Պոլ Էքման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պոլ Էքման
անգլ.՝ Paul Ekman
Paul Ekman.jpg
Ծնվել էփետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2] (85 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունհոգեբան, մարդաբան, սոցիոլոգ, ոչ գեղարվեստական գրող և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան, Սան Ֆրանցիսկո
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերՆյու Յորքի համալսարան և Ադելֆի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3]
Գիտական ղեկավարՋոն Ստարկուեզեր
ՊարգևներWilliam James Fellow Award Q13626017? և APA Award for Distinguished Scientific Contributions to Psychology
Կայքpaulekman.com
Paul Ekman Վիքիպահեստում

Պոլ Էքման (անգլ.՝ Paul Ekman, ծնվել է փետրվարի 15, 1934(1934-02-15)[1][2], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]), հրեական ծագումով ամերիկացի հոգեբան, Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր: Վերջինս գտնվում է Սան Ֆրանցիսկոյում[4]։ Մասնագիտացած է զգացմունքների հոգեբանության, միջանձնային հաղորդակցման, հոգեբանության և «ստի ճանաչման» ոլորտներում։ «Խաբիր ինձ», ճանաչված հեռուստասերիալի խորհրդատուն Է, ինչպես նաև գլխավոր հերոս՝ դոկտոր Լայթմանի նախատիպը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլ Էքմանը ծնվել է հրեական ընտանիքում[5]՝ Վաշինգտոնում (նահանգ Կոլումբիա), նրա մանկությունը անցել է Նյու Ջերսիում, Վաշինգտոնում, Օրեգոնում և Կալիֆոռնիայում։ Նրա հայրը մանկաբույժ էր, իսկ մայրը փաստաբան։ Նրա քույրը՝ Ջոյս Սթեյնգարտը հոգեվերլուծաբան էր և մինչև թոշակի անցնելը աշխատում էր Նյու-Յորքում[6]։ Էքմանը ի սկզբանե ցանկանում էր դառնալ հոգեթերապևտ, բայց երբ 1958 թվականին զորակոչվել էր բանակ, նա բացահայտել էր, որ հետազոտությունները կարող են փոխել բանակի կարգերը, դրանք ավելի մարդկային դարձնելով։ Այս փորձը նրա հոգեթերապևտ դառնալու ցանկությունը վերածեց հետազոտող դառնալու ցանկության, որպեսզի կարողանա օգնել հնարավորինս շատ մարդկանց[7]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում, առանց միջնակարգ կրթության Պոլ Էքմանը ընդունվել է Չիկագոյի համալսարան, որտեղ նա ավարտել է բակալավրի եռամյա կրթությունը։ Չիկագոյում գտնվելու ընթացքում նա հիացած էր խմբային թերապիայի սեանսներով և խմբային դինամկայի հասկացությամբ։ Հատկանշական է, որ Չիկագոյում նրա դասընկերների շարքում էին՝ գրող Սյուզան Սոնտագը, կինոռեժիսոր Մայք Նիկոլսը և դերասանուհի Էլեյն Մայը[8]։

Այնուհետև նա երկու տարի սովորել է Նյու Յորքի համալսարանում, 1954 թվականին ստացել է բակալավրի աստիճան ։ Նրա առաջին հետազոտության թեման, NYU-ի պրոֆեսոր Մարգարետ Տրեսթելի ղեկավարությամբ, փորձ էր մշակել թեստ, թե ինչպես մարդիկ կարձագանքեն խմբային թերապիային[9]։

Հաջորդիվ Էքմանը ընդունվել է Ադելֆիայի համալսարանի ասպիրանտուրան կլինիկական հոգեբանության համար[9]։

Նրա մագիստրոսական թեզը նվիրված էր դիմախաղին և մարմնի շարժումներին, որոնք նա սկսել է ուսումնասիրել 1954 թվականին[9]։ 1958 թվականին Էքմանը ի վերջո ստացել է դոկտորի աստիճան, Ադելֆիայի համալսարանում՝ կլինիկական հոգեբանության ասպարեզում, մեկ տարի Լանգլի Պորտելի Նեյրոհոգեբանական ինստիտուտում փորձաշրջան անցնելուց հետո[9][10]։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էքմանը ամերիկյան բանակ է զորակոչվել 1958 թվականին, Լանգլի Պորտելում փորձաշրջանի ավարտվից հետո։ Նա ծառայել է որպես առաջին լեյտենանտ-գլխավոր հոգեբան, Ֆորտ Դիքսում, Նյու Ջերսի, որտեղ նա հետազոտել է հետևազորի հոգեբանական փոփոխությունները բազային վերապատրաստման ժամանակ[9][11][12]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի վաստակավոր պրոֆեսոր, հետազոտող և ոչ վերբալ հաղորդակցման ամենաճանաչված աշխատանքների հեղինակ։ Ավելի քան 100 հոդվածների հեղինակ է, ունի մի քանի հեղինակավոր դոկտորական աստիճաններ։ Էքմանը Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի կողմից ճանաչվել է 20-րդ դարի ամենահեղինակավոր հոգեբաններից մեկը։

1950-ական թվականների վերջին սկսել է միկրոշարժումների ուսումնասիրությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ձեռքերի շարժումների և ժեստերին։ 1967-1968-ական թվականներին նա ճանապարհորդել է Նոր Գվինեա, մեկուսացված ցեղերի ոչ վերբալ վարքագծի հետազոտման համար, որոնք ապրում են «քարե դարում»։ Նրա հետազոտությունները հաստատել են Դարվինի այն միտքը, դեմքի արտահայտությունը համապարփակ է։ Արդյունքում Էքմանը Ու․ Վ․ Ֆրիզենի հետ առաջին անգամ մշակել է միակ կոմպլեքսային գործիքը՝ դեմքի շարժումների օբյեկտիվ չափման համար․ «Դեմք շարժումների կոդավորման համակարգ» (FACS), որը հրապարակվել է 1978 թվականին, իսկ 2003 թվականին թողարկվել է բարեփոխված տարբերակը։

Արդյունքում Էքմանը սկսել է համագործակցել Տերի Սեյնովսկու հետ, որպեսզի ապացուցի այն թեորիան, որ նեյրոնային ուղիները կարող են օգտագործվել մարդկանց դիմախաղի ավտոմատ վերլուծման համար։ Աշխատանքը շարունակվում է «Emotient» ընկերության ղեկավարությամբ, որտեղ Էքմանը կոնսուլտատիվ խորհրդի անդամ է։

1967 թվականին Էքմանը սկսել է հետազոտել ստի ֆենոմենը, ուսումնասիրելով կլինիկական դեպքերը, երբ այցելուները, ովքեր ստացիոնարում են հայտնվել ինքնասպանության փորձի պատճառով, սկսում են պնդել, որ նրանք ավելի լավ են զգում իրենց։ Ուսումնասիրելով դանդաղեցված նկարահանման տեսագրությունները, Էքմանը և Ուոլլի Ֆրիզենը դեմքի «միկրոատահայտություներում» տեսել են թաքնված բացասական հույզեր։

1971 թվականին Էքմանը արժանացել է Հոգեկան առողջության ազգային ինստիտուտի մրցանակին՝ գիտական հետազոտութոյւնների բնագավառում ունեցած ձեռքբերումների համար։ Ավելի ուշ նա այս մրցանակը ստացել է՝ 1976, 1981, 1987, 1991 և 1997 թվականներին։

2004 թվականին նա հեռացել է Կալիֆոռնիայի համալսարանից։ Պոլ Էքմանը ավելի քան 30 տարի հրապարակում է իր հետազոտությունների արդյունքները լայն լսարանի համար, ինչպես նաև այժմ ղեկավարում է «Paul Ekman Group» ընկերությունը, որը զբաղվում է հույզերի և միկրոշարժումների բացահայտման համար նախատեսված սարքերի մշակմամբ։

Նա հանդիսանում է «Face of Man» (1980), «Telling Lies» (հրապարակվել է 1985, 1992 և 2001 թվականներին), «Why Kids Lie» (1989), «Emotions Revealed», (2003), «New Edition» (2009) «Telling Lies, Dalai Lama-Emotional Awareness» (2008) և «New Edition Emotions Revealed» (2007) գրքերի հեղինակը։ Էքմանը նաև «Դիմախաղերի կոդավորման համակարգ» (1978) գրքի համահեղինակն է։

Նա հաճախ խորհրդատվություն է տալիս փաստաբաններին, դատավորներին, ոստիկաններին, տարբեր պետական գործակալությունների, մասնավորապես ՀԴԲ-ին և ԿՀՎ-ին, ինչպես նաև անիմացիոն կինոընկերություններին՝ Փիքսար, Industrial Light and Magic։

Լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Էքմանը համագործակցել է Ջոն Քլեսի հետ՝ BBC-ի «Մարդկային դեմք» վավերագրական շարքի համար[13]։ Նրա աշխատանքը հիշատակվում է «Ստիր ինձ» հեռուստատեսային սերիալում[14]։ Լայթմանի կերպարը հիմնված է Պոլ Էքմանի վրա, իսկ Էքմանը այս սերիալիգիտական խորհրդատուն էր, նա կարդում և խմբագրում էր սերիալի սցենարը, դիմախաղերի տեսահոլովակներ ուղարկում դերասանների համար։ Մինչ Էքմանը գրել էր 15 գիրք, «Ստիր ինձ » սերիալը ավելի արդյունավետորեն նրա հետազոտությունները մտծցրեց յուրաքանչյուրի տուն[14]։ «Ստիր ինձ» սերիալը հեռարձակվել է ավելի քան 60 երկրներում[15]։

2015 թվականին նա համագործակցել է Փիքսար ընկերության ֆիլմերի ռեժիսոր և մուլտիպլիկատոր Փիթ Դոկթերի հետ՝ Գլուխկոտրուկ ֆիլմի ստեղծման համար[16]։

Դոկտոր Էքմանի հարցազրույցներն ու հոդվածները հայտնվել են՝ «Time Magazine», «Smithsonian Magazine», «Psychology Today», «The New Yorker» և այլ ամերիկյան և արտասահմանյան ամսագրերում։Նրա հոդվածները հրապարակվել են՝ «New York Times»-ում և «Washington Post»-ում։

Պոլ Էքմանը հայտնվել է՝ «48 Hours», «Dateline», «Good Morning America», «20/20», «Larry King», «Oprah», «Johnny Carson» շոուներում և «PBS NewsHour», «The Truth About Lying». հեռուստանախագծերում։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 11-ին «Թայմ» ամսագրի կողմից նա ճանաչվել է 100 ամենահեղինակավոր մարդկանցից մեկը[17]։ 2014 թվականին «Գիտական հոգեբանության արխիվ» ամսագրի կողմից ճանաչվել է 21-րդ դարի ամենահեղինակավոր հոգեբաներից 15-րդը[18]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ekman P., Friesen W. Facial Action Coding System. Consulting Psychologists Press, Inc. 1978.
  • Ekman P, Irwin W., Rosenberg E. L. EMFACS-7. — 1994.
  • Ekman P., Friesen W. V., Hager J. C. Facial Action Coding System: the Manual. — 2nd edition. — Salt Lake City: Research Nexus eBook, 2002.
  • Ekman P., Friesen W. V., Hager J. C. Facial Action Coding System: Investigator’s Guide. — 2nd edition. — Salt Lake City: Research Nexus eBook, 2002.
  • Ekman P., Friesen W. Unmasking the Face: A guide to recognize emotions from facial clues. Prentice-Hall, Inc. 1975.
  • Ekman P. Emotions Revealed — Recognizing Faces and Feelings to Improve Communication and Emotional Life. — 2nd edition. — 2007.
  • Ekman P. (1964). Body position, facial expression and verbal behavior during interviews. Journal of Abnormal and Social Psychology, 68, 295—301.
  • Ekman P. (1965). Differential communication of affect by head and body cues. Journal of Personality and Social Psychology, 2, 725—735.
  • Ekman P., Friesen W. V. (1969). The repertoire of nonverbal behavior. Semiotica, 1, 49-98.
  • Ekman P., Friesen W. V., Tomkins S. S. (1971). Facial affect scoring technique: A first validation study. Semiotica, 3, 37-58.
  • Ekman P. (1973). Cross-cultural studies of facial expression. In P. Ekman (Ed.), Darwin and facial expression: A century of research in review (pp. 169–222.). New York: Academic.
  • Ekman P., Schwartz G. E., Friesen W. V. (1978). Electrical and visible signs of facial action. San Francisco, California: Human Interaction Laboratory, University of California San Francisco.
  • Ekman P., Friesen, W. V. (1978). Facial action coding system. Palo Alto, CA: Consulting Psychologists Press.
  • Ekman P., Friesen W. V., Ancoli S. (1980). Facial signs of emotional experience. Journal of Personality and Social Psychology, 39, 1125—1134.
  • Ekman P. (1980). Facial asymmetry. Science, 209, 833—834.
  • Ekman P., Friesen W. V. (1982). Rationale and reliability for EMFACS.
  • Ekman P., Friesen W. V., O’Sullivan M. (1988). Smiles when lying. Journal of Personality and Social Psychology, 54, 414—420.
  • Ekman P. (1992). An argument for basic emotions. Cognition and Emotion, 6, 169—200.
  • Ekman P. (1993). Facial expression and emotion. American Psychologist, 48, 384—392.
  • Ekman P., Rosenberg E., & Hager J. (1998). Facial Action Coding System Aect Interpretive Database (FACSAID), from http://nirc.com/Expression/FACSAID/facsaid.html
  • Ekman P., Friesen W. V., Hager J. C. (Eds.). (2002). Facial action coding system: Research Nexus Network Research Information, Salt Lake City, UT.
  • Ekman P., Rosenberg E. (Eds.). (2005). What the face reveals (2nd ed.). New York, NY: Oxford.

