Իշխան Ղարիբյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղարիբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | դեկտեմբերի 7, 1924 |
|---|---|
| Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | փետրվարի 23, 2004 (79 տարեկանում) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | Դերասան |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն |
| Երեխա(ներ) | Հասմիկ Ղարիբյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Իշխան Ասատուրի Ղարիբյան (դեկտեմբերի 7, 1924, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2004, Երևան, Հայաստան), հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իշխան Ղարիբյանը ծնվել է Բաքվում։ 1950 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և սկսել դերասանական գործունեությունը Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում։ 1954 թվականից եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի, 1967-1990 թվականներին՝ Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան[1]։ 1990 թվականից նորից վերադարձել է Սունդուկյանի անվան թատրոն։ 1955 թվականից սկսել է նկարահանվել կինոյում[2]։
Դերերը թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գիժ Դանիել՝ Շիրվանզադեի «Չար ոգի»
- Կոռնվալի դուքս՝ Շեքսպիրի «Լիր արքա»
- Արթին աղա՝ Երվանդ Օտյանի «Սեր և ծիծաղ»
- Միկոլա՝ Ի. Ֆրանկոյի «Գողացված երջանկություն»
- Հալաջյան՝ Ժորա Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը»
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Դեր |
|---|---|---|
| 1992 | Որտե՞ղ էիր, մարդ աստծո | դրվագ |
| 1987 | Մեզնից երեքը
|
|
| 1985 | Խնձորի այգի | հայր Սիմոն |
| 1985 | Կապիտան Առաքել | Վաղարշակ |
| 1984 | Հեծյալը, որին սպասում էին | գավառապետ |
| 1982 | Երջանկության մեխանիկան | |
| 1978 | Հուսո աստղ | դրվագ |
| 1977 | Հեղկոմի նախագահը | Աթայան |
| 1977 | Հավերժության նշան | դրվագ |
| 1974 | Քսենյա՝ Ֆեոդորի սիրելի կինը | դրվագ |
| 1973 | Պատահար | |
| 1970 | Ջրհորի մոտ | Վասիլի Վլասովիչ |
| 1955 | Ոսկե ցլիկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ишхан Гарибян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||