Jump to content

Pearl Jam

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Pearl Jam
Խումբը 2013 թվականի նոյեմբերի 26-ին Օկլենդում տեղի ունեցած համերգի ընթացքում
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք
գրանջ
հարդ ռոք
Գործունեություն1990 (1990)–մինչև հիմա
Լեյբլ

Monkeywrench Records Universal Music Group J Records

Epic Records
Պարգևներ
Կայքpearljam.com
Անդամներ
Ջեֆֆ Ամենթ,
Սթոուն Հոսսարդ,
Մայք Մակքրեդի,
Էդդի Վեդդեր,
Մեթ Քամերուն
Նախկին անդամներ
Դեյվ Կրաուզեն,
Մեթ Չեմբերլեն,
Դեյվ Աբրուզզիս,
Ջեկ Այրոնս
 Pearl Jam Վիքիպահեստում
Խմբի լոգոն

Pearl Jam, գրանջ երաժշտական ոճի ակտիվիստ խմբերից մեկը (Alice in Chains, Nirvana և Soundgarden խմբերի հետ միասին), որ հայտնի էին 20-րդ դարի 90-ական թվականների առաջին կեսին։ Խումբը շատ արագորեն հայտնի դարձավ 1991 թվականին թողարկված իր առաջին ալբոմի շնորհիվ, որ կոչվում էր «Ten»[1]։ 21-րդ դարում Pearl Jam-ը շարունակում է ալբոմներ թողարկել՝ չնայած նրան, որ իրենց նոր աշխատանքները չեն հասնում հայտնիության այն աստիճանին, որին հասել էին «Ten», «Vs.» և «Vitalogy» ալբոմները։

Իրենց ավելի քան քսանամյա կարիերայի ընթացքում խումբը թողարկել է 10 ստուդիական ալբոմներ, երկու մինի-ալբոմներ, 8 համերգային ալբոմներ, 4 DVD, 4 հավաքածու, 32 երգ և 263 պաշտոնական բութլեգներ։

Այժմ խումբը վաճառել է ավելի քան 31,5 միլիոն օրինակ ԱՄՆ-ում[2] և մոտ 60 միլիոն օրինակ ամբողջ աշխարհում[3]։ Pearl Jam-ը գերազանցել է իր ժամանակակից շատ ալտերնատիվ ռոք խմբերի և համարվում է տասնամյակի ամենաազդեցիկ խմբերից մեկը[4]։ Ստեֆան Թոմաս Էրլվինը Pearl Jam-ին անվանել է «1990-ական թվականների ամենահայտնի ամերիկյան ռոք ն' ռոլ խումբ։»

Խմբի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորում և սկզբնական շրջան (1984-1990)

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՍթոնՀոսսարդ

Սթոուն Հոսսարդը և Ջեֆֆ Ամենթը եղել են Green River նորարական գրանջ խմբի անդամներ 1980-ական թվականների կեսերին։ Խումբը հյուրախաղեր էր ունենում և ձայնագրություններ էր անում աստիճանաբար մարող հաջողությամբ։ 1987 թվականի վերջին Հոսսարդն ու Ամենթը սկսեցին նվագել Malfunkshun խմբի վոկալիստ Էնդրյու Վուդի հետ՝ ի վերջո ձևավորելով Mother Love Bone խումբը։ 1988 և 1989 թվականներին խումբը համերգներ ունեցավ և ձայնագրություններ իրականացրեց հասարակության շրջանում աճող հետաքրքրությունից դրդված և հովանավորում գտավ PolyGram լեյբլի կողմից, որը պայմանագիր ստորագրեց խմբի հետ 1990 թվականի սկզբին, երբ խմբի անդամ Վուդի հերոինի չարաշահումից առաջացած մահվանից անցել էր 4 ամիս[5]։

Ամենթը և Հուսարդը Վուդի մահվանից և խմբի փլուզումից հետո դատարկված էին։ Հոսարդը շատ երկար ժամանակ ծախսեց նոր երգի ստեղծման համար, սակայն այն չափազանց բացասական էր։ Որոշ ժամանակ անց նա սկսեց նվագել կիթառահար Մայք ՄակՔրեդիի հետ, ով նախկինում նվագում էր Shadow խմբում։ ՄակՔրեդին առաջարկեց Հոսսարդին միանալ Ամենտի հետ։

Այնուհետև եռյակին միացավ Դեյվ Կրուզենը, ով հարվածային գործիքներ էր նվագում։ Խումբը սկսեց մտածել նոր անվանման մասին։ Նրանց սկզբնական անունը Mookie Blaylock էր՝ ի պատիվ հայտնի բասկետբոլիստի։ Շուտով նրանց հետ պայմանակգիր կնքեց Epic Records-ը, և խումբը վերանվանվեց Pearl Jam: Վեդդերն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ խմբի անվանումը հղում է իր տատիկին՝ Փերլին, ով հաճախ էր ջեմ պատրաստում կակտուսից[6]։ Սակայն 2006 թվականին Rolling Stone-ին տված հարցազրույցում նշել է, որ դա իրականում չի համապատասխանում ճշմարտությանը, նույնիսկ եթե իր տատիկի անունը Փերլ էր։ Ամենթն ու ՄակՔրեդին բացատրել են, որ Pearl (մարգարիտ) բառը հորինել է Ամենթը, իսկ Pearl Jam անունը դնելու գաղափարը ծնվել է Նիլ Յանգի համերգ այցելությունից հետո, ով իմպրովիզացիաներ անելով իր երգերը ձգել է 15-20 րոպե։

1991 թվականի մարտին Pearl Jam-ը վերադարձավ London Bridge ստուդիո Սիեթլ քաղաքում իրենց դեբյուտային Ten ալբոմի ձայնագրման համար։ Մայիսին Կրուզենը լքում է խումբը, իսկ նրա փոխարեն գալիս է Մեթ Չեմբերլենը, ով նախկինում նվագում էր Edie Brickell & New Bohemians խմբում։ Մի քանի ելույթներից և Alive երգի տեսահոլովակի նկարահանումից հետո Չեմբերլենը լքում է խումբը՝ տեղափոխվելով Saturday Night Live[7]։ Նրան փոխարինում է Դեյվ Աբրուզիզեսը Ten ալբոմի մի քանի համերգներից հետո։

Ալբոմը, որ թողարկվեց 1991 թվականին, բաղկացած էր 11 երգերից, որոնց հիմնական թեմաներն էին դեպրեսիան, ինքնասպանությունը, միայնությունը և սպանությունն։ Ten-ը իր երաժշտական պլանով նման էր դասական ռոքին, որը համատեղված էր հարմոնիկ բառերով և հիմնի նմանվող ձայնով։ Ալբոմը սկզբում շատ վատ էր վաճառվում, սակայն 1992 թվականի երկրորդ կեսին ալբոմը համարվեց ոսկի ԱՄՆ-ում՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը Բիլլբորդի վարկանշային աղյուսակում։ Ինչպես նաև խումբը թողարկեց երեք սինգլներ՝ «Alive», «Even Flow», և "Jeremy", ընդ որում վորջինիս գրելու համար Վեդդերը ոգեշնչվել էր իր քոլեջի մի ուսանողի անձնական պատմությամբ։ Նա ինքնասպան էր եղել իր իսկ դասընկերների աչքի առաջ։ Ten ալբոմը Բիլլբորդի վարկանշային աղյուսակում եղել է ավելի քան երկու տարի՝ ի վերջո դառնալով պլատինե[8]։

Ten-ի հաջողությունից հետո Pearl Jam-ը Alice in Chains, Nirvana, и Soundgarden խմբերի հետ համատեղ դարձավ հայտնի խումբ գրանջ ոճում։ Չնայած խմբի առաջին ալբոմի հաջողությանը՝ խմբին շատ էին քննադատում, նույնիսկ Քուրտ Քոբեյնը խմբի մասին ասել է, որ նրանք իրենց երաժշտությամբ միայն շահույթ են հետապնդում։ Նա նաև նշել է, որ ալբոմը ոչ թե գրանջ ռոք է, այլ ալտերնատիվ ռոք։ Սակայն ավելի ուշ նա հաշտվում է Վեդդերի հետ, և նրանք միասին գտնվում են ընկերական հարաբերությունների մեջ մինչ իր մահը՝ 1994 թվականը։

