Show Out

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Show Out»
«Show Out» սինգլի շապիկը (Ջուսի Ջեյի, Բիգ Շոնի և Յանգ Ջիզի, )
Ջուսի Ջեյի, Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի սինգլը
«Stay Trippy» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 25, 2013
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2012
ԺանրՀիփ հոփ
Տևողություն4:33
ԼեյբլTaylor Gang, Kemosabe, Columbia
ՊրոդյուսերMike WiLL Made It

«Show Out», ամերիկացի ռեփեր Ջուսի Ջեյի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ։ Երգը թողարկվել է 2013 թվականի հունվարի 25-ին[1], որպես Ջուսի Ջեյի «Stay Trippy» կոչվող թվով երրորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը «Բիլբորդ թեժ 100» հիթ շքերթում զբաղեցրել է 75-րդ հորիզոնականը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պաշտոնական պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին։ Պաշտոնական ռեմիքս տարբերակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 24-ին[2]:

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Ջուսի Ջեյը և Ֆրանկ Պալադինոն, նկարահանվել է 2013 թվականի հունվարի 25-ին[3]: Տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 7-ին 106 & Park հեռուստածրագրի եթերում[4]:

Տեսահոլովակի սկզբում Բիգ Շոնը զանգահարում է Ջուսի Ջեյին, ով այդ ժամանակ գտնվում է Մեմֆիսում, և նրան հրավիրում է Դետրոյթ՝ խնջույքի։ Ջուսի Ջեյը ընդունում է նրա հրավերը և իր սեփական ինքնաթիռով ուղևորվում է Դետրոյթ, որտեղ ակումբում միանում է Բիգ Շոնին և խնջույքի աղջիկներին։ Դետրոյթի խնջույքի ընթացքում Ջուսի Ջեյին զանգահարում է Յանգ Ջիզին և հրավիրում է նրան իր խնջույքին Ատլանտայում։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային ներբեռնում
  1. «Show Out» (Բիգ Շոնի և Յանգ Ջիզիի հետ) - 4։33

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 75
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 23

Տարեվերջյան չարթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (2013) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 89

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Թվական Ֆորմատ Լեյբլ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հունվարի 25, 2013[1] Թվային ներբեռնում Taylor Gang, Kemosabe, Columbia

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «iTunes - Music - Show Out (feat. Young Jeezy & Big Sean) - Single by Juicy J»։ Itunes.apple.com։ 2013-01-25։ Վերցված է 2013 թ․ մարտի 20 
  2. «New Music: Juicy J f/ Pimp C & T.I. – ‘Show Out (Remix)’»։ Rap-Up։ ապրիլի 24, 2013։ Վերցված է ապրիլի 24, 2013 
  3. Twitter / therealjuicyj: "Show out" video directed by
  4. «Video: Juicy J f/ Big Sean & Young Jeezy – ‘Show Out’»։ Rap-Up։ Վերցված է մարտի 7, 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]