Կոաչելլա (փառատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոաչելլա
Coachella
Coachella Valley Music and Arts Festival logo.svg
Արևամուտը Կոաչելլա փառատոնում 2011 թվականին
Coachella 2014 sunset with balloon chain and Lightweaver.jpg
Տեսակերաժշտական փառատոն
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՎայրԻնդիո, Կալիֆոռնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ակտիվ1999
2001 -առ այսօր
Առաջինը1999 թվական
Ժանրինդի ռոք, հիփ հոփ, փոփ երաժշտություն
coachella.com
Կոորդինատներ: 33°40′41″ հս․. լ. 116°14′02″ ամ. ե. / 33.678° հս․. լ. 116.234° ամ. ե. / 33.678; -116.234
Coachella Վիքիպահեստում

Կոաչելլա, երաժշտության և արվեստի փառատոն Կոաչելլա դաշտում (անգլ.՝ Coachella Valley Music and Arts Festival)՝ 3-օրյա երաժշտական փառատոն, կազմակերպված Goldenvoice ընկերության կողմից Ինդիո քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ: Առաջին անգամ փառատոնը կայացել է 1999 թվականին, իսկ 2001 թվականից տեղի է ունենում ամեն տարի ապրիլի 3-րդ կամ 4-րդ շաբաթներին: Ներկայացողների թվին են պատկանում տարբեր ժանրերի երաժշտական խմբեր՝ ինդի ռոք, հիփ հոփ, էլեկտրոնային և փոփ երաժշտություն: Փառատոնի ներսում իրականանում են նաև նկարչական ցուցահանդեսներ: Տարածքի վրա գտնվում են միաժամանակ մի քանի բեմեր և տաղավարներ, որոնց վրա ներկայացումները կատարվում են միանգամից՝ հիմնական բեմ (անգլ.՝ Coachella Stage), բաց թատրոն (անգլ.՝ Outdoor Theatre), Գոբի-տենտ (անգլ.՝ Gobi Tent), Մոհավի-տենտ (անգլ.՝ Mojave Tent) և Սահարա-տենտ (անգլ.՝ Sahara Tent): 2011 թվականին փառատոն են այցելել ավելի քան 90000 մարդ: 2011 թվականի մայիսի 31-ին Goldenvoice հայտարարել են, որ 2012 թվականից սկսած փառատոնը տեղի կունենա եռօրյա 2 փուլով 1 շաբաթ տարբերությամբ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Կոաչելլա 2014-ից

1993 թվականի նոյեմբերի 5-ին Pearl Jam ներկայացավ 25000 երկրպագուների համար Ինդիոյի Empire Polo Club-ում, Կալիֆոռնիա[2]: Վայրն ընտրվել էր, որովհետև նվագախումբը մերժեց խաղալ Լոս Անջելեսում Ticketmaster-ի հետ վեճի պատճառով[3]: 1997 թվականին Goldenvoice պայքարում էր ավելի մեծ ընկերությունների հետ համերգներ կազմակերպելու դեմ: Թոլեթն ասաց, որ նրանք կորցնում են շատ երգչախմբեր և չեն կարողանում փողի հետ մրցել: Դրա արդյունքում երաժշտական փառատոնի մասին գաղափարը զգացվում էր: 1997 թվականին Թոլեթն սկսեց առաջարկել իր գաղափարները փառատոնի համար: Նրա նպատակն էր հավաքել թրենդային արտիստներին: «Միգուցե եթե դուք հավաքեք նրանց միասին, դա կարող է մագնիս լինել շատ մարդկանց համար»[3]: Մի քանի տեղեր ման գալուց հետո, նա և Goldenvoice փոխնախահագ Րիկ Վան Սանթենը վերադարձան Empire Polo Club the Big Gig փառատոնի ընթացքում, և, հիանալով տեղանքի համապատասխանությունից՝ որոշեցին նրանց փառատոնը կազմակերպել այնտեղ[3]:

Տեղանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոաչելլան տեղի է ունենում Ինդիոում, Կալիֆոռնիա, տեղադրված Ներքին Կայսրության Կոաչելլա դաշտի Կոլորադո անապատի մեջ: Փառատոնի պատմության ընթացքում նրա ջերմաստիճանը բարձրացել է 106 °C (41°)-ից 43 °F (6 °C)-ը: Տեղանքը գտնվում է Լոս Անջելեսից 125 մղոն արևելք[4]:

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]