Թրևիս Սքոթ
Թրևիս Սքոթ | |
---|---|
![]() Թրևիսը 2016 թվականի փետրվարին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Travis Scott |
Ի ծնե անուն | Ժակ Վեբսթեր |
Նաև հայտնի է որպես | Լա Ֆլեյմ |
Ծնվել է | ապրիլի 30, 1991 (31 տարեկան) Հյուստոն, Տեխաս |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ |
Գործիքներ | Վոկալ, դրամ մեքենա, ստեղնաշարային գործիքներ |
Գործունեություն | 2008-ներկա |
Լեյբլ | Epic Records, Very GOOD Beats, Grand Hustle Records, Cactus Jack Records |
Կրթություն | University of Texas at San Antonio? |
Կապված | Քանյե Ուեսթ, T.I., Յանգ Թագ, Քիդ Քադի, Քուեյվո |
Պարգևներ | |
Կայք | travisscott.com |
Ստորագրություն | |
![]() |
Ջաք Ուեբսթեր (անգլ.՝ Jacques Webster, ապրիլի 30, 1991[1], Հյուստոն), առավել հայտնի Թրևիս Սքոթ (անգլ.՝ Travis Scott) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ 2012 թվականին ստորագրել է պայմանագիր «Epic Records» և ռեփեր Քանյե Ուեսթի «Very GOOD Beats» ձայնագրման լեյբլների հետ։ 2013 թվականին ռեփեր T.I.-ի «Grand Hustle Records» լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, թողարկել է իր «Owl Pharaoh» (2013) և «Days Before Rodeo» (2014) միքսթեյպները։
2015 թվականին թողարկվել է Թրևիսի «Rodeo» կոչվող դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Ալբոմի «Antidote» սինգլը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ 2016 թվականին վաճառքի է դուրս եկել նրա «Birds in the Trap Sing McKnight» անվանումը կրող երկրորդ ալբոմը և գլխավորել է Billboard 200-ը։ 2018 թվականին թողարկված նրա երրորդ` «Astroworld» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժակ Վեբսթերը ծնվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում[2]։ Նա մեծացել է նույն նահանգի Միսուրի Սիթի քաղաքում, որտեղ հաճախել է Էլկինսի ավագ դպրոցը[2]։ Նրա մայրը աշխատել է Apple Inc. ընկերությունում, իսկ հայրը ունեցել է իր սեփական բիզնեսը[2]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից[3], իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2011 թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ 2012 թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր Քանյե Ուեսթի Very G.O.O.D Music ձայնագրման լեյբլի հետ[4]։
2013 թվականի մարտին Թրևիսը թողարկում է իր «Quintana» սինգլը համագործակցությամբ ռեփեր Wale-ի հետ[5]։ Նույն ամսում ամերիկյան «XXL» ամսագիրը Թրևիսին ընդգրկում է իր «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[6]։ Ապրիլ ամսին ռեփեր T.I.-ի Grand Hustle Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[7], Թրևիսը թողարկում է «Upper Echelon» սինգլը համագործակցությամբ T.I.-ի և Թու Չեյնսի հետ[8]։ Մայիսի 21-ին թողարկվում է նրա «Owl Pharaoh» միքսթեյպը[9], որը դրական արձագանքներ է ստանում երաժշտական քննադատների կողմից[10][11][12]։ Նույն տարվա հոկտեմբերին այդ միքսթեյպը BET հիփ հոփ մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Լավագույն միքսթեյպ» մրցանակին[13], սակայն չի հաղթում[14]։
2014 թվականի հուլիսի 11-ին թողարկվում է «Don't Play» սինգլը Բիգ Շոնի հետ համագործակցությամբ[15]։ Այդ սինգլի որոշ հատվածներ վերցված են անգլիական The 1975 ինդի ռոք խմբի «M.O.N.E.Y» երգից, սակայն դա կատարվել է խմբի թույլատվությամբ[16]։ Օգոստոսի 18-ին թողարկվում է «Days Before Rodeo» միքսթեյպը[17]։ Միքսթեյպում նաև ընդգրկված է «Mamacita» սինգլը համագործակցությամբ Յանգ Թագի և Rich Homie Quan-ի հետ, որը iTunes-ում ներբեռնման համար թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 2-ին[18]։
2015-2016: «Rodeo» և «Birds in the Trap Sing McKnight»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի մարտին բարբադոսցի երգչուհի Ռիհաննան թողարկեց իր «Bitch Better Have My Money» երգը, որի հեղինակներից/պրոդյուսերներից մեկը Թրևիսն է[19][20]։ Հունիսին թողարկվեց Թրևիսի «3500» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը[21]։ Այդ երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը[22]։ Հունիսին նա նաև ներկայացրեց իր «Antidote» երգը[23], որն որպես սինգլ iTunes-ում թողարկվեց հուլիսին[24]։ Այդ երգը ունեցավ մեծ հաջողություն և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[22], իսկ մի շարք հրատարակչություններ այն համարեցին 2015 թվականի ընթացքում թողարկված լավագույն երգերից մեկը[25][26]։
Նույն տարվա սեպտեմբերի 4-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի առաջին՝ «Rodeo» կոչվող ստուդիական ալբոմը[27]։ Թողարկման առաջին շաբաթում այն ունեցավ 85,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[28]։ Ալբոմը նաև դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից, իսկ որոշ հրատարակչություններ, որոնցից են՝ «Rolling Stone»-ը[29], «HipHopDX»-ը[30], MTV-ն[31] և «Pigeons & Planes»-ը[32], այն համարեցին 2015 թվականի լավագույն ալբոմներից մեկը։
2016 թվականի հունվարի սկզբին Թրևիսը հայտարարեց, որ աշխատում է իր նոր ալբոմի վրա[33]։ Մի քանի օր անց, երաժշտական պրոդյուսեր DJ Mustard-ը թողարկեց իր «Whole Lotta Lovin'» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև Թրևիսը[34]։ Նույն ամսում ռեփեր Վիզ Խալիֆան Թրևիսի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Bake Sale» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը և ընդգրկվել է նրա «Khalifa» ալբոմում[35][36]։ Այս ընթացքում թողարկվեց նաև Ռիհաննայի «Anti» ալբոմը, որի «Woo» երգի բեք վոկալը կատարում է Թրևիսը[37]։ Մարտին Ռիհաննան սկսեց «Anti» ալբոմի համերգային շրջագայությունը, որի բացումները կատարում էր Թրևիսը[38]։ Հունիսին Թրևիսն թողարկեց իր «Pick Up the Phone» սինգլը, որում նաև մասնակցություն ունեն Յանգ Թագը և Քուեյվոն[39]։ Այդ երգը ունեցավ հաջողություն և զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[22]։ Հունիսին նաև թողարկվեց GOOD Music լեյբլի «Champions» սինգլը, որը կատարում են Թրևիսը, Քանյե Ուեսթը, Գուչի Մենը, Բիգ Շոնը, Թու Չեյնսը, Յո Գոտին, Քուեյվոն և Desiigner-ը[40]։
Նույն տարվա սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի երկրորդ ալբոմը, որը կրում է «Birds in the Trap Sing McKnight» անվանումը[41]։ Այն թողարկման առաջին շաբաթում ունեցավ 88,000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[42]։ Այն նաև հաջողություն ունեցավ մի քանի այլ երկրների հիթ շքերթում[43][44]։
2017-2018: «Huncho Jack, Jack Huncho» և «Astroworld»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի դեկտեմբերին թողարկվեց Թրևիսի և Քուեյվոյի համատեղ` «Huncho Jack, Jack Huncho» ալբոմը[45]։ 2018 թվականի օգոստոսին Թրևիսն թողարկեց իր երրորդ ալբոմը` «Astroworld», որը առաջին շաբաթում վաճառվեց 270,000 օրինակով և Billboard 200-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[46]։
Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
«XXL» ամսագրին տված հարցազրույցում Թրևիսն ասել է, որ մինչև ռեփ կարդալը շատ վաղ տարիքում արդեն սովորել էր նվագել մի քանի երաժշտական գործիք[47]։ Նա առաջին անգամ ձայնագրվել է ավագ դպրոց հաճախելու առաջին տարում[47]։ Նա ասում է, որ սկզբում ռեփ կարդում էր այլ պրոդյուսերների ստեղծած բիթերի ներքո, սակայն երբ նրա մայրը իրեն նվիրեց iMac, նա սկսեց իր սեփական բիթերը ստեղծել[47]։