Պարգևներ և պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #122444930 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Батенёва Татьяна (23 октября 2009)։ «Профессор Пол Экман: «Я не Лайтман: не лгу, чтобы узнать правду»»։ Известия։ Վերցված է 2010-05-16 
  5. «JEWISH PSYCHOLOGISTS»։ Jinfo.org։ Վերցված է 28 October 2015 
  6. «'Paul Ekman»։ American Psychologist 47 (4): 470–471։ April 1992։ doi:10.1037/0003-066x.47.4.470 
  7. http://search.proquest.com/docview/229138171
  8. «Conversation with Paul Ekman, p. 1 of 5»։ Globetrotter.berkeley.edu։ 2004-03-11։ Վերցված է 2014-03-03 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Ekman, P., A life's pursuit. In The Semiotic Web '86: An International Yearkbook, Sebeok, T. A.; Umiker-Seboek, J., Eds. Berlin, Mouton De Gruyter, 1987; pp 3-45.
  10. Eissner, B. Paul Ekman PH.D. '58, '08: East Meets West. http://profiles.adelphi.edu/profile/paul-ekman/ http://www.adelphi.edu/adelphi-magazine/Adelphi-Magazine-Fall-2008.pdf.
  11. Ekman P., Cohen L., Moos R., Raine W., Schlesinger M., Stone G. (1963)։ «Divergent Reactions to the Threat of War»։ Science 139: 88–94։ PMID 17798702։ doi:10.1126/science.139.3550.88 
  12. Ekman, P.; Friesen, W. V.; Lutzker, D. R., Psychological Reactions to Infantry Basic Training. Medicine, U. o. C. S. o., Ed. http://www.paulekman.com/wp-content/uploads/2013/07/Psychological-Reactions-To-Infantry-Basic-Training.pdf
  13. «Lifeboat Foundation Bios: Dr. Paul Ekman»։ Lifeboat.com։ 2002-09-16։ Վերցված է 2014-03-03 
  14. 14,0 14,1 The (Real!) Science Behind Fox's Lie to Me Popular Mechanics [Online], 2009.
  15. «'Lie to Me' | Paul Ekman Group, LLC»։ Paulekman.com։ 2009-01-21։ Վերցված է 2014-03-03 
  16. Dacher Keltner & Paul Ekman (2015-07-03)։ «The Science of 'Inside Out'»։ The New York Times։ Վերցված է 2015-09-05 
  17. The 2009 TIME 100: Paul Ekman, Scientists & Thinkers. Time. April 30, 2009.
  18. An Incomplete List of Eminent Psychologists of the Modern Era American Psychological Association, 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]