1992 թվականին խումբն առաջին անգամ ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ՝ MTV Unplugged-ում։ Այնուհետև խումբը ելույթ է ունենում Lollapapooza ամառային համերգի շրջանակներում Red Hot Chili Peppers, Soundgarden և Ministry խմբերի հետ միասին։ Խումբը նաև երկու երգ թողարկեց որպես ֆիլմերի սաունդթրեքեր։

Vs. և Vitalogy (1993-1995)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին Pearl Jam խումբը ստացավ 4 մրցանակ MTV-ի կողմից Jeremy-ի տեսահոլովակի համար։ Հենց այդ ժամանակ խումբը, չնայած լեյբլի ճնշմանը, հրաժարվում է Black երգի համար տեսահոլովակ նկարելուց։ Այդ դեպքից հետո խումբը պարբերաբար սկսեց հրաժարվել տեսահոլովակների նկարահանումներից։ Վեդդերը համարում էր, որ տեսահոլովակները թույլ են տալիս երկրպագուներին սխալ հասկանալ երգի իմաստը[9]։

Pearl Jam-ը ստուդիա վերադարձավ 1993 թվականին՝ մտադիր լինելով պահել առևտրային հաջողությունը։ Խմբի երկրորդ ալբոմը՝ Vs.-ն, որ թողարկկվեց 1993 թվականի հոկտեմբերի 19-ին, վաճառվել է 950.378 կրկնօրինակով առաջին շաբաթվա ընթացքում[10][11]։ Vs-ի հետ միասին թողարկվել էին նաև „Go“, „Daughter“, „Animal“ և „Dissident“ սինգլները։

Ticketmaster ընկերության հետ ընդհարման պատճառով խումբը չեղարկում է իր ամառային համերգային շրջագայությունը[12]։ Այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը հրաժարվեց գործը քննելուց, Pearl Jam-ը շարունակեց բոյկոտել Tichetmaster-ին՝ արհամարհելով կազմակերպության հետ կնքված պայմանագրերը[13]։

Ամառային երաժշտական շրջագայության փոխարեն խումբը սկսեց աշխատել իր հաջորդ ալբոմի՝ Vitalogy-ի համար։ Ալբոմի ձայնագրությունից հետո խմբից դուրս հանվեց հարվածային գործիքներ նվագող Դեյվ Աբրուզիզեսը։ Նրա հեռացում է խմբի մնացած անդամների հետ տարաձայնությունների արդյունքն էր. օրինակ, Դեյվը հրաժարվել էր Ticketmaster-ի դեմ բոյկոտը շարունակելուց։ Շուտով հարվածային գործիքներ նվագողի ազատ տեղը զբաղեցրեց Ջեկ Այրոնսը, ով Վեդդերի մտերիմ ընկերն էր և Red Hot Chili Pappers խմբի նախկին անդամը։ Vitology ալբոմը լույս տեսավ 1994 թվականի նոյեմբերի 22-ին։ Թողարկման առաջին շաբաթում վաճառվեց 877,000 օրինակ։ Ալբոմում ներառված «Spin the Black Circle» սինգլը հաղթեց գրեմմի մրցանակ 1996 թվականին «լավագույն հարդ ռոք կատարման» համար։

Pearl Jam-ը իր համերգային շրջագայության ժամանակ

1995 թվականին Pearl Jam-ը կանադացի երաժիշտ Նիլ Յանգի հետ համատեղ ձայնագրեց Mirrirball ալբոմը։ Ձայնասկավառակը ձայնագրվեց սիեթլյան Bad Animals ստուդիայում 4 օրում։ Ընդ որում, Նիլ Յանգն ի սկզբանե ընդամենը 4 երգ էր բերել, իսկ մնացածը գրվել են ընթացքում։ Ընդհանուր ձայնագրվեց 13 երգ, որոնցից 10-ը գրեց Նիլ Յանգը, երկուսը՝ Վեդդերը և մեկը՝ միասին։ Ալբոմում տեղ գտան 11 երգեր, որոնցից մեկում Վեդդերը հանդես է գալիս որպես բեք վոկալիստ։

