Վահան Գալստյան (դերասան)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահան Գալստյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահան Գալստյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1884 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 12, 1959 (75 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Երևանի բանվորական թատրոն և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն |
Վահան Գևորգի Գալստյան (ապրիլի 12, 1884, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 12, 1959, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, ռեժիսոր։ ՎԽՍՀ վաստակավոր արտիստ (1939)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1903 թվականից։ 1908-1921 թվականներին մասնակցել է հայկական տարբեր թատերախմբերի ներկայացումներին։ 1921-1922 թվականներին եղել է Հայաստանի Առաջին թատրոնի դերասան, 1922 թվականից՝ Թիֆլիսի հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասան[1]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միտրոխին՝ Ս. Շանշիաշվիլու «Արսեն»
- Էդմոն՝ Ա. Բաղդասարյանի «Արյունոտ անապատ»
- Տիխոն՝ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ»
- Դաթո՝ Ի. Ճավճավաձեի «Աղքատի պատմվածքը»
- Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վահան Գալստյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.