Շուշաննա Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շուշաննա Սաղաթելի Թովմասյան (նոյեմբերի 14, 1992, Ծաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայաստան), հայ դերասանուհի, հաղորդավարուհի։

Շուշաննա Թովմասյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1992(1992-11-14) (31 տարեկան)
ԾննդավայրԾաղկաձոր, Հրազդանի շրջան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՀայաստանի Երգի պետական թատրոն, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և հաղորդավար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է է 1992 թ. նոյեմբերի 14-ին, Հայաստանի Ծաղկաձոր քաղաքում։ Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2007-08 թթ սովորել է Հայաստանի երգի պետական թատրոնի հաղորդավարության բաժնում, 2011 թ.՝ Ա. Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում։ 2010 թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին։ 2012 թ-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում։ 2011-13 թթ նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, 2013-15 թթ՝ «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում։ 2015 թ. «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին՝ «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ։ Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում
2011-2013 «Դժվար ապրուստ»
2013-2015 «Տնփեսա»
2016-2017 «Երանի»
2017 «Մոռացված կանգառը»
2018 «Երևի»
2018 «Ձյունանուշ»
2020 «Սիրուն Սոնա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]