Թրևիսին ոգեշնչող երաժիշտներն են Քանյե Ուեսթը, T.I.-ը, Քիդ Քադին, M.I.A.-ն, Bon Iver-ը, Բյորկը, Toro y Moi-ը, Մայք Դինը, Ջեֆ Բասկերը և այլք[48]։ Նրա երաժշտական ոճը շատ հաճախ համեմատում են իրեն ոգեշնչող երաժիշտների հետ, սակայն Թրևիսն ասում է, որ «ատում» է այդպիսի համեմատությունները[47]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Rodeo» |
|
«Birds in the Trap Sing McKnight» |
|
«Astroworld» |
|
Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Huncho Jack, Jack Huncho» (Քուեյվոյի հետ) |
|
Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ |
---|---|
«Cruis'n USA» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Owl Pharaoh» |
|
«Days Before Rodeo» |
|
Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում | Տվյալներ |
---|---|
«The Graduates EP» Քրիս Հոլովեյի հետ) |
|
«B.A.P.E.» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«Buddy Rich» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
«The Classmates EP» (Ջեյսոն Էրիկի հետ) |
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.tmz.com/2018/02/08/stormi-webster-birth-certificate-kylie-jenner-travis-scott/
- ↑ 2,0 2,1 2,2 «Travi$ Scott talks about Growing Up in Houston»։ Complex։ Վերցված է 2015 թ․ մարտի 20
- ↑ «Travi$ Scott»։ hotnewhiphop.com։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Kanye West Signs Artist Travi$ Scott to G.O.O.D. Music»։ umass.uloop.com։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Travi$ Scott featuring Wale – Quintana»։ hypetrak.com։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «XXl Freshman 2014 Cover and 10 Spot Revealed»։ xxlmag.com։ 2014-05-05։ Վերցված է 2014 թ․ մայիսի 5
- ↑ «Travi$ Scott Says He Has Signed With Both Grand Hustle and G.O.O.D. Music»։ Complex։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Upper Echelon (feat. T.I. & 2 Chainz) - Single by Travi$ Scott»։ iTunes։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Kanye West And Japan Influence Travis Scott’s Owl Pharaoh»։ MTV։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Travi$ Scott - 'Owl Pharaoh' Mixtape Review - XXL»։ XXL։ 2013-05-23։ Վերցված է 2013 թ․ հունիսի 17
- ↑ «The 25 Best Mixtapes Of 2013»։ XXL։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «SPIN's 40 Best Hip-Hop Albums of 2013»։ Spin։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «KENDRICK LAMAR LEADS BET HIP-HOP AWARDS NOMINATIONS»։ Վերցված է 2015 թ․ մարտի 20
- ↑ «2013 BET Hip Hop Awards: The Complete Winners List»։ MTV։ Վերցված է 2015 թ․ մարտի 21
- ↑ «Don't Play (feat. The 1975 & Big Sean) – Single by Travi$ Scott»։ iTunes Store։ Apple։ Վերցված է Մարտի 27, 2015
- ↑ «NEW MUSIC: TRAVI$ SCOTT F/ BIG SEAN & THE 1975 – ‘DON’T PLAY’»։ Rap-Up։ Rap-Up։ Վերցված է Մարտի 22, 2015
- ↑ «Album Stream: Travis Scott ‘Days Before Rodeo’»։ Vibe։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-18-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24
- ↑ «Mamacita (feat. Young Thug & Rich Homie Quan) – Single by Travi$ Scott»։ iTunes Store։ Apple։ Վերցված է Մարտի 22, 2015
- ↑ «Rihanna unveils new single “Bitch Better Have My Money” - listen»։ Consequence of Sound։ Մարտի 27, 2015։ Վերցված է Մարտի 27, 2015
- ↑ «Rihanna's New Single Co-Produced By Kanye West»։ Billboard։ Մարտի 27, 2015։ Վերցված է Մարտի 27, 2015
- ↑ «New Music: Travi$ Scott feat. Future & 2 Chainz – '3500'»։ Rap-Up։ Հունիսի 8, 2015։ Վերցված է Հունիսի 26, 2015
