Տնփեսա (հեռուստասերիալ)
| Տնփեսա | |
|---|---|
| Տեսակ | սիթքոմ |
| Ժանր | կատակերգություն |
| Սցենարիստ | Սարգիս Կալպակյան Նարեկ Ավագյան |
| Ռեժիսոր | Հարություն Խալաֆյան |
| Կատարող պրոդյուսեր | Դավիթ Բաբախանյան |
| Գլխավոր դերերում | Մկրտիչ Արզումանյան Հովհաննես Ազոյան Շուշաննա Թովմասյան |
| Թեմայի երաժշտության երգահան | Duetro Studio |
| Արտադրող երկիր | |
| Լեզու(ներ) | Հայերեն |
| Սեզոնների քանակ | 4 |
| Սերիաների քանակ | 96 |
| Ստեղծում | |
| Տևողություն | 25-32 րոպե |
| Հեռարձակում | |
| Ալիք | Արմենիա |
| Հեռուստաընկերություն | Արմենիա հեռուստաընկերություն |
| Պատկերի ձևաչափ | 16:9 HDTV |
| Սկզբնական եթեր | հոկտեմբերի 9, 2013 – մայիսի 28, 2015 |
«Տնփեսա» հայկական կատակերգական սիթքոմ։ Պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 9-ին «Արմենիա Հեռուստաընկերության» եթերում և ավարտվել 2015 թվականի մայիսի 28-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվենկատ ամուսնության մասին կասկածները կարող են հերքվել միայն մեկ միջոցով, եթե փեսան մի քանի ամիս ապրի որպես տնփեսա: Սակայն, ամենևին էլ հեշտ բան չէ լինել տնփեսա, և դա այնքան ժամանակ, քանի դեռ չի «ծնվել» բոլոր իրավիճակների մեծագույն հաշտարարը՝ սերը:
2-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև Կորյուն Անուշավանիչի հայտարարությունից հետո Մանուկն այլևս կասկածի տակ չէ, սակայն կասկածի տակ են հայտնվել արդեն Մանուկի հաջողությունները: Նա մրցակից ունի, ում շանսերի հետ Մանուկը, անխոս, պետք է հաշվի նստի:[1]
3-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկն ու Անուշիկը վերջապես ամուսնանում են: Իսկ Կորյուն Անուշավանիչը Մանուկին լուրջ պաշտոն է վստահում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ Մանուկի մոտ ամեն ինչ կարգին է:
Միայն այն, որ Մանուկի աշխատասենյակը գտնվում է տանը, արդեն իսկ լարվածություն է առաջացնում նրա մոտ:
Կորյուն Անուշավանիչը երազում է միայն մի բանի մասին՝ հնարավորինս արագ պապիկ դառնալ:
4-րդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորյուն Անուշավանիչի գործընկերները ծուղակն են գցում նրան և գողանում ողջ հարստությունը։ Երբ Կորյունը լիովին հուսահատված էր, ինչ-որ մեկը հայտնվում է և խոստանում վերադարձնել կորցրածը։ Կորյունի դժբախտության մասին գիտեն ընտանիքի բոլոր անդամները, բացի Անուշիկից, որը 3 ամիս հետո պետք է մայր դառնա։ Ընտանիքի անդամները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի նրան հեռու պահեն հոգսերից։ Սակայն խնդիրն ավելի է բարդանում, երբ հայտնվում է անշարժ գույքի գործակալը և ցանկանում ցանկացած գնով վաճառել Կորյունի՝ գրավի տակ գտնվող բնակարանը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերակատար | Կերպար | Եթերաշրջան(ներ) | Նկարագրություն |
|---|---|---|---|
| Մկրտիչ Արզումանյան | Կորյուն Անուշավանիչ | 1-4 | Անուշիկի հայրն է։ Հայտնի գործարար։ |
| Մկրտիչ Արզումանյան | Անուշավան Կորյունովիչ | 1-4 | Կորյունի հայրն է, Անուշիկի պապը։ ԽՍՀՄ տարիներին հանդիսացել է Գործկոմի քարտուղար։ |
| Հովհաննես Ազոյան | Մանուկ | 1-4 | Անուշիկի ընկերը․ հիմնականում նրան չեն ընդունում աղքատ ընտանիքից լինելու պատճառով։ |
| Շուշաննա Թովմասյան | Անուշիկ | 1-4 | Կորյունի աղջիկը, և Մանուկի ընկերուհին |
| Վահագն Գալստյան | Սարգիս | 1-4 | Կորյունի անձնական վարորդ |
| Ալինա Մարտիրոսյան | Էդիտա | 1-3 | Կորյունի կինը |
| Նաիրա Շահիրյան | Ռիմա | 1-4 | Կորյունի գրասենյակի քարտուղարուհին է |
| Լուսինե Արշակյան | Սիլվա | 1-3 | Տան խոհարարը |
| Կառլոս Մուրադյան | Դավիթ | 2 | Անուշիկի նոր ընկերը, որը հավակնում է ամուսնանալ ունեցվածքի համար |
| Սարգիս Չոլոյան | Սաքո | 3 | Կորյունի տան այգեպանը։ Հաճախ Անուշավան Կորյունիչը նրա հետ կատակներ է անում։ |
| Վանիկ Մկրտչյան | Միսակ | 3-4 | Մանուկի հայրը, գիտաշխատող։ |
| Հասմիկ Վերդյան | Աննա | 4 | Իրավաբան, օգնում է Կորյուն Անուշավանիչին, որ վերադարձնի իր ունեցվածքը։ |
| Տիգրան Գյուլումյան | Աշոտ | 4 | Բրոքեր |
| Թինա Ղավալյան | Նունե | 4 | Կորյունի տան նոր աշխատողը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «https://armeniatv.am». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
{{cite web}}: External link in(օգնություն)|title=