Ռաֆայել Երանոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Ռաֆայել Երանոսյան
Ծնվել է հուլիսի 25, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}}) (36 տարեկան)
Ծննդավայր Լենուղի, Արմավիրի մարզ, Հայաստան
Կրթություն Հայֆիլմ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան և կինոդերասան
Ժանրեր Հումոր

Ռաֆայել Երանոսյան (հուլիսի 25, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:25|2|0}}), Լենուղի, Արմավիրի մարզ, Հայաստան), հայ դերասան և կինոդերասան, հումորիստ, շոումեն: Հանդես է գալիս հիմնականում հումորային ժանրում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: 2006 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան: 2007 թվականին նկարահանվել է «Քրմուհին» ֆիլմում, իսկ 2011 թվականին «Ալա Բալա Նիցա» ֆիլմում և այլ ֆիլմերում: 2007-2010 թվականներին նկարահանվել է «Կարգին հաղորդում», 2010-2013 թվականներին «Կարգին սերիալ», իսկ 2013 թվականին՝ «No comment» հումորային նախագծերում և հոլովակներում: Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը: Խաղացել է «Կաբառե», «Արմմագեդոն», «Նազար, Նազար, մինչև վերջ» և այլ ներկայացումներում: 2011 թվականից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «32 ատամ» հումորային նախագծում` որպես դերասան:

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]