Բիգ Շոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիգ Շոն
Big Sean 2016 October.jpg
Շոնը 2016 թվականի հոկտեմբերին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Big Sean
Ի ծնե անուն Շոն Մայքլ Լեոնարդ Անդերսոն
Ծնվել է մարտի 25, 1988 (30 տարեկան)
Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր Դետրոյթ, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Հիփ հոփ
Մասնագիտություն Ռեփեր, երգերի հեղինակ
Գործունեություն 2007-ներկա
Լեյբլ GOOD Music, Roc Nation, Def Jam Recordings
Շրջանավարտ Cass Technical High School
Կապված Քանյե Ուեսթ, Քրիս Բրաուն, Դրեյք, Մայք Պոզներ, Ջենեյ Այկո, Վիզ Խալիֆա, Մետրո Բումին, Արիանա Գրանդե
Կայք uknowbigsean.com

Շոն Մայքլ Լեոնարդ Անդերսոն (անգլ.՝ Sean Michael Leonard Anderson, մարտի 25, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:25|2|0}}), Դետրոյթ, Ուեյն շրջան, Միչիգան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի ռեփեր, ով հայտնի է Բիգ Շոն (անգլ.՝ Big Sean) բեմական անվամբ։ 2011 թվականին թողարկվել է նրա դեբյուտային՝ «Finally Famous» ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «Hall of Fame» անվանումը, նա թողարկել է 2013 թվականին և 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել է Billboard 200-ում։ 2015 թվականին թողարկվել է նրա երրորդ՝ «Dark Sky Paradise» ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը։ 2017 թվականին թողարկված նրա «I Decided.» չորրորդ ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը:

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-2010: Վաղ կյանք և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնը 2009 թվականին:

Շոն Մայքլ Լեոնարդ Անդերսոնը ծնվել է 1988 թվականի մարտի 25-ին Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում։ Նա 3 ամսական է եղել, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաք, որտեղ նրան մեծացրել են մայրն ու տատը[1][2]: Դպրոցում սովորելու տարիներին նա մասնակցում էր Դետրոյթի WHTD ռադիոկայանի կազմակերպած ռեփ մրցույթներին[3]: 2005 թվականին երբ ռեփեր Քանյե Ուեսթը հարցազրույց էր տալիս այդ ռադիոկայանին, Շոնը իմանալով այդ մասին շտապել է այնտեղ և Ուեսթի համար կատարել ֆրիսթայլեր։ Ուեսթը սկզբում չէր ցանկացել լսել նրա ռեփը, սակայն ըստ Շոնի՝ վերջում հավանել էր այն[4]: Դրանից երկու տարի հետո՝ 2007 թվականին, Շոնը պայմանագիր ստորագրեց Ուեսթի GOOD Music ձայնագրման լեյբլի հետ[5]:

2007 թվականի սեպտեմբերին Շոնը թողարկեց իր «Finally Famous: The Mixtape» կոչվող առաջին միքսթեյպը[6]: Այդ միքսթեյպում ընդգրկված էր «Get'cha Some» ստեղծագործությունը, որի համար նկարահանվել էր տեսահոլովակ ռեժիսոր Հայփ Վիլյամսի կողմից[7]: 2009 թվականի ապրիլին թողարկեց Շոնի երկրորդ՝ «Finally Famous Vol. 2: UKNOWBIGSEAN» միքսթեյպը, որն ներառում է 30 երգ[8]: 2010 թվականի հոկտեմբերին Շոնը թողարկեց իր «Finally Famous Vol. 3: Big» անվանումը կրող երրորդ միքսթեյպը[9]: Այդ միքսթեյպի երգացանկը ներառում է զուգերգեր Դրեյքի, Թայգայի, Քրիս Բրաունի և մի շարք այլ կատարողների հետ[9]:

2011-2014: «Finally Famous» և «Hall of Fame»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնը 2011 թվականին:

