Play No Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Play No Games»
Բիգ Շոնի, Քրիս Բրաունի և Ty Dolla Signսինգլը
«Dark Sky Paradise» ալբոմից
ԹողարկվածՍեպտեմբերի 22, 2015 (2015-09-22)
Ձայնագրված2014
ԺանրՀիփ հոփ
Տևողություն3:37
ԼեյբլGOOD Music, Def Jam Recordings
ՊրոդյուսերՔեյ Ուեյն, Ջեյ Ջոն Հենրի
Բիգ Շոնի սինգլների ժամանակագրություն
«How Many Times»
(2015)
«Play No Games»
(2015)
«Do It Again»
(2016)
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Moses»
(2015)
«Play No Games»
(2015)
«Back to Sleep»
(2015)
Ty Dolla Sign-ի սինգլների ժամանակագրություն
«When I See Ya»
(2015)
«Play No Games»
(2015)
«Sections»
(2015)

«Play No Games», ամերիկացի ռեփեր Բիգ Շոնի երգը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ամերիկացի երգիչներ Քրիս Բրաունը և Ty Dolla Sign-ը։ Այն թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 22-ին՝ որպես Բիգ Շոնի «Dark Sky Paradise» անվանումը կրող երրորդ ալբոմի հինգերորդ սինգլ։ Երգը գրվել է Բիգ Շոնի, Քրիս Բրաունի, Ty Dolla Sign-ի, Քեյ Ուեյնի և Ջեյ Ջոն Հենրիի կողմից։ Երգում օգտագործվել է հատված ամերիկյան Guy խմբի 1988 թվականին թողարկված «Piece Of My Love» երգի երաժշտությունից, որի արդյունքում այդ երգի հեղինակներ Թիմոթի Գեթլինի, Ջին Գրիֆինի, Աարոն Հոլի և Թեդի Ռայլիի անունները նույնպես նշվել են «Play No Games» երգի հեղինակների ցանկում[1]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մայք Կարսոնը, ներկայացվել է 2015 թվականի հունիսի 28-ին (մինչև երգի սինգլ թողարկվելը)[2]։ Տեսահոլովակը ոգեշնչված է 1990-ականների ամերիկյան «Մարտին» սիթքոմից[2]։ Տեսահոլովակի մի փոքր հատվածում նկարահանվել են ամերիկացի ռեփեր Ֆրենչ Մոնտանան և «Մարտին» հեռուստասերիալի դերասաններ Ռեջինալդ Բալարդն ու Թոմաս Միկալ Ֆորդը[3]։ Երգիչ Ty Dolla Sign-ը չնայած չի մասնակցել հիմնական սյուժեի նկարահանմանը, սակայն առանձին նկարահանված տեսանյութով նա հայտնվում է տեսահոլովակի սկզբում։ «Մարտին» հեռուստասերիալի գլխավոր դերասան Մարտին Լոուրենսը նույնպես տեսահոլովակի նկարահանումներին չի մասնակցել, սակայն առանձին տեսանյութով հայտնվում է վերջում[4]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 84
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 28

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bout to Blow: 10 Dope Songs You Should Be Hearing Everywhere Soon»։ Complex։ Հուլիսի 1, 2015։ Վերցված է Մարտի 10, 2016 
  2. 2,0 2,1 «Big Sean Premieres ‘Play No Games’ Video With Chris Brown After BET Awards Performance»։ Rickey։ Հունիսի 29, 2015։ Վերցված է Հուլիսի 26, 2015 
  3. «Big Sean Debuts 'Martin' Themed 'Play No Games' Video, Featuring Chris Brown & Ty Dolla $ign»։ Billboard։ Հունիսի 29, 2015։ Վերցված է Հուլիսի 26, 2015 
  4. «Big Sean Visits the '90s With 'Martin'-tastic Video "Play No Games"»։ Fuse։ Հունիսի 29, 2015։ Վերցված է Հուլիսի 26, 2015 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]