Քլոյի Քարդաշյան
Քլոյի Քարդաշյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1984[1][2][3] (36 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ամերիկահայ[4][5], Dutch American?[6], անգլիական ծագմամբ ամերիկացիներ[6], իռլանդական ծագումով ամերիկացի[6] և շոտլանդական ծագումով ամերիկացի[6] |
Մայրենի լեզու | ամերիկյան անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Marymount High School? |
Մասնագիտություն | դերասանուհի, վիպասան, ձեռնարկատեր, socialite, մոդել, ռադիոհաղորդավար, հեղինակ, պրոդյուսեր, գրող, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և նորաձևության դիզայներ |
Ամուսին | Լամար Օդոմ |
Ծնողներ | հայր՝ Ռոբերտ Քարդաշյան, մայր՝ Քրիս Ջեններ |
Հարազատներ | Քորթնի Քարդաշյան (քույր) Քիմ Քարդաշյան (քույր) Ռոբ Քարդաշյան (եղբայր) Քենդալ Ջեններ (խորթ քույր) Քայլի Ջեններ (խորթ քույր) Բրոդի Ջեններ (խորթ եղբայր) Բրենդոն Ջեններ (խորթ եղբայր) |
Երեխաներ | True Thompson? |
Khloe Kardashian Վիքիպահեստում |
Քլոյի Ալեքսանդրա Քարդաշյան (հայերեն մամուլում շատ հաճախ օգտագործվում է սխալ՝ Քլոե տարբերակը[7], անգլ.՝ Khloé Alexandra Kardashian, հունիսի 27, 1984[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և մոդել։ 2007 թվականի հոկտեմբերից իր ընտանիքի անդամների հետ հանդես է գալիս «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուում[8], որի հաջողությունից հետո նաև ստեղծվում են «Kourtney and Khloé Take Miami» և «Khloé & Lamar» ռեալիթի շոուները[9][10]։ Նա իր քույրերի՝ Քիմի և Քորթնիի հետ, ունի իր սեփական նորաձևության բրենդները, ինչպես նաև հրատարակել է գրքեր[11]։ 2012 թվականին ամերիկացի հաղորդավար-դերասան Մարիո Լոպեսի հետ վարել է «Իքս Ֆակտոր» նախագծի ամերիկյան տարբերակի երկրորդ եթերաշրջանը։
2009 թվականին ամուսնացել է ամերիկացի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են 2013 թվականին։ 2015 թվականի ապրիլին Քլոյին իր քրոջ՝ Քիմի և նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի հետ այցելել է Հայաստան։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլոյի Քարդաշյանը ծնվել է 1984 թվականի հունիսի 27-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և հեռուստատեսային դեմք Քրիս Ջենների ընտանիքում[12]։ Հոր կողմից նա ունի հայկական արմատներ[13], իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ[14]։ Քլոյիի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1991 թվականին և ամուսնացել է մարզիկ Բրյուս Ջենների հետ[15]։ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերի 30-ին։ Քլոյին ունի երկու քույր՝ Քիմը և Քորթնին և մեկ եղբայր՝ Ռոբը[16]։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները[17]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի հոկտեմբերին E! հեռուստաընկերությունը սկսում է «Քարդաշյանների ընտանիքը» (անգլ.՝ Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի հեռարձակումը[18]։ Հեռուստաշոուն դառնում է հաջողված և հետագայում ունենում է բազմաթիվ եթերաշրջաններ։
«Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի հաջողությունից հետո E! հեռուստաընկերությունը սկսում է նաև «Kourtney and Khloé Take Miami» շոուն, որի պրեմիերան կայանում է 2009 թվականի օգոստոսին[9]։ Նույն տարում Քլոյին և Քորթնին Մայամիում բացում են իրենց «D-A-S-H» անվանումը կրող հագուստի խանութը[11]։
2010 թվականի նոյեմբերին Քարդաշյան քույրերը թողարկում են իրենց «Kardashian Konfidential» գիրքը[19], իսկ 2011 թվականին իրենց առաջին նովելը, որը կրում է «Dollhouse» անվանումը։ 2011 թվականի փետրվարին Քլոյին և իր ամուսինը՝ Լամար Օդոմը, ներկայացնում են «Unbreakable» օծանելիքի հավաքածուն[20], որի երկրորդ հավաքածուն ներկայացվում է 2012 թվականին[21]։ 2012 թվականի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ Քլոյին և Մարիո Լոպեսը վարելու են ամերիկյան «Իքս ֆակտոր» նախագծի երկրորդ եթերաշրջանը[22]։ 2014 թվականի հուլիսին նա նկարահանվում է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի «Don't Panic» երգի տեսահոլովակում, որի պրեմիերան կայանում է նույն տարվա օգոստոսի 13-ին[23]։
2015 թվականի ապրիլին Քլոյին, Քիմը և նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը այցելել են Հայաստան[24]։ Նույն տարվա նոյեմբերին վաճառքի դուրս եկավ Քլոյիի «Strong Looks Better Naked» գիրքը[25]։ 2016 թվականի հունվարից նա FYI հեռուստալիքի եթերում սկսեց վարել «Կոկտելներ Քլոյիի հետ» (անգլ.՝ Kocktails with Khloé) հաղորդումը, որն ունեցավ ընդամենը 14 թողարկում և հեռարձակումը դադարեցվեց նույն տարվա ապրիլին[26][27]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի սեպտեմբերի 27-ին ամուսնացել է NBA-ի բասկետբոլիստ Լամար Օդոմի հետ, ով այդ ժամանակ խաղում էր Լոս Անջելես Լեյքերսում[28][29]։ Նրանք ամուսնալուծվեցին 2013 թվականի դեկտեմբերին[30]։
2014 թվականին Քլոյին հանդիպել է ռեփեր Ֆրենչ Մոնտանայի հետ[31], սակայն նրանք բաժանվել են նույն տարվա սեպտեմբերին[32]։ 2015 թվականի հունիսին մինչև 2016 թվականի փետրվարը նա հանդիպում էր ամերիկացի բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի հետ[33][34]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=khloealexandrakardashian
- ↑ 3,0 3,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=khloe;n=kardashian — 1997. — ed. size: 8261991
- ↑ http://www.bbc.com/news/magazine-20932705
- ↑ Barford V. Kim Kardashian: How do Armenians feel about her fame? // BBC News Online — 2013.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Monuments And Momentous Times In Monte Carlo — 2008.
