Նարեկ Դուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նարեկ Դուրյան
Narek Duryan.jpg
Ծնվել էապրիլի 26, 1959(1959-04-26) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԱնտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոց, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Օհան Դուրյան
Պարգևներ և մրցանակներՄովսես Խորենացու մեդալ և Գրիգոր Նարեկացի հուշամեդալ

Նարեկ Օհանի Դուրյան (ապրիլի 26, 1959(1959-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում, դիրիժոր Օհան Դուրյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1976-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թվականին մեկնել է Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա: 1980-1982 թվականներին Մարսելում, Փարիզում և այլ քաղաքների ջազ ակումբներում հանդես է եկել որպես դաշնակահար։ 1984 թվականին ֆրանսահայ համայնքում բեմադրել է «Քաջ Նազար» երաժշտական կատակերգությունը։ 1985 թվականին Փարիզի օպերայում Մուսորգսկու «Սալամբո» օպերային ներկայացման մեջ խաղացել է Մուսորգսկու դերը։ 1989 թվականին հիմնել է «Բոհեմի թատերախումբ» միությունը, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում։ 1990 թվականին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը[1][2]: Բնակվել է Ֆրանսիայում: Հայաստան է տեղափոխվել 2007 թվականին։

2016 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում հիմնել է «Բոհեմ» թատրոնը։

Բեմադրություններ, դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մորաքույրը Փարիզից»
  • «Սե լա վի»
  • «Մենք ենք, մեր ստերը»
  • «Դոն Ժուան Ավիա»
  • «Քաջ Նազար»
  • «Շեղշե լա ֆամ»
  • «Կոմա նոստրա»
  • «Իմ կնոջ անունն է Մորիս»
  • «Տիկնիկների խանութ»
  • «Ամանորը Նազարի մոտ»
  • «Ճտերն աշնանն են հաշվում»
  • «Օպերացիա Նեմեսիս»

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ Շուշան, Օհան ու Արմեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]