Jump to content

Դոն Ժուան Ավիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նարեկ Դուրյան

«Դոն Ժուան Ավիա», կատակերգական ներկայացում, որը ստեղծվել է ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսի մոտիվներով։ Պրեմիերան տեղ է ունեցել 2009 թվականի նոյեմբերի 18-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։

Ներկայացման գլխավոր հերոսներն են Փարիզում բնակվող հաջողակ սփյուռքահայ բժիշկ Ժիլը (Նարեկ Դուրյան) և Հայաստանից ժամանած գինեկոլոգ Արտաշեսը (Հրանտ Թոխատյան)։ Վերջինիս այցի նպատակն է հայրենիք հասցնել Ֆրանսահայ համայնքի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումները։ Իրադարձությունները ծավալվում են Ժիլի փարիզյան բնակարանում։ Լինելով շատ սիրառատ անձնավորություն՝ Ժիլը վաղուց սիրախաղ է սկսել տարբեր ավիաընկերություններում աշխատող երեք հրաշագեղ ուղեկցորդուհիների հետ, սակայն վերջիններիս միաժամանակ հայտնվելը իր բնակարանում նրա ծրագրերի մեջ չեն մտնում։ Եվ հասկանալի է, որ պետք է ինչ-որ կերպ «փրկել» դրությունը։ Այստեղ արդեն խաղի մեջ է մտնում Արտաշեսը։

Ստեղծագործական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար Դեր
Հրանտ Թոխատյան գինեկոլոգ Արտաշես գինեկոլոգ Արտաշես
Նարեկ Դուրյան բժիշկ Ժիլ բժիշկ Ժիլ
Լուիզա Ներսիսյան ուղեկցորդուհի ուղեկցորդուհի
Թամարա Պետրոսյան ուղեկցորդուհի ուղեկցորդուհի
Նաիրա Մովսիսյան ուղեկցորդուհի ուղեկցորդուհի

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]