Քայլի Ջեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քայլի Ջեններ
անգլ.՝ Kylie Jenner
Kylie Jenner2 (cropped).png
Ծնվել էօգոստոսի 10, 1997(1997-08-10)[1][2] (21 տարեկան)
ԾննդավայրԿալաբասաս, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունCasarama School? և Laurel Springs School?
Մասնագիտությունմոդել, դերասանուհի, գործարար, նորաձևության դիզայներ և celebrity
Ծնողներհայր՝ Քեյթլին Ջեններ, մայր՝ Քրիս Ջեններ
ԵրեխաներStormi Webster?
Կայքthekyliejenner.com
Kylie Jenner Վիքիպահեստում

Քայլի Ջեններ (անգլ.՝ Kylie Jenner), (օգոստոսի 10, 1997, Լոս Անջելես, Կալիֆորնիա), ամերիկացի հեռուստատեսային դեմք և մոդել։ Նա Քեյթլին Ջենների (նախկինում Բրյուս Ջեններ) և Քրիս Ջենների երկրորդ դուստրն է՝ Քենդալ Ջեններից հետո։ Նա նաև ունի մոր կողմից քույրեր՝ Քիմ, Քորթնի, Քլոյի և եղբայր՝ Ռոբ, հոր կողմից եղբայրներ՝ Բրենդոն և Բրոուդի Ջեններներ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա 2012 թվականից անցել է ուսման տան պայմաններում[3][4]։ Իր մոդելային գործունեությունը նա սկսեց՝ գովազդելով հագուստի «Crush Your Style» ապրանքանիշը[5], և նաև նկարահանվելով մի շարք ամսագրերում։ Նա նաև մի ընկերության մոդել էր, որի տնօրենն էր իր բարեկամ Նատաշան։

2011 թվականին Քայլին մասնակցեց Նյու Յորքի նորաձևության շաբաթին՝ ցուցադրելով Ավրիլ Լավինի «Abbey Dawn» հագուստի ապրանքանիշը։ 2013 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ «PacSun» ապրանքանիշը պատրաստվում է համագործակցել Քայլիի և Քենդալլի հետ՝ ստեղծելու համար «Kendall & Kylie» կոչվող հավաքածուն[6]։

2014 թվականի մայիսի վերջին հրատարակվեց քույրերի գիրքը՝ «Rebels: City of Indra» անունով[7]։ Նույն տարվա հունիսի Քայլին և Քենդալը վարեցին Կանադայում անցկացված Much Music Video Awards մրցանակաբաշխությունը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Internet Speculative Fiction Database — 1995.
  3. Passalaqua Holly (հուլիսի 21, 2015)։ «Kylie Jenner Graduates High School—Check Out Her Tweets!»։ E! News։ Վերցված է հուլիսի 21, 2015 
  4. Rothman Michael (հուլիսի 24, 2015)։ «Inside Kylie Jenner's High School Graduation»։ ABC News։ Վերցված է հուլիսի 24, 2015 
  5. Keltner de Valle, Jane։ «Growing-up Kardashian; Kendall and Kylie Jenner»։ Teen Vogue։ Advance Publications։ Վերցված է փետրվարի 6, 2011 
  6. «PacSun Launches Premier "Kendall & Kylie" Collection Nationwide»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից-ից հուլիսի 14, 2013-ին։ Վերցված է փետրվարի 8, 2013 
  7. Kaufman Amy (հուլիսի 1, 2014)։ «For Maya Sloan, ghostwriting Jenners' YA book just part of fiction fun»։ Los Angeles Times։ Tribune Publishing։ Վերցված է հունիսի 12, 2015 
  8. «Kendall and Kylie Jenner are your co-hosts for the 2014 MMVAs!»։ Muchmusic.com. Bell Media։ մայիսի 20, 2015։ Վերցված է հունիսի 11, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]