2011 թվականի հունիսի 28-ին թողարկվեց Շոնի «Finally Famous» կոչվող առաջին ալբոմը[10]: Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց ալբոմի 87,000 օրինակ, ինչի արդյունքում այն զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[11][12]: Ալբոմի առաջին սինգլը՝ «My Last»-ը, որում իր մասնակցությունն ունի նաև երգիչ Քրիս Բրաունը, Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրեց 30-րդ հորիզոնականը[13]: Երկրորդ սինգլը՝ «Marvin & Chardonnay»-ը (Քանյե Ուեսթի մասնակցությամբ), Billboard Hot 100-ում զբաղեցրել է 32-րդ հորիզոնականը[13]: «Dance (Ass)»-ը թողարկվել է որպես ալբոմի երրորդ սինգլ և ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[13]: Այդ երգի պաշտոնական ռեմիքսում իր մասնակցությունն ունի ռեփեր Նիքի Մինաժը[14]:

2012 թվականին Շոնը, Քանյե Ուեսթը, Փուշա Թին և Թու Չեյնսը թողարկեցին իրենց համատեղ «Mercy» սինգլը, որն զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում և ընդգրկվել է GOOD Music լեյբլի «Cruel Summer» հավաքածու ալբոմում[15][16]: Այն նաև առաջադրվեց Գրեմմի մրցանակի «Լավագույն ռեփ երգ» և «Լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում, սակայն երկուսում էլ չհաղթեց[17]: 2012 թվականին Շոնը Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի հետ համատեղ թողարկեց «Clique» սինգլը, որն նույնպես ընդգրկված է «Cruel Summer» հավաքածու ալբոմի երգացանկում և զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[16][15]:

2012 թվականին Շոնը նաև իր մասնակցությունն ունեցավ երգիչ Ջասթին Բիբերի «As Long as You Love Me» հիթ սինգլում։ Այդ երգը հորիզոնականներ զբաղեցրեց մի շարք երկրների հիթ շքերթներում, իսկ Billboard Hot 100-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը[18]: Նույն տարվա հուլիսին Շոնը ստացավ «Լավագույն նոր արտիստ» մրցանակը BET Awards մրցանակաբաշխությունում[19], իսկ սեպտեմբերին թողարկվեց նրա «Detroit» միքսթեյպը[20]:

2013 թվականի օգոստոսի 27-ին վաճառքի դուրս եկավ Շոնի «Hall of Fame» կոչվող երկրորդ ալբոմը[21]: Թողարկման առաջին շաբաթում այն ունեցավ 72,000 օրինակի վաճառք և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[22]: 2013-2014 թվականների ընթացքում Շոնը իր մասնակցությունն ունեցավ նաև այնպիսի հիթային սինգլներում, որոնցից են «Show Out» (Ջուսի Ջեյ)[23], «Wild» (Ջեսսի Ջեյ)[24], «Right There» (Արիանա Գրանդե)[25], «All Me» (Դրեյք)[26], «Best Mistake» (Արիանա Գրանդե)[27] և այլն։

2015-2017: «Dark Sky Paradise» և «I Decided.»[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնը 2015 թվականին:

2015 թվականի փետրվարի 24-ին թողարկվեց Շոնի «Dark Sky Paradise» անվանումը կրող երրորդ ալբոմը[28]: Առաջին շաբաթում ունենալով 139,000 օրինակի վաճառք՝ ալբոմը գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[29]: Ալբոմի առաջին սինգլը «I Don't Fuck with You» (E-40-ի մասնակցությամբ) ստեղծագործությունն է, որը դարձավ հիթ և Billboard Hot 100-ում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը[13]: Հիթ շքերթներում նաև հաջողություն ունեցավ «Blessings» (Դրեյքի մասնակցությամբ) սինգլը, որն զբաղեցրեց 28-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[13]: Ալբոմի «One Man Can Change the World» (Քանյե Ուեսթի և Ջոն Լեջենդի մասնակցությամբ) սինգլի տեսահոլովակը MTV Video Music Awards մրցանակաբաշխությունում ստացել է «Լավագույն տեսահոլովակ սոցիալական հաղորդագրությամբ» մրցանակը[30]: 2016 թվականի ապրիլի 1-ին թողարկվեց Շոնի և ամերիկացի երգչուհի Ջենեյ Այկոյի համատեղ՝ «Twenty88» կոչվող համատեղ ալբոմը[31]:

