Best Mistake

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Best Mistake»
Արիանա Գրանդեի և Բիգ Շոնի երգը «My Everything» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 12, 2014 (2014-08-12)
Ձայնագրված2014
ԺանրՓոփ, R&B, մինիմալ հիփ հոփ
Տևողություն3:53
ԼեյբլRepublic Records
ՀեղինակԱրիանա Գրանդե, Բիգ Շոն, Blu June, Բրիթնի Քոնի, Քեյ Ուեյն
ՊրոդյուսերՔեյ Ուեյն, Sauce
My Everything ալբոմի երգացանկ
«Break Free»
(5)
«Best Mistake»
(6)
«Be My Baby»
(7)

«Best Mistake», ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի երգն է, համագործակցությամբ ռեփեր Բիգ Շոնի հետ։ Այն թողարկվել է 2014 թվականի օգոստոսի 12-ին և ընդգրկվել է Արիանա Գրանդեի «My Everything» անվանումը կրող երկրորդ ստուդիական ալբոմում։ Երգը գրվել է Արիանա Գրանդեի, Բիգ Շոնի, Blu June-ի, Բրիթնի Քոնիի և Քեյ Ուեյնի կողմից։

Նախապատմություն և երգի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հունիսի 28-ին Արիանա Գրանդեն հայտարարում է, որ երգը կոչվելու է «Best Mistake»[1]։ Հուլիսի 8-ին նա իր Ինստագրամի էջում տեղադրում է երգից 15 վայրկյան[2], իսկ օգոստոսի 12-ին երգը իր ամբողջական տարբերակով թողարկվում է[3]։ «Best Mistake» երգը դաշնամուրային բալլադ է, որը ունի մինիմալ հիփ հոփի տարրեր։ Երգը մի զույգի մասին է, որը փորձում է «կայացնել իր որոշումը իրենց ապագա հարաբերությունների մասին»[4]։ Իր հատվածում Արիանան երգում է․ «Եթե ջուրը չորանում է, իսկ լուսինը դադարում է փայլել/ Աստղերը ընկնում են, իսկ աշխարհը կուրանում է»։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Best Mistake» երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ PopMatters օնլայն ամսագրի լրագրողը այն համարել է «My Everything» ալբոմի երկրորդ լավագույն երգը՝ «Love Me Harder» երգից հետո[5], իսկ HollywoodLife-ի լրագրողը գրել է, որ երգը «անշուշտ դառնալու է մեկ այլ հիթ»[6]։ Music Times մեդիա ընկերության լրագրողը նույնպես դրական վերլուծություն է գրել երգի մասին, բարձր գնահատելով Արիանայի հանգստացնող վոկալն ու անցումը ավելի հասուն ձայնային հնչողության[7]։ Digital Spy և Entertainmentwise կայքերի լրագրողները նշել են, որ այս երգում Արիանան ցույց է տալիս իր R&B արմատները[8][9]։

Բիգ Շոնը երգում իր մասնակցության համար ստացել է տարբեր կարծիքներ երաժշտական քննադատների կողմից։ Billboard ամսագրի լրագրողը, Բիգ Շոնի հատվածը համարել է «ոչ անհրաժեշտ» երգի համար[10], իսկ PopMatters-ի լրագրողը, իր հոդվածում նրա հատվածը անվանել է «բավականին ակնառու»[5]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսին, Արիանա Գրանդեն և Բիգ Շոնը երգը կատարել են iHeartRadio փառատոնի ժամանակ Լոս Անջելեսում[11]։ Նրանք նաև կատարել են երգը A Very Grammy Christmas համերգային ծրագրի ժամանակ նոյեմբերի 18-ին, 2014[12]։ Երգը ընդգրկված է եղել Գրանդեի The Honeymoon համերգային շրջագայության երգացանկում[13]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2014) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 49
Ավստրալիա Ավստրալիա (ARIA) 45
Ավստրալիա Ավստրալիա (ARIA Urban) 14
Բելգիա Բելգիա (Ultratop 50 Flanders) 49
Բելգիա Բելգիա (Ultratop Urban Flanders) 10
Դանիա Դանիա (Tracklisten) 29
Իսպանիա Իսպանիա (PROMUSICAE) 34
Կանադա Կանադա (Canadian Hot 100) 39
Հարավային Կորեա Հարավային Կորեա (Gaon) 3
Հունաստան Հունաստան (Billboard) 5
Ճապոնիա Ճապոնիա (Japan Hot 100) 74
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա (UK Singles Chart) 154
Նիդերլանդներ Նիդերլանդներ (Single Top 100) 67
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 29
Չեխիա Չեխիա (Singles Digitál Top 100) 46
Սլովակիա Սլովակիա (Singles Digitál Top 100) 59
Ֆինլանդիա Ֆինլանդիա (Suomen virallinen latauslista) 23
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 103

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Coleman Miriam (հունիսի 29, 2014)։ «Ariana Grande Reveals New Album With Sci-Fi Video Teaser»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 19, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  2. Lee Christina (հուլիսի 8, 2014)։ «Ariana Grande Teases "Best Mistake" Featuring Big Sean: Listen»։ Idolator։ SpinMedia։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 8, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  3. Shotwell James (օգոստոսի 13, 2014)։ «Ariana And Big Sean Make The "Best Mistake" On New Single»։ Under The Gun Review։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 2, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  4. Zaleski Annie (օգոստոսի 26, 2014)։ «Ariana Grande's sweet, sweet fantasies are polished but disappointing»։ The A.V. Club։ The Onion։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 1, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  5. 5,0 5,1 Sawdey Evan (սեպտեմբերի 2, 2014)։ «Ariana Grande: My Everything»։ Popmatters։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  6. Beck Caitlin (օգոստոսի 12, 2014)։ «Ariana Grande Releases Sexy New Song With Big Sean Amid Dating Rumors»։ HollywoodLife։ Penske Media Corporation։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 17, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  7. Menyes Carolyn (օգոստոսի 12, 2014)։ «Review: Ariana Grande, Big Sean 'Best Mistake' Marks Mature Sound for 'Bang Bang' Singer and Possible Boyfriend»։ MusicTimes.com։ Music Times։ Վերցված է օգոստոսի 19, 2014 
  8. Corner Lewis (օգոստոսի 22, 2014)։ «Ariana Grande My Everything album review: 'Her voice shines supreme'»։ Digital Spy։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 26, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  9. Kitchener Shaun (օգոստոսի 16, 2014)։ «Ariana Grande's 'My Everything': Track-By-Track Review»։ Entertainmentwise։ Gigwise։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 2, 2014-ին։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  10. Lipshutz Jason (օգոստոսի 25, 2014)։ «Ariana Grande Expands on 'My Everything': Track-By-Track Review»։ Billbosrd։ Prometheus Global Media։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  11. «Best Mistake (Live on the Honda Stage at the iHeartRadio Theater LA)»։ Ariana Grande VEVO։ սեպտեմբերի 2, 2014։ Վերցված է սեպտեմբերի 2, 2014 
  12. «Ariana Grande, Big Sean Hold Hands in Romantic Grammy Christmas Performance: Photos»։ Us Weekly։ նոյեմբերի 19, 2014։ Վերցված է դեկտեմբերի 6, 2014 
  13. «Ariana Grande isn't ready for big leagues at BMO Harris Bradley Center»։ Milwaukee Journal Sentinel 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]