Քիդ Քադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիդ Քադի
Kid Cudi
Kid Cudi pointing.jpg
Ծնվել էհունվարի 30, 1984 (35 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
ԿրթությունԹոլեդոյի համալսարան
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, դերասան, կոմպոզիտոր, ռեփեր, երգիչ, հեռուստատեսային դերասան, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր և կինոդերասան
ԱշխատավայրDean & DeLuca?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Grammy Award for Best Rap/Sung Collaboration?
ԱնդամությունKids See Ghosts? և WZRD?
Կայքkidcudi.com
Kid Cudi Վիքիպահեստում

Սկոտ Ռամոն Սեգուրո Մեսկադի (անգլ.՝ Scott Ramon Seguro Mescudi, ծնվ.՝ հունվարի 30, 1984), առավել հայտնի Քիդ Քադի (Kid Cudi) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, դերասան։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Օհայո նահանգի վարչական կենտրոն Կլիվլենդ քաղաքում։ Հայրը՝ մասնագիտությամբ նկարիչ էր և փոխարինող ուսուցիչ, ով նաև մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ որպես ռազմական օդաչու։ Մայրն աշխատում էր որպես երգեցողության ուսուցչուհի դպրոցում։ Հայրը մահացել է քաղցկեղից, երբ Սկոտը 11 տարեկան էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեյքեր հայթս ավագ դպրոցի գիտելիքները Մեսկադին հմտացրել է 2 տարվա ընթացքում։ Սկսել է ռեփ գրել միջին դպրոցի վերին տարում, ոգեշնչվելով ռեփ խմբերից, ինչպիսիք են՝ «Pharcyde»-ը և «A Tribe Called Quest»-ը։ 20 տարեկանում տեղափոխվել է Բրուքլին, որտեղ շարունակել է երաժշտական կարիերան։ «A Kid Named Cudi» միքսթեյփի թողարկումից հետո գրավել է Քանյե Ուեսթի ուշադրությունը։

Kid Cudi Summerstage Central Park.jpg

Հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2008 թվականին՝ «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ։ 2009 թվականի փետրվարի 17-ին,«Day ’n’ Nite» երգով հայտնվեց «MTV»-ի «Snoop Dogg’а Dogg After Dark» թոք շոուի եթերում։ 2 օր անց, փետրվարի 19-ին Քադին և Քանյե Ուեսթն ունեցան իրենց առաջին դուետը։

Քադիի առաջին ալբոմը՝ «Man on the Moon: The End of Day» անվամբ, թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերի 15-ին, առաջին շաբաթում գրանցելով 104 419 օրինակի վաճառք։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Day ’n’ Nite»-ը մեծ հաջողություններ է վայելել։

2009 թվականին «Sky Might Fall» կատարումը տեղ է գտնում «Տրանսֆորմերներ: Ընկածների վրեժը» ֆիլմում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Man on the Moon։ The End of Day» (2009)
  • «Man on the Moon II։ The Legend of Mr. Rager» (2010)
  • «Indicud» (2013)
  • «Satellite Flight։ The Journey To Mother Moon» (2014)
  • «Speedin' Bullet 2 Heaven» (2015)
  • «Passion, Pain & Demon Slayin'» (2016)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tardio A. 13 Jobs Your Favorite Rappers Had Before Rap // MTV — 2015.