Whole Lotta Lovin'

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Whole Lotta Lovin'»
«Whole Lotta Lovin'» սինգլի շապիկը (DJ Mustard-ի և Թրևիս Սքոթ, )
DJ Mustard-ի և Թրևիս Սքոթի սինգլը
ԹողարկվածՀունվարի 8, 2016 (2016-01-08)
ՖորմատԹվային ներբեռնման
ԺանրEDM
Տևողություն4:59
ԼեյբլRoc Nation
ՊրոդյուսերDJ Mustard
Թրևիս Սքոթի սինգլների ժամանակագրություն
«Antidote»
(2015)
«Whole Lotta Lovin'»
(2016)
«Bake Sale»
(2016)

«Whole Lotta Lovin'», ամերիկացի երաժշտական պրոդյուսեր DJ Mustard-ի երգը, որը կատարում է ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը։ Այն որպես սինգլ թողարկվել է 2016 թվականի հունվարի 8-ին։ Երգի հեղինակներն են DJ Mustard-ը, Թրևիս Սքոթը, Twice as Nice ստեղծագործական թիմը, Ռայան Բուենդիան, Դոմիկիան Քուետոն, Ջեյ Գրեմը և Մայքլ ՄաքՀենրին[1]։ Երգում օգտագործվել է հատված ամերիկացի երգչուհի Սիսի Փենիսթոնի 1991 թվականին թողարկված «Finally» երգի տեքստից, որի արդյունքում այդ երգի հեղինակներ Սիսի Փենիսթոնի, Ֆելիպե Դելգադոյի, E.L. Linnear-ի և Ռոդնի Ջեքսոնի անունները նույնպես նշվել են «Whole Lotta Lovin'» երգի հեղինակների ցանկում[1]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 6-ին DJ Mustard-ը իր Թվիթթերի էջում հրապարակեց երգի շապիկը, որից պարզ դարձավ, որ այն համագործակցություն է ռեփեր Թրևիս Սքոթի հետ և կոչվելու է «Whole Lotta Lovin'»[2]։ Հաջորդ օրը DJ Mustard-ը հարցազրույց տվեց Beats 1 ռադիոկայանին, որի ընթացքում նաև ներկայացրեց երգը[3]։ Հունվարի 8-ին այն որպես սինգլ թողարկվեց iTunes-ում[4]։ Երգի չորս ռեմիքս տարբերակները iTunes-ում հասանելի դարձան մարտի 14-ին[5][6][7][8]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Ալեքս Նազարին, նկարահանվել է Լոս Անջելեսում և ներկայացվել է 2016 թվականի հունվարի 11-ին DJ Mustard-ի VEVO ալիքում[9]։ Տեսահոլովակի տեսարանների մեծ մասում Թրևիս Սքոթն ու DJ Mustard-ը կանգնած են կամ պարում են գույնզգույն LED էկրանների առջև։ Տեսահոլովակը նաև ցուցադրում է իրար ձեռք բռնած և համբուրվող աղջիկների, որոնց դեմքերը ավելի ուշ սկսում են հալվել։ Տեսահոլովակի ավարտին ցուցադրվում է կարմիր ծով[10]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2016) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Bubbling Under Billboard Hot 100 Singles) 18
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 38

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Stream DJ Mustard's Dope EDM/Urban Travis Scott-Assisted New Single "Whole Lotta Lovin'" Now!». DirectLyrics. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
  2. «DJ Mustard & Travis Scott Are Dropping A Song Very Soon». HotNewHipHop. 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  3. «DJ Mustard and Travis Scott Join for "Whole Lotta Lovin'"». Pitchfork. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. «Whole Lotta Lovin' (feat. Travis Scott) - Single by DJ Mustard». iTunes. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  5. «Whole Lotta Lovin' (feat. Travis Scott) [Le Boeuf Remix] - Single by DJ Mustard». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  6. «Whole Lotta Lovin' (feat. Travis Scott) [Djemba Dejemba Remix] - Single by DJ Mustard». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  7. «Whole Lotta Lovin' (feat. Travis Scott) [LeMarquis Remix] - Single by DJ Mustard». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  8. «Whole Lotta Lovin' (feat. Travis Scott) [Bad Royale Remix] - Single by DJ Mustard». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 15-ին.
  9. «Watch DJ Mustard's "Whole Lotta Lovin'" Video f/ Travi$ Scott». Complex. 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  10. «DJ Mustard, Travis Scott Share 'Whole Lotta Lovin Music Video». Music Times. 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]