. 2014 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «Մահացել է Հասմիկ Ղարիբյանը՝ Կարգին Հասոն». «Ես եմ» ամսագիր. 2014 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
|