No Code և Yield (1996-1999)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Vitalogy ալբոմով համերգային շրջագայությունից հետո խումբը կրկին վերադարձավ ստուդիա՝ նոր No Code ալբոմի ձայնագրության համար, որը, ըստ Վեդդերի, շատ հեռանկարային էր[14]։ 1996 թվականին թողարկված No Code ալբոմը ներառում էր իր մեջ էքսպերիմենտալ բալլադներ և աղմկոտ գարաժ ռոք։ Ալբոմը գտնվում էր 1-ին հորիզոնականում ըստ Billboard ամսագրի, սակայն այն շուտով ցած իջավ իր հորիզոնականով։ No Code-ի հետ թողարկվեցին „Who You Are“, „Hail, Hail“ և „Off He Goes“ սինգլները։ Ինչպես և Vitalogy-ի թողարկումից հետո, No Code-ի համերգային շրջագայությունը նույնպես եղավ բավականաչափ կարճ Ticketmaster-ի հետ բոյկոտման պատճառով։ 1996 թվականի աշնանը սկսվեց առաջին „No Code European tour“ շրջագայությունը։

1997 թվականին ավարտելով համերգային շրջագայությունը՝ Pearl Jam-ը վերադարձավ ստուդիա իր հինգերորդ աբոմի՝ Yield-ի համար, որը թողարկվեց 1998 թվականի փետրվարի 3-ին։ Հնչողությամբ ալբոմը նման էր խմբի նախկին հնչողությանը[15]։ Ալբոմը սկսեց բիլլբորդի վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականից, սակայն No Code-ի նման, այս ալբոմը ևս երկար չմնաց իր դիրքում[16]։ Yield-ի ձայնագրման ընթացքում նկարահանվեց նաև վավերագրական ֆիլմ։

1998 թվականի ապրիլին Pearl Jam-ը կրկին փոխում է հարվածային գործիքներ նվագողին։ Ջեկ Այրոնսը լքում է խումբը հյուրախաղային շրջագայությունների պակասի դժգոհությամբ, իսկ նրա փոխարեն խումբ է մտնում Մեթ Կամերունը Soundgarden-ից[17]։ 1998 թվականին խումբը մեծամասշտաբ համերգային շրջագայություն է ունենում Հյուսիսային Ամերիկայում։

Նույն թվականին Pearl Jam-ը ձայնագրում է «Last Kiss» երգի քավր տարբերակը։

Pearl Jam-ի կողմից որպես քավր կատարված last Kiss-ի կիթառային ռիթմը
Pearl Jam-Ի համերգը 2000 թվականին

Yield ալբոմի թողարկումից հետո իրականացած մեծամասշտաբ համերգային շրջագայությունից հետո խումբը ոչ մեծ դադար է առնում, որից հետո՝ 1999 թվականին, երաժիշտները սկսում են նոր ալբոմի ձայնագրությունը։ 2000 թվականի մայիսի 16-ին Pearl Jam-ը թողարկում է իր վեցերորդ ստուդիական ալբոմը՝ Binaural-ը։ Այդ թողարկումը խմբի նոր անդամի՝ հարվածային գործիքներ նվագող Մեթ Կամերունի համար առաջինն էր։ Ալբոմի վերնագիրը հղում էր բինաուրալյան ձայնագրման տեխնիկային։ Այն օգտագործվել է ալբոմի մի քանի երգերում։ Հոսսարդը նշել է, որ խմբի անդամները պատրաստ էին փոփոխության։

Ինչպես բոլորը, բացի Creed խմբի երկրպագուներից, ես նույնպես հոգնել եմ գրանջից, սակայն Pearl Jam-ը կարծես փորում է մեր բոլորիս սրտերը։ Իսկ ալբոմն արտացոլում է թե՛ Pearl Jam-ի ինքնակարևորության երկարատև կուրսը, թե՛ էքսպերիմենտալ կամ ուղղակի տարօրինակ լինելու վերականգնված ցանկությունը։
- Ջոն Պարալես, «Rolling Stone» ամսագիր[18]։