- ↑ «Մեր պարտքն է չլռել. Քլոե Քարդաշյանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը»։ Թերթ.am։ Ապրիլի 24, 2016։ Վերցված է Ապրիլի 24, 2016
- ↑ Kimberly Nordyke (նոյեմբերի 13, 2007)։ «'Kardashians' earns its keep»։ The Hollywood Reporter (Prometheus Global Media)։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ 9,0 9,1 «From The Futon Critic (April 21, 2009)»։ Thefutoncritic.com։ Վերցված է օգոստոսի 5, 2013
- ↑ «E! Shows What Marriage Is Really Like When A Two-Time NBA Champion and A Sassy Diva Come Together on "Khloe & Lamar," Premiering Sunday, April 10 at 10:00PM ET/PT»։ The Futon Critic։ Վերցված է հունվարի 23, 2013
- ↑ 11,0 11,1 «Kourtney And Khloe Kardashian Open New Dash Boutique In Miami»։ ThaIndian.com։ օգոստոսի 17, 2009։ Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13
- ↑ «Khloe Alexandra Kardashian, Born 06/27/1984 in California»։ California Birth Index։ Վերցված է դեկտեմբերի 14, 2013
- ↑ «Kim Kardashian's anger as Turkish Cosmo puts her on the cover as Armenia marks Genocide Remembrance Day»։ Daily Mail։ Daily Mail and General Trust։ ապրիլի 12, 2011։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Kim Kardashian (հունիսի 11, 2008)։ «Monuments And Momentous Times In Monte Carlo»։ KimKardashian.Celebuzz.com։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Stephanie Hallett (փետրվարի 18, 2012)։ «Kris Jenner, Bruce Jenner's Marriage: 10 Things You Didn't Know»։ The Huffington Post (AOL)։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Nick Sagimbeni (հունվարի 9, 2013)։ «Kourtney, Kim, Khloe, Robert, Kylie and Kendall Kardashian»։ Los Angeles Times (Tribune Company)։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Jeff Mayish (մայիսի 1, 2013)։ «Ex-nanny to the Kardashians reveals Kris Jenner's temper and an O. J. Simpson trial kidnap scare»։ Daily News (Mortimer Zuckerman)։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ Kimberly Nordyke (նոյեմբերի 13, 2007)։ «'Kardashians' earns its keep»։ The Hollywood Reporter։ Prometheus Global Media։ Վերցված է օգոստոսի 17, 2013
- ↑ «Kim, Khloe and Kourtney to Write a Book: Kardashian Konfidential»։ UsMagazine.com
- ↑ "Khloe and Lamar Make Scents of their 'Unbreakable' Bond with a New Fragrance" April 4, 2011, People Magazine, retrieved June 6, 2011
- ↑ A Kardashian Christmas! Khloe and Lamar cash in on the holiday season with 'blissful' new perfume Unbreakable Joy
- ↑ Khloé Kardashian, Mario Lopez 'sign X Factor hosting deals'
- ↑ «VIDEO: FRENCH MONTANA – ‘DON’T PANIC’»։ Rap-Up։ օգոստոսի 13, 2014։ Վերցված է հունվարի 16, 2015
- ↑ «Քիմ Քարդաշյան. «Ես շատ երջանիկ եմ» (տեսանյութ)»։ a1plus.am
- ↑ «Inside Khloe Kardashian's Book Strong Looks Better Naked: Her Sweet Note to Lamar Odom, Anger Over Caitlyn Jenner & More»։ E! Online UK
- ↑ «FYI(TM) Moves Premiere of Primetime Talk Show "Kocktails with Khloe" to Wednesday, January 20 at 10PM ET»։ The Futon Critic
- ↑ «Khloe Kardashian's Talk Show Kocktails With Khloe Is Canceled After 14 Episodes»։ E!
- ↑ «Khloe Kardashian Is Married!»։ People.com
- ↑ Khloe Kardashian's Honeymoon Plans Still Up in the Air people.com, October 8, 2009
- ↑ Fox News (դեկտեմբերի 13, 2013)։ «Khloe Kardashian filing for divorce from Lamar Odom, reports say»։ Վերցված է դեկտեմբերի 13, 2013
- ↑ Clark Sandra։ «French Montana Had Arm Around Khloe Kardashian On PDA-Filled Date»։ Hollywood Life։ Վերցված է 2014 թ․ մայիսի 15
- ↑ «Khloe Reportedly Dumped French Because He Was Texting Her BFF! - Radar Online»։ radaronline.com
- ↑ «Khloe Kardashian looks amazing for date night with boyfriend James Harden»։ Mirror
- ↑ «Khloe Kardashian and James Harden Break Up: Find Out What Went Wrong»։ Mike Vulpo
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քլոյի Քարդաշյան կատեգորիայում։ |
|