Հեռուստաշոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռուստաշոու (անգլ.՝ Television show, հեռուստատեսային ցուցադրություն), ժամանցային հեռուստատեսային արտադրանք։ Այն հիմնականում լինում է թատերականացված (բեմադրված), ունի հստակ ընդգծված էմոցիոնալ ֆոն, վառ, հիշվող կերպարներ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության ստեղծման օրվանից լրատվական ու ժամանցային բոլոր ժանրերի էվոլուցիան միտված էր դառնալու իրական։ 1948 թվականին ամերիկյան հեռուստաեթերում հայտնված թաքնված տեսախցիկը միջոց էր, այնուհետև դարձավ ժանր, իսկ այսօր այն իրական հեռուստատեսության անբաժանելի մասն է։

Aquote1.png Շոուն յուրատեսակ բեմականացում է, թատերականացված տեսարան, որն ուղեկցում է հասարակական և մշակութային կյանքի միջոցառումները: Այդ կերպ հեռուստատեսային տեսարանների վերածումը հեռուստադիտողի ամենօրյա զվարճանքի առարկայի որոշ հետազոտողներ համարում են ժամանակակից հեռուստատեսության յուրահատուկ բնույթ և խնդիր: Իր կառուցվածքում համադրելով տարբեր ժանրերը և լսարանի վրա ազդելու մեթոդները՝ այն ձգտում է ձեռք բերել լսարանի ուշադրությունը: Հեռուստադիտողի մոտ մասսայականություն վայելելու համար շոուներ ստեղծողները գնում են ցանկացած խորամանկության, խարխլում հասարակության հիմքերը, կամ հակառակը՝ հիշողության խորքերից վեր են հանում վաղուց մոռացված ավանդույթներ, խախտում էթիկական նորմերը: Իհարկե, ո՛չ ստեղծողները, ո՛չ հեռուստադիտողները չեն թաքցնում, որ էկրանին տեղի ունեցածն այս կամ այն շոուի շրջանակներում ոչ այլ ինչ է, քան խաղ:
- Վիլկինա[1]
Aquote2.png


Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոուն, հեռուստաշոուի ենթաժանր է։ Ռեալիթի շոու են համարվում բոլոր այն հաղորդումները, որոնց կերպարները, սցենարային ոչ հիմնական գծերն ու գործողությունները իրական են, ոչ բեմադրված կամ բեմադրված՝ իբրև իրականություն։

2007 թվականից ամենառեյտինգային ռեալիթի շոուն և այդ ժանրի մեջ հեղափոխություն մտցրած հաղորդումը դարձավ Քարդաշյանների ընտանիքը։ Դա ամերիկյան ռեալիթի շոու է, որն առավելապես հայտնի դարձավ ընտանիքի ամենահայտնի աստղի՝ Քիմ Քարդաշյանի պոռնո վիդեոյից հետո։ Այսօր Քիմ Քարդաշյանը շոուի յուրաքանչյուր դրվագի համար ստանում է 80.000 ԱՄՆ դոլար։ Առաջին սեզոնում այդ գումարը 15 հազար էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ДРАМАТУРГИЯ РАЗВЛЕКАТЕЛЬНЫХ И ИНТЕЛЛЕКТУАЛЬНЫХ ТОК-ШОУ (ռուս.)