Ալբոմը բառերի տեսանկյունից ավելի մռայլ է, քան խմբի նախորդ ալբոմ Yield-ը։ Ալբոմը վաճառվել է մոտ 700,000 օրինակով և դարձել է Pearl Jam-ի առաջին ստուդիական ալբոմը, որին չհաջողվեց պլատինե ալբոմի կարգավիճակ ստանալ[19]։

Էստադիո դո Ռեստելո մարզադաշտը, որտեղ Pearl Jam-Ը ձայնագրել է իր կենդանի ալբմնորից մեկը 2000 թվականին

Pearl Jam-ը որոշեց ձայնագրել իր Binaural շրջագայության շոուն արհեստավարժ կերպով այն բանից հետո, երբ խումբը նկատեց իր երկրպագուների ցանկությունը շոուի կրկնօրինակն ունենալու վերաբերյալ։ Խումբը պաշտոնական կերպով նախատեսում էր թողարկել դրանք միայն ֆան ակումբի անդամների համար, սակայն խմբի ձայնագրման պայմանագիրը կանխեց այն։ Խումբը թողարկեց 72 կենդանի ալբոմներ 2000 և 2001 թվականներին, որոնցից երկուսը հայտնվեցին Բիլլբորդի լավագույն 200 ալբոմների հիթ շքերթում[20]։

2000 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած եվրապական համերգային շրջագայությունն ավարտվեց ողբերգությամբ՝ Դանիայի Ռոսկիլդ փառատոնի ընթացքում։ Խմբի 9 երկրպագուներ մանրացվել էին ոտքերի տակ և խեղդամահ էին արվել, քանի որ առջևում կանգնած ամբոխը շտապում էր։ Այդ ամբոխին մի քանի անգամ հետ գնալու խնդրանքից հետո խումբը դադարեց նվագել և փորձեց հանգստացնել ամբոխին, երբ երաժիշտները հասկացան, թե ինչ էր կատարվում, սակայն արդեն չափազնց ուշ էր։ Համերգային շրջագայության մնացած օրերը չեղյալ համարվեցին, և խմբի անդամները թոշակի անցնել նախատեսեցին այդ իրադարձությունից հետո։ Խումբը մեղադրվեց դեպքի համար, սակայն այնուհետև ազատվեց պատասխանատվությունից[21]։

Սեպտեմբերի 11-ին ահաբեկիչների կողմից կազմակերպված հարձակումից հետո Վեդդերը և ՄակՔրեդին Նիլ Յանգի հետ համատեղ միասին կատարեցին Loang Road երգը «America: A Tribute to Heroes» բարեգործական համերգի համար, որը կայացավ 2001 թվականի սեպտեմբերի 21-ին։ Ամբողջ հասույթը ուղարկվեց զոհվածների ընտանիքների անդամներին որպես օգնություն։

Pearl Jam-Ը վերադարձավ իր նոր աբոմի ստեղծման աշխատանքներին մեկ տարի դադարից հետո։ ՄակՔրեդին ստուդիայի մթնոլորտը նկարագրել է որպես բավականին դրական և միաժամանակ շատ լարված ու հոգեկան[22]։

Այնտեղ շատ մեծ մահացություն կար... դա շատ տարօրինակ ժամանակահատված էր ինչ-որ բան գրելու համար։ Ռոսկիլը փոխեց մեզ որպես մարդկանց, փոխեց նաև մեր աշխարհայացքը[23]։
- Վեդդերը բառերի գրման գործընթացի մասին

Pearl Jam-ը թողարկեց իր 7-րդ Riot Act ալբոմը 2002 թվականի նոյեմբերի 12-ին։ ուտով թողարկվեցին „I Am Mine“ և „Save You“ սինգլները։ Երաժշտական պլանում ալբոմը ստացվեց բավականին էքսպերիմենտալ և այն մոտ էր ֆոլկին։ „Love Boat Captain“ երգում օգտագործվել է երգեհոն, որ նվագում էր Գասպար Բումը։

Riot Act-ը Pearl Jam-ի այն ալբոմն է, որ նրանք ուզում էին ստեղծել դեռևս Vitalogy-ի ժամանակ։ «Արս» երգը ձայնագրվել է որպես վոկալային տուրք՝ նվիրված 2000 թվականի հունիսին Ռոսկիլդի փառատոնի ժամանակ զոհված 9 մարդկանց։ Վեդդերն այս երգը կատարել է 9 անգամ իր 2003 թվականի շրջագայության ժամանակ։
- Թոմաս Էրլվին, Allmusic
Խմբի համերգային տոմս, 2003
Pearl Jam-ը 2005 թվականին Սան Պաուլոյում ունեցած համերգի ընթացքում

2003 թվականին խումբը սկսում է Riot Act շրջագայությունը, որի ժամանակ խումբն այցելում է Ավստրալիա, Ճապոնիա և Հյուսիսային Ամերիկա։ Մինչ այժմ շարունակվում է շրջագայության ժամանակի համերգների պաշտոնական բութլեգները։ Երաժշտական խանութներում այժմ հասանելի է 6 բութլեգներ. մեկը Ավստրալիայից, մեկը Ճապոնիայից և 4-ը՝ ԱՄՆ-ից։ Հյուսիսային Ամերիկայում շատ ելույթների ժամանակ Վեդդերը կատարել է „Bu$hleaguer“ երգը, որը նվիրված է նախագահ Ջորջ Բուշին։ Երգի սկզբում վեդդերը հանդես է գալիս ռեզինե դիմակով, որը այնուհետև նա կախում է բարձրախոսի հենարանին[24]։

2003 թվականի հունիսիսն Pearl Jam-ը հղորդեց, որ լքում է Epic Records-ը լեյբլի հետ համաձայնագրի լրանալուն պես[25]։ Նույն տարում խումբը ինքնուրույն կերպով թողարկում է Man of the Hour սինգլը Amazon.com-ի հովանավորությամբ[26]։ Ռեժիսոր Թիմ Բերթոնը խնդրում է Pearl Jam-ին երգ կատարել «Մեծ ձուկը» ֆիլմի սաունդթրեքի համար։ „Man of the Hour“-ը, որը ավելի ուշ առաջադրվեց ոսկե գլոբուս մրցանակի, կարելի է լսել ֆիլմի վերջում։

Խումբը թողարկում է Lost Dogs կոմպիլյացիան, որը ընդգրկված է նաև 2003 թվականի հուլիսի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած համերգի DVD-ի մեջ։

2005 թվականի ապրիլին Pearl Jam-ը հանդես է գալիս Easy Street Records-ի համերգում Սիթլում։ Ավելի ուշ շոուի ձայնագրությունը թողարկվեց Live at Easy Street համերգային ալբոմի տեսքով։

Անցումը J Records-ին և Pearl Jam (2006-2008)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Vote for Change շրջագայությունից հետո խումբը սկսեց աշխատել իր հաջորդ ձայնասկավառակի համար։ Այդ աշխատանքը պետք է դառնար Pearl Jam-ի անձնական լեյբլում իրականացված առաջին թողարկումը։ 2006 թվականի փետրվարին պրոդյուսեր Կլիվ Դևիսը հաղորդեց, որ Pearl Jam-ը պետք է միանա իր J Records լեյբլին, որ համարվում է Sony Music Entertainment-ի հատվածը։ Pearl Jam-ի 8-րդ ստուդիական ալբոմը լույս տեսավ 2006 թվականի մայիսի 2-ին։ Մի շարք քննադատներ նշեցին, որ Pearl Jam-ի նոր ալբոմը վերադարձ է խմբի հին ալբոմների հնչողությանը[27], իսկ ՄակՔրեդին իր 2005 թվականի հարցազրույցում համեմատել է այս ալբոմը Vs.-ի հետ։

Խումբը նվագում էր այն, ինչ պատահում էր։ Այստեղ առկա է ինչ-որ միջակություն, ահա թե ինչի ենք մենք հասել[28]։
- Ամենթ
Աշխարհը լիքն է տղաներով, ովքեր զբաղվում են տղամարդկային գործով, Pearl Jam-ը կարող է առաջվա նման պահպանել իր հեղինակությունը[29]։
- Քրիս Բիլման, Entertainment Weekly

Ալբոմի հիմնական թեմաները դարձել էին ԱՄՆ-ի սոցիալ-քաղաքական խնդիրները։ Օրինակ, „World Wide Suicide“ երգը Իրաքի զինվորական կազմակերպության հանդեպ քննադատություն է պարունակում։ Այս երգը թողարկվել սինգլի տեսքով և շուտով առաջնորդեց Բիլլբորդի մոդեռն ռոք երգերի վարկանշային աղյուսակը։ Վերջին անգամ Pearl Jam-ը վերջին անգամ նման արդյունքի էր հասել 1996 թվականին։

2007 թվականին Pearl Jam-ը ձայնագրում է The Who խմբի „Love, Reign o’er Me“ երգի քավր կատարումը Մայք Բենդերի «Դատարկված քաղաքը» ֆիլմի համար։ Շուտով այն հասանելի դարձավ Music Store-ում և iTunes-ում[30]։

Վերաձևավորում և Backspacer (2009-2012)

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մարտին Բրենդեն Օ՛Բրայանի մասնակցությամբ Ten ալբոմը վերաձևավորվեց 4 տարբերակներով՝ հավելյալ կերպով ներառելով ռեմիքս տարբերակներ, խմբի ելույթների DVD տարբերակներ։ Դա պլանավորված վերաթողարկումներից առաջինն էր խմբի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, որը պետք է տեղի ունենար 2011 թվականին։ Pearl Jam-ը նաև խաղացել է Կամերոն Կրոուի «Pearl Jam 20» ֆիլմում[31], որը նույնպես նախատեսվում էր թողարկել 2011 թվականին։

Խմբի անդամ Մեթ Կամերոնը 2009 թվականի եվրոպական շրջագայության ժամանակ

Pearl Jam-ը սկսեց աշխատել իր նոր ալբոմի համար 2008 թվականին[32]։ Հաջորդ տարում խումբը ձայնագրեց 2008 թվականին մշակված մի քանի դեմո-տարբերակների համար։ Այդ ժամանակ նաև գրվեց երաժշտություն խմբի նոր երգերի համար։ 9-րդ ստուդիական ալբոմը, որը ստացավ Backspacer անվանումը, արտադրվեց Բրենդեն Օ'Բրայանի կողմից, ում հետ խումբը վերջին անգամ աշխատել էր Yield ալբոմի ձայնագրության ժամանակ։ Բիլլբորդի վարկանշային աղյուսակում ալբոմը զբաղեցրեց 1-ին հորիզոնականը և վաճառվեց 635.000 կրկնօրինակով՝ ըստ Nielsen SoundScan-ի 2013 թվականի տվյալների։ Իր հնչողությամբ ալբոմը նման էր փոփ երաժշտությանը։

Մինչ Backspacer-ը Pearl Jam-ը չէր ցանկանում և չէր կարող լինել այդպիսի ռիսկային, թեթևամիտ և ուրախ[33]։
- Ստեֆան Թոմաս Էրլվին, Allmusic
Այս բոլոր տարիները ես փորձում էի լավատես լինել, սակայն այժմ մտածում եմ, որ ամեն ինչ ավելի հեշտ կլինի[34]։
- Վեդդեր

2009 թվականի օգոստոսին Pearl Jam-ը Virgin փառատոնի գլխավոր դերում էր։ Նրանք նաև 5 համերգներ ունեցան Եվրոպայում և երեքը՝ Հյուսիսային Ամերիկայում։ 2009 թվականի հոկտեմբերին Pearl Jam-ը հանդես է գալիս Օստին քաղաքի Limits երաժշտական փառատոնի ժամանակ։ Հելոուինի գիշերը խումբը ունենում է իր վերջին ելույթը Ֆիլադելֆիայի սպեկտրում։ Ավելի ուշ երաժիշտները համերգային շրջագայություն են ունենում Օվկիանիայում[35]։ 2010 թվականի մայիսին խումբը սկսում է իր նոր շրջագայությունը «Նոր Օռլեանի ջազ» և «Հերիտաժ» փառատոններում։ Շարունակելով շրջագայությունը արևելյան ափում՝ խումբը ավարտում է այն մայիսի 21-ին Նյու Յորքում։ Ամառը խումբն անցկացնում է եվրոպական շրջագայությամբ, որի ժամանակ նրանք Բելֆաստում առաջին անգամ համերգներով այցելում են Հյուսիսային Իռլանդիա։ 2010 թվականի հոկտեմբերին Pearl Jam-ը հանդես է գալիս Bridge դպրոցում։ 2011 թվականի հունվարի 17-ին լույս է տեսնում խմբի «Live on Ten Legs» համերգային ալբոմը։

2010 թվականի մարտին Ջեֆ Ամենթը Բիլլբորդի հետ իր հարցազրույցի ժամանակ տեղեկացնում է, որ խումբն արդեն ունի 25 երգ նոր ալբոմի հաար, որի աշխատանքները նրանք սկսել էին ապրիլին։ Մայիսին խումբը սկսում է շրջագայություն, որ բաղկացած էր Կանադայում 10 ելույթներից[36]։

2011 թվականի սեպտեմբերի 8-ին խումբը թողարկում է նոր «Olé» երգը, իսկ նոյեմբերին հերթական համերգային ալբոմը՝ Toronto 9.11.11-ը, որը անվճար երպով կարելի է ներբեռնել Google Music-ից։

2011 թվականի նոյեմբերի 21-ին PJ20 շրջագայության շրջանակներում Pearl Jam-ը այցելում է Կոստա Ռիկա, որտեղ նրանց համերգին այցելում է մոտ 30000 երկրպագու[37]։ Մեկ ամիս անց խումբը հայտարարում է եվրոպական շրջագայություն, որը պետք է սկսեր 2012 թվականի հունիսին[38]։

Lightning Bolt (2013-ցայսօր)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոփ կոնֆերանս Մայք ՄակՔրեդիի հետ, 2014 թվական

2011 թվականի հուլիսի 11-ին խումբը հայտարարեց որ 10-րդ ստուդիական ալբոմի՝ Lightning Bolt-ի մասին, որը թողարկվեց հոկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում։ Ինչպես նաև, հոկտեմբերի 14-ին ալբոմի հետ թողարկվեց առաջին սինգլը՝ «Mind Your Manners»-ը[39]։ Երկրորդ սինգլը՝ «Sirens»-ը, թողարկվեց 2013 թվականի սեպտեմբերի 18-ին։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց Lightning Bolt-ի 166,000 օրինակ՝ այդպիսով դառնալով Pearl Jam-ի 5-րդ ալբոմը, որը զբաղեցրեց Բիլլբորդ-ի 200 հիթերի ցանկի առաջին հորիզոնականը[40]։ Խումբը մեկնեց Lightning Bolt շրջագայության, որի շրջանակներում նրանք մի քանի համերգներ ունեցան Հյուսիսային Ամերիկայում նոյեմբերին և հոկտեմբերին[41]։

Ոճ և ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի համերգը Նյու Յորքում

1990-ական թվականների սկզբի այլ գրանջ խմբերի հետ համեմատությամբ՝ Pearl Jam-ի ոճը նշանակալիորեն ավելի ծանր էր և ավելի մոտ էր 1970-ական թվականների դասական ռոքին։ Խումբը հանգցնում է փանկ-ռոք և դասական ռոք խմբերի, որոնք հայտնվում են իրենց արվեստի մեջ, ինչպիսիք էին The Who, Led Zeppelin, Նիլ Յանգ, Kiss և Ramones խմբերը[42]։ Pearl Jam-ի հաջողությունը բացատրվում է իրենց յուրահատուկ հնչողությամբ, որ համատեղվում է 1970-ականների ստադիոնային ռոքի ռիֆերի հետ։ Հոսսարդը, ով ռիթմային հատվածներ է նվագում կիթառով, հայտնի է իր ռիթմի զգացումով, իսկ ՄակՔրեդիի նվագը իր իսկ խոսքերով Ջիմի Հենդրիքսի ոճով է[43], ինչը նա անվանում է շատ զգացմունքային[44]։

Pearl Jam խումբը փորձել է էքսպերիմենտներ անել իր յուրաքանչյուր ձայնասկավառակում։ Վեդդերի Խոսքերով՝ երաժիշտները ցանկանում էին ձայնն ավելի քիչ գրավիչ դարձնել առանց հուկերի։

Ես զգում եմ, որ ինչքան շատ ենք մենք