- ↑ 22,0 22,1 22,2 «Travis Scott - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-16-ին։ Վերցված է Հոկտեմբերի 4, 2015
- ↑ «New Music: Travi$ Scott – 'Antidote'»։ Rap-Up։ Հունիսի 21, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Antidote - Single by Travis Scott»։ iTunes։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «The Best Songs of 2015»։ Complex։ Դեկտեմբերի 9, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Rap-Up's 10 Best Songs of 2015»։ Rap-Up։ Դեկտեմբերի 23, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Travi$ Scott’s "Rodeo" Album Tracklist Revealed»։ Vibe։ Օգոստոսի 26, 2015։ Վերցված է Օգոստոսի 30, 2015
- ↑ «The Weeknd Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart»։ Billboard։ Սեպտեմբերի 13, 2015։ Վերցված է Սեպտեմբերի 14, 2015
- ↑ «40 Best Rap Albums of 2015»։ Rolling Stone։ Դեկտեմբերի 23, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «The Top 25 Albums Of 2015»։ HipHopDX։ Դեկտեմբերի 23, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «10 Best Hip-Hop Albums Of 2015»։ MTV։ Դեկտեմբերի 10, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Best Albums of 2015»։ Pigeons & Planes։ Դեկտեմբերի 23, 2015։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Travis Scott – New Album OTW»։ HotNewHipHop։ Հունվարի 4, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «DJ Mustard and Travis Scott Join for "Whole Lotta Lovin'"»։ Pitchfork։ Հունվարի 7, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Wiz Khalifa - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-14-ին։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Wiz Khalifa Announces Tracklist, Release Date and Guest Artists for 'Khalifa'»։ Yahoo։ Հունվարի 22, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Rihanna Releases ANTI at Last»։ Pitchfork։ Հունվարի 27, 2016։ Վերցված է Հունվարի 28, 2016
- ↑ «Rihanna Postpones 'Anti' Tour Dates»։ Billboard։ Փետրվարի 18, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Travis Scott and Young Thug Share "Pick Up the Phone" Ft. Quavo»։ Pitchfork։ Հունիսի 3, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Kanye West Releases New Song “Champions”»։ Pitchfork։ Հունիսի 12, 2016։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Birds in the Trap Sing McKnight by Travis Scott»։ iTunes։ Վերցված է Սեպտեմբերի 2, 2016
- ↑ «Travis Scott Scores His First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Birds in the Trap Sing McKnight'»։ Billboard։ Սեպտեմբերի 11, 2016։ Վերցված է Սեպտեմբերի 12, 2016
- ↑ «Travis Scott - Chart history»։ Billboard։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-19-ին։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Travis Scott – Birds in the Trap Sing McKnight»։ australian-charts.com։ Վերցված է Հոկտեմբերի 10, 2016
- ↑ «Taylor Swift's 'Reputation' Returns to No. 1 on Billboard 200, Huncho Jack Debuts at No. 3»։ Billboard։ Դեկտեմբերի 31, 2017։ Վերցված է Օգոստոսի 22, 2018
- ↑ «Travis Scott's 'Astroworld' Bows at No. 1 on Billboard 200 Chart With Second-Largest Debut of 2018»։ Billboard։ Օգոստոսի 12, 2018։ Վերցված է Օգոստոսի 22, 2018
- ↑ 47,0 47,1 47,2 47,3 «The Break Presents: Travi$ Scott»։ XXL։ Մարտի 7, 2012։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
- ↑ «Travi$ Scott»։ XXL։ Վերցված է Հոկտեմբերի 28, 2015
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|