2017 թվականի փետրվարի 3-ին Շոնը թողարկեց «I Decided.» անվանումը կրող իր չորրորդ ալբոմը: Այն դարձավ նրա երկրորդ ալբոմը, որը գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը և առաջին շաբաթում վաճառվեց 65,000 օրինակ[32]: Ալբոմի «Bounce Back» սինգլը կոմերցիոն մեծ հաջողություն ունեցավ՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[13]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոնը 19 տարեկանից սկսել է հանդիպել իր դպրոցական ընկերուհու՝ Էշլի Մարիի հետ, սակայն նրանց սիրավեպը ավարտվեց 2013 թվականին[33]: Նույն տարում Շոնը սկսեց հանդիպել դերասանուհի Նայա Ռիվերայի հետ, ում հետ ծանոթացել էր Թվիթթերի միջոցով։ Նրանց նշանադրությունը կայացավ 2013 թվականի հոկտեմբերին, սակայն 2014 թվականի ապրիլին նրանք բաժանվեցին։ 2014 թվականին Շոնը սկսեց հանդիպել ամերիկացի երգչուհի-դերասանուհի Արիանա Գրանդեի հետ[34][35], սակայն նրանք բաժանվեցին 2015 թվականի ապրիլին[36]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Finally Famous»
«Hall of Fame»
  • Թողարկված։ Օգոստոսի 27, 2013
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ CD, LP, թվային ներբեռնում
«Dark Sky Paradise»
  • Թողարկված։ Փետրվարի 24, 2015
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ CD, LP, թվային ներբեռնում
«I Decided.»
  • Թողարկված։ Փետրվարի 3, 2017
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ CD, LP, թվային ներբեռնում

Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«TWENTY88»
(Ջենեյ Այկոյի հետ)
  • Թողարկված։ Ապրիլի 1, 2016
  • Լեյբլ։ GOOD Music, ARTium Recordings, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում
«Double or Nothing»
(Մետրո Բումինի հետ)
  • Թողարկված։ Դեկտեմբերի 8, 2017
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings, Republic Records, Boominati Worldwide
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Finally Famous: The Mixtape»
  • Թողարկված։ Նոյեմբերի 24, 2007
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում
«Finally Famous Vol. 2: UKNOWBIGSEAN»
  • Թողարկված։ Ապրիլի 21, 2009
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում
«Finally Famous Vol. 3: Big»
  • Թողարկված։ Հոկտեմբերի 20, 2010
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում
«Detroit»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 5, 2012
  • Լեյբլ։ GOOD Music, Def Jam Recordings
  • Ֆորմատ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «[Big Sean] Artist Biography»։ Allmusic։ Վերցված է Օգոստոսի 24, 2015 
  2. «Big Sean bio»։ Def Jam։ Վերցված է Օգոստոսի 24, 2015 
  3. Ketchum William E. III (Օգոստոսի 20, 2008)։ «Son of the streets»։ Detroit Metro Times։ Վերցված է Օգոստոսի 24, 2015 
  4. «Kanye West Almost Walked Away From Latest Protege Big Sean»։ MTV։ Հունիսի 18, 2009։ Վերցված է Օգոստոսի 24, 2015 
  5. «Big Sean Signs To G.O.O.D. Music»։ The Complete History of G.O.O.D. Music։ Complex։ Սեպտեմբերի 26, 2012։ Վերցված է Օգոստոսի 24, 2015 
  6. «Big Sean – Finally Famous»։ DatPiff։ Նոյեմբերի 24, 2007։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  7. «Wake N' Watch: Big Sean 'Getcha Some' (Directed By Hype Williams)»։ Complex։ Հուլիսի 24, 2009։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  8. «Big Sean – Uknowbigsean Vol 2 Hosted by Mick Boogie»։ DatPiff։ Ապրիլի 21, 2009։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  9. 9,0 9,1 «Big Sean – Finally Famous Vol. 3 (No Tags + Bonus Tracks)»։ HipHopDX։ Հունվարի 4, 2011։ Վերցված է Հոկտեմբերի 23, 2015 
  10. «Finally Famous by Big Sean»։ Rolling Stone։ Հունիսի 28, 2011։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  11. «Beyonce Notches 4th Billboard 200 No. 1 with '4'»։ Billboard։ Հուլիսի 6, 2011։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  12. «Hip Hop Album Sales: The Week Ending 11/6/2011»։ HipHopDX։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 «Big Sean - Chart history»։ Billboard։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  14. «Dance (A$$) [Remix] [feat. Nicki Minaj] - Single by Big Sean»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  15. 15,0 15,1 «Kanye West's 20 Biggest Billboard Hits»։ Billboard։ Հունիսի 12, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  16. 16,0 16,1 «G.O.O.D. Music "Cruel Summer" Tracklist»։ HipHopDX։ Օգոստոսի 31, 2012։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  17. «Big Sean ‘Really’ Wants That Grammy For G.O.O.D. Music Crew»։ MTV։ Փետրվարի 9, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  18. «Justin Bieber - Chart history»։ Billboard։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  19. «2012 BET Awards Winners List: Kanye West, Jay-Z & More»։ Hollywodd Life։ Հուլիսի 1, 2012։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  20. «Big Sean Announces 'Detroit' Mixtape, Due September 5th»։ HipHopDX։ Օգոստոսի 20, 2012։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  21. «Big Sean Hall Of Fame Release Date»։ Complex։ Հունիսի 22, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  22. «Hip Hop Album Sales: The Week Ending 9/1/2013»։ HipHopDX։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  23. «Show Out (feat. Young Jeezy & Big Sean) - Single by Juicy J»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  24. «Wild (feat. Big Sean & Dizzee Rascal) - Single»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  25. «Ariana Grande Releases 'Right There' Song with Big Sean: Listen»։ Billboard։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  26. «New Drake Single: "All Me" ft. 2 Chainz & Big Sean - New Song - Fuse»։ Fuse։ Օգոստոսի 1, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  27. «Ariana Grande & Big Sean Re-Team For 'Best Mistake': Listen»։ Billboard։ Օգոստոսի 12, 2014։ Արխիվացված օրիգինալից-ից Սեպտեմբերի 2, 2014-ին։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  28. «Big Sean's 'Dark Sky Paradise' a mix of catchy and emotional beats»։ The Michigan Daily։ Փետրվարի 22, 2015։ Վերցված է Նոյեմբերի 19, 2015 
  29. «Big Sean Scores His First No. 1 Album on Billboard 200»։ Billboard։ Մարտի 4, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  30. «Big Sean Gives Touching Acceptance Speech at 2015 MTV Video Music Awards»։ The BoomBox։ Օգոստոսի 31, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 19, 2015 
  31. «Big Sean & Jhene Aiko Join Forces for 'Twenty88' Project»։ Billboard։ Մարտի 28, 2016։ Վերցված է Ապրիլի 1, 2016 
  32. «Big Sean Scores Second No. 1 Album on Billboard 200 Chart With 'I Decided.'»։ Billboard։ Փետրվարի 12, 2017։ Վերցված է Դեկտեմբերի 3, 2017 
  33. «Big Sean on Ex-Girlfriend Ashley: "I Got Love for Her"»։ BET։ Օգոստոսի 15, 2013։ Վերցված է Հոկտեմբերի 3, 2013 
  34. Strecker (Հոկտեմբերի 13, 2014)։ «Ariana Grande Confirms Relationship With Big Sean» 
  35. «Ariana Grande Finally Confirms She's Dating Big Sean, Calls Him an "Amazing" Man»։ E! Online։ Հոկտեմբերի 13, 2014 
  36. «ARIANA GRANDE AND BIG SEAN BREAK UP»։ Rap-Up։ Ապրիլի 20, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]