Արիանա Գրանդեն ծնվել և մեծացել է Բոկա Ռատոն քաղաքում։ Նրա մայրը՝ Ջոան Գրանդեն, «Hose-McCann Communications» ընկերության գործադիր տնօրենն է[6][7], իսկ հայրը՝ Էդուարդ Բուտերան, գրաֆիկական դիզայներ է[5][8]: Գրանդեն 2008 թվականին մարմանավորել է Շարլոտայի կերպարը «13» մյուզիքլում[9]: 2010 թվականից 2013 թվականը նա խաղացել է Քեթ Վալենթայնի դերը «Վիքտորիուս» հեռուստասերիալում[10], 2011 թվականին նույն դերով նաև խաղացել է 1 սերիա ԱյԿառլի-ում[11]: Նույն դերը նաև խաղում է «Սեմ և Քեթ» հեռուստասերիալում[11]:
Գրանդեն
նաև երգչուհի է։ 2013 թվականի օգոստոսին նա թողարկել է իր դեբյուտային «Yours Truly» ալբոմը, որը գլխավորել է Billboard 200 ալբոմների հիթ շքերթը[12]: Նրա երկրորդ ալբոմը, որը կրում է «My Everything» անվանումը, թողարկվել է 2014 թվականի օգոստոսին և նույնպես գլխավորել է Billboard 200-ը[13]: Այդ ալբոմի երգացանկը ընդգրկում է այնպիսի հիթեր, որոնցից են «Problem», «Break Free», «Bang Bang», «Love Me Harder» և «One Last Time»։ 2016 թվականի մայիսի 20-ին վաճառքի դուրս եկավ երգչուհու երրորդ՝ «Dangerous Woman» կոչվող ալբոմը[14]: