Քիմ Քարդաշյան
| Քիմ Քարդաշյան | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | հոկտեմբերի 21, 1980[1][2][3] (45 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | ամերիկահայ, հոլանդա-ամերիկացի, անգլիական ծագմամբ ամերիկացիներ, իռլանդական ծագումով ամերիկացի և շոտլանդական ծագումով ամերիկացի |
| Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
| Կրոն | քրիստոնեություն |
| Կրթություն | Marsiling Secondary School?, Marymount High School? (1998) և Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց |
| Մասնագիտություն | նորաձևության դիզայներ, բարձրաշխարհիկ հեղինակություն, մոդել, բլոգեր, ձեռնարկատեր, դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, ձայնային դերասանուհի, անվանի անձ և գլամուրային մոդել |
| Ամուսին | Դեյմոն Թոմաս (2000 - 2004) Քրիս Համֆրիս (2011 - 2013) Քանյե Ուեսթ (2014 - 2022) |
| Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ |
| Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Նորթ Ուեսթ, Saint West?, Chicago West? և Psalm West? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Քիմբերլի Նոել Քարդաշյան, (հոկտեմբերի 21, 1980[1][2][3], Լոս Անջելես, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4][6]), ամերիկացի հեռուստատեսային դեմք հայկական ծագմամբ, մոդել և դերասանուհի։ «Պարեր աստղերի հետ» հաղորդման յոթերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմբերլի Նոել Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա[7]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[8], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[9]։ Քիմի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է, ով այժմ Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է թեթև ատլետիկայի հայտնի մարզիկ Բրյուս Ջենների հետ[10]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։
Քիմը ունի երկու քույր՝ Քլոյին և Քորթնին և մեկ եղբայր Ռոբը[11]։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա հայտնի դարձավ 2007 թվականին թողարկված պոռնո ֆիլմի շնորհիվ[13]։
Իր դերասանական դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականին նկարված Անիրական ծանր ֆուգասային ռումբ ֆիլմում, որում կատարել է Լիզայի դերը[14][15]։
Քարդաշյանը «Keeping Up With the Kardashians» հեռուստատեսային ծրագրերի աստղերից մեկն է իր երկու քույրերի, մոր, եղբոր, երկու խորթ քույրերի և խորթ հոր հետ[16]։
Քարդաշյանը «Dancing With The Stars» հեռուստատեսային ծրագրերի յոթերորդ սեզոնի 13 մասնակիցներից մեկն էր[17]։
2010 թվականի հուլիսի 1-ին Մադամ Տյուսոյի թանգարանում տեղադրվել է Քարդաշյանի մոմե արձանը[18]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմը ամուսնացել է և բաժանվել է երեք անգամ։ Առաջին անգամ Քիմը ամուսնացել է Դեյմոն Թոմասի հետ[19]։ Քարդաշյանն երկրորդ անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիզի հետ[20], սակայն ամուսնությունից 72 օր հետո բաժանվել են[21]։ Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քանյե Ուեսթի հետ[22]։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Ֆլորենցիայում իսկ 2021 թվականին բաժանվել[23]։ Նրանք ունեն 4 երեխա, երկու դուստր և երկու որդի[24][25][26]։
2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի օգոստոսը Քիմ Քարդաշյանը հարաբերությունների մեջ էր դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ[27][28][29]։ 2023 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի մարտը Քարդաշյանը, ըստ լուրերի, հարաբերությունների մեջ է եղել NFL-ի հայտնի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի հետ[30][31][32]։

Այցելությունը Հայաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլի 8-ին Քիմը, Քանյեն, իրենց դուստրը և Քլոյի Քարդաշյանը ժամանել են Հայաստան, Երևան[33]։ Երևան այցելության ընթացքում նրանք եղել են մի շարք վայրերում, այդ թվում Կասկադ և Մայր Հայաստան հուշահամալիրներում[34][35]։ Երևանում քույրերը կառավարության շենքում հանդիպում են ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ[36], իսկ հաջորդ օրը այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ[37]։ Երևանից բացի նրանք նաև այցելություն են ունեցել Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդի վանք և Գյումրի[38][39]։ Յուրաքանչյուր վայր նրանց այցելության մասին քույրերը գրել են սոցիալական ցանցերի իրենց էջերում, իսկ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները անդրադարձել են դրանց՝ յուրաքանչյուր անդրադարձում գրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին[40]։ Նրանք Հայաստանից մեկնել են ապրիլի 12-ի գիշերը[41], որից ժամեր առաջ ռեփեր Քանյե Ուեսթը անվճար համերգ է տվել Կարապի լճում[42]։ 2015 թվականի սեպտեմբերին նրանց այցելության տեսագրությունը ցուցադրվել է «Քարդաշյանների ընտանիք» ռեալիթի շոուի եթերում[43]։
Կողոպուտ Փարիզում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի լույս հոկտեմբերի 3-ի գիշերը, երբ Քարդաշյանը գտնվում էր Փարիզի 8-րդ օկրուգի հյուրանոցներից մեկում, զինված մարդիկ մտել են հյուրանոց և կողոպտել Քարդաշյանին։ Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է մոտ 10 միլիոն դոլարի թանկարժեք իրեր, 2 սմարթֆոններ՝ մեծ քանակությամբ անձնական տեղեկություններով։ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, հարձակման պահին եղել է Նյու Յորքում։ Փարիզի քաղաքապետի նախկին թեկնածու Նատալի Կոսցյուշկո-Մորիզեն ասել է, որ Քիմի կողոպուտը հարված է Փարիզին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ 4,0 4,1 4,2 AV Production (հայ.) — 2010.
- ↑ https://www.upi.com/Entertainment_News/2014/03/03/Kim-Kardashian-wins-Razzie-award-for-Worst-Supporting-Actress/5531393853759/
- ↑ «Քիմ Քարդաշյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ «Kimberly Noel Kardashian, Born 10/21/1980 in California». California Birth Index. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Vanessa Barford (2013 թ․ հունվարի 8). «Kim Kardashian: How do Armenians feel about her fame?». BBC. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Kim Kardashian (2008 թ․ հունիսի 11). «Monuments And Momentous Times In Monte Carlo». KimKardashian.Celebuzz.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Stephanie Hallett (2012 թ․ փետրվարի 18). «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know». The Huffington Post. AOL. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Nick Sagimbeni (2013 թ․ հունվարի 9). «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian». Los Angeles Times. Tribune Company. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Jeff Mayish (2013 թ․ մայիսի 1). «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare». Daily News. Mortimer Zuckerman. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Kim Kardashian, Superstar
- ↑ Matt Webb Mitovich (2008 թ․ օգոստոսի 29). «Disaster Movie Star Kim Kardashian Names Her Favorite Butt». TVGN. CBS Corporation. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Disaster Movie from Kim Kardashian: Pop Culture Queen». E!. NBCUniversal. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Kimberly Nordyke (2007 թ․ նոյեմբերի 13). «'Kardashians' earns its keep». The Hollywood Reporter. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Derrik J. Lang (2008 թ․ հոկտեմբերի 1). «Kim Kardashian kicked off 'Dancing With the Stars'». USA Today. Gannett Company. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Klopsis, Nick (2010 թ․ հուլիսի 2). «Seeing double! Kim Kardashian Unveils Wax Statue Lookalike at Madam Tussauds in Times Square». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ In Touch Exclusive Interview: Kim Kardashian ex-husband tells all
- ↑ Garcia, Jennifer (2011 թ․ օգոստոսի 20). «Kim Kardashian and Kris Humphries Are Married!». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Jennifer Garcia; Mike Fleeman (2011 թ․ հոկտեմբերի 31). «Kim Kardashian Files for Divorce from Kris Humphries». People. Վերցված է 2014 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Marcus, Stephanie (2012 թ․ դեկտեմբերի 7). «Kim Kardashian Calls Kanye West Her Family». The Huffington Post. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Kim Kardashian files for divorce from Kanye West
- ↑ Nessif, Bruna (2013 թ․ հունիսի 4). «Kim Kardashian Expecting a Baby Girl! Kanye West and E! Star to Have Daughter». E! News. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
- ↑ Garcia, Jennifer; Dyball, Rennie (2013 թ․ հունիսի 20). «Kim Kardashian's Baby Name: Finally Revealed!». [People. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Kim Kardashian Has Given Birth to Her and Kanye West's Son». Complex. 2015 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Jess Cohen (2022 թ․ հունվարի 5). «Kim Kardashian and Pete Davidson Are "Getting Very Serious": Inside Their "Exciting" Romance». EONLINE. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Durney, Ellen (2022 թ․ փետրվարի 8). «Pete Davidson Just Confirmed That Kim Kardashian Is His Girlfriend In A Live Interview After Being Exposed For Having A Candle With Her Face On It In His Bedroom». BuzzFeed News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ Vulpo, Mike; Weinberg, Lindsay (2022 թ․ օգոստոսի 5). «Kim Kardashian and Pete Davidson Break Up After 9 Months of Dating». E! Online. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Kim Kardashian and Odell Beckham Jr. Were So Coupled Up at This Oscars After-Party». Harper's BAZAAR. 2024 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Stivale, Shelby (2024 թ․ փետրվարի 11). «Kim Kardashian and Odell Beckham Jr. Spotted Together for 1st Time». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Gray, Delilah (2024 թ․ մարտի 27). «Odell Beckham Jr. Allegedly Broke Up With Kim Kardashian After Her Reported, Family-Oriented Plans About Them». SheKnows. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)». a1plus.am. 2015 թ․ ապրիլի 8. Վերցված է 2015 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Քարդաշյան քույրերը ճաշում են Կասկադի ռեստորաններից մեկում (ֆոտո)». style.news.am. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քիմ և Քլոե Քարդաշյանների այցը «Մայր Հայաստան» հուշարձան. տեսանյութ». style.news.am. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քիմ ու Քլոի Քարդաշյանների հանդիպումը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ». PanARMENIAN. 2015 թ․ ապրիլի 9. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քարդաշյանները Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել ցեղասպանության զոհերին». Արմենպրես. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Մայրաքաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալուց հետո Քարդաշյանները մեկնեցին Գառնի-Գեղարդ (լուսանկարներ)». Թերթ.am. 2015 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քարդաշյանները հասան Գյումրի և զայրացրեցին Շիրակի թեմի առաջնորդին». lragir.am. 2015 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Միջազգային մամուլը՝ Ծիծեռնակաբերդ Քիմ Քարդաշյանի այցի մասին (ֆոտո)». armlur.am. 2015 թ․ ապրիլի 11. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քարդաշյանները խիստ դրական լիցքերով հեռացան Հայաստանից». mediapres.net. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Քանյե Ուեսթի ու իր երկրպագուների խելահեղ ցատկը դեպի Կարապի լիճ (տեսանյութ)». haynews.am. 2015 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «UWTK Recap: Kim and Khloé Kardashian Visit Armenia, Kylie Jenner Is Missing In Action and More!». E Online. 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիմ Քարդաշյան» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի գործարարներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկահայ դերասանուհիներ
- Ամերիկահայ դիզայներներ
- Ամերիկահայ երգչուհիներ
- Ամերիկահայ մոդելներ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հաղորդավարուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դեմքեր
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի ձեռնարկատերեր
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հայ առաքելական քրիստոնյաներ
