Կարգին սերիալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարգին սերիալ
Տեսակհեռուստահաղորդում
Ժանրսիթքոմ, կոմեդիա
ՌեժիսորԱրման Մարության
Գլխավոր դերերումՀայկ Մարության
Մկրտիչ Արզումանյան
Արեգ Գալոյան
Արտադրող երկիր Հայաստան
Լեզու(ներ)հայերեն
Սեզոնների քանակ6
Սերիաների քանակ145
Ստեղծում
Տևողություն25 րոպե
Արտադրող ընկերություն(ներ)Կարգին Ստուդիա, Sahakyants Animation Studio
Հեռարձակում
ԱլիքԱրմենիա TV, Արմենիա Պրեմիում, Արմենիա Քոմեդի
Պատկերի ձևաչափ16:9 HDTV
Սկզբնական եթերհոկտեմբերի 12, 2010[1]հունիսի 16, 2013[2]
Տարեգրություն
ՆախորդԿարգին հաղորդում
ՀաջորդԿարգին սքեթչ շոու

«Կարգին սերիալ», հայկական սիթքոմ։ Ցուցադրվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2013 թվականի հունիսը։ Այն պատմում է Կարագյոզյանների ընտանիքի մասին։ Այն ստեղծվել է ամերիկյան «Երկու և կես մարդ» (անգլ.՝ Two and a Half Men) սիթքոմի հիման վրա, հարմարեցված հայկական իրականությանը[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիթքոմը պատմում է Նոր Արեշում բնակվող Վարդան Կարագյոզյանի մասին, որի տուն է տեղափոխվել իր կրտսեր եղբայրը ՝ Արկադին, երբ վերջինիս տանից վտարեց իր կին Նոնան։ Ընթացքում իրենց այցելում է, և հետագայում իրենց հետ ապրում Արկադիի զավակ Արամիկը, Վարդանի տունը այցելում իրենց մայր Սեդան և տունը մաքրում հավաքարար Ջեմման։

Երրորդ եթերաշրջանում Արկադին որոշում է մարքսիստական կուսակցություն բացել, այդ տարվա ընտրություններում հաղթելու և գումար աշխատելու համար։ Սակայն վերջում հաղթում է իրենց հարևան պատգամավոր Կարլեն Կարլենիչը, լինելով այլ կուսակցության անդամ։

Չորրորդ սեզոնում Վարդանը ձեռք է բերում իրեն մշտական ընկերուհի Մոնիկային, որի հետ նա ցանկանում է ամուսնանալ։ Վերջինիս տանը գտնվելու ժամանակահատվածում նա պարբերաբար խոշտանգում է Արկադիին և դավեր հյուսում իր դեմ, պարբերաբար դավաճանելով Վարդանին իր սիրեկանի հետ։ Սակայն վերջում նա բացահայտվում է Սեդայի և Արկադիի կողմից, ու հանկարծ պարզվում է նրա հղիության փաստը։

Հինգերորդ եթերաշրջանը սկսվում է Արկադիի բանտից ազատմամբ, որտեղ նա հեղինակություն էր ձեռք բերել շենգավիթցի «Նակազատ»–ի կյանքը փրկելուց հետո։ 16 սերիա նա ապրում է Գեորգի Միրզոյանի հետ Վարդանի տանը, ապա Վարդանը վերադառնում է ԱՄՆ–ից և վերագնում բնակարանը իր կազինոյի միջոցով։

Վեցերորդ սեզոնում Վարդանը գնում է իրենց տան մոտ գտնվող ռեստորանը և ընդունում Արկադիին այնտեղ աշխատանքի 0 դրամ աշխատավարձով։ Ընթացքում այդտեղ նաև ընդունվում է Էմանուելան, որին սիրահարվում է Արկադին։ Հետագայում պարզվում է որ նա մեծահարուստ Աշոտ Տեր–Աբրահամյանի դուստրն է։ Վերջում Արկադին ստանում է 2 միլիոն դոլլար ժառանգություն և ամուսնանում է Էմանուելայի հետ։

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՍեզոնԷպիզոդներԹողարկումներ
Առաջին թողարկումՎերջին թողարկում
132Հոկտեմբերի 12, 2010 (2010-10-12)Դեկտեմբերի 30, 2010 (2010-12-30)
226Մարտի 15, 2011 (2011-03-15)Հուլիսի 7, 2011 (2011-07-07)
39Դեկտեմբերի 21, 2011 (2011-12-21)Հունվարի 24, 2012 (2012-01-24)
430Մարտի 14, 2012 (2012-03-14)Հունիսի 10, 2012 (2012-06-10)
524Հոկտեմբերի 14, 2012 (2012-10-14)Հունվարի 5, 2013 (2013-01-05)
624Մարտի 17, 2013 (2013-03-17)Հունիսի 16, 2013 (2013-06-16)

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Դերակատար(ներ) Նկարագրություն Եթերաշրջաններ
Վարդան Կարագյոզյան Հայկ Մարության Զբաղվում է դաշնամուրով երգերի տակ անշարժ գույքի վաճառքով և բրոքերությամբ։

Նա ամուրի է, կնամոլ է և հաճախ հավակնություններ ունի կանանց հետ սեռական կապերով զբաղվածության։

1 – 6
Արկադի Կարագյոզյան Մկրտիչ Արզումանյան Վարդանի կրտսեր եղբայրն է։ Աշխատում է որպես ցածր վարձատրվող բուժեղբայր, միշտ ենթարկվում է ծաղրանքի

իր եղբոր կողմից։ Տասը տարի ամուսնացած լինելով Նոնայի հետ, բաժանվել է և տեղափոխվել է եղբոր բնակավայր։ Ի տարբերություն Վարդանի բավականին կրթված և ինտելիգենտ անձնավորություն է։

1 – 6
Սեդա Կարագյոզյան Արշալույս Ավետիսյան Վարդանի և Արկադիի մայրը։ Մասնագիտությամբ նոտար է, որը իր կյանքի ընթացքում 4 անգամ ամուսնացել է։ 1 – 6
Արամիկ Կարագյոզյան Արեգ Գալոյան Արկադիի անդրանիկ որդին։ 1 – 6
Ջեմմա Լոշիկյան Ժենյա Մկրտումյան Հավաքարար, որը աշխատում է Վարդանի առանձնատանը։

Նախկինում ունեցել է քրեական անցյալ և հայտնի է եղել «կործանիչ» մականունով։

1 – 6
Նոնա Անժելա Սարգսյան Արկադիի նախկին կինը։ 1 – 2
Սոֆա Հասմիկ Ղարիբյան Վարդանի հարևանը։

Վերջինիս հետ մի ժամանակ ունեցել էր սեռական կապ, ինչի արդյունքում նա հաճախ էր սիրահետում Վարդանին։

1 – 5
Հալալ և Զուլալ Անդրանիկ Հարությունյան

Ռաֆայել Երանոսյան

Վարդանի ընկերները։

Իրար հետ ժամանակին նույնպես ձեռք են բերել հեղինակություն իրենց թաղերում, ապա հետագայում սկսել են գովազդի արտադրությամբ զբաղվել։

1, 4 – 6
Կարլեն Կարլենիչ Մկրտիչ Արզումանյան Վարդանի հարևանը։

Պատգամավոր է, միշտ շփվում է Կարագյոզյանների հետ իր պատշգամբից։ Նա միակ կերպարն է, որը չի երևում հեռուստադիտողին։

2 – 6
Շահեն Լիպարիտովիչ Կարեն Միրիջանյան Սեդայի նոր ընկերը։

Մասնագիտությամբ հոգեբան է, որը վերջում բացահայտվել էր Գեորգի Միրզոյանի կողմից։

1 – 5
Գեորգի Միրզոյան Հովհաննես Ազոյան Վարդանի տան նոր գնորդը։

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր և հոգեբան է, որը իր հետազոտումները կատարում է Պոլ Էքմանի աշխատությունների վրա։

5
Մոնիկա Ռիփի Վարդանի ընկերուհին։

Նա պատրաստվում էր ամուսնանալ Վարդանի հետ իր ունեցվածքի համար, զուգահեռ ունենալով սիրեկան։ Վերջում նա բացահայտվում է ընտանիքի կողմից, սակայն Վարդանից հղիանում է և պարգևում զավակ։

4 – 5
Էմանուելա (Եվա) Աննա Բաբայան Արկադիի նոր կինը։

Սկզբում նա ընդունվել էր ռեստորան որպես մատուցողուհի, սակայն հետո պարզվեց որ նա մեծահարուստ Աշոտ Տեր–Աբրահամյանի դուստրն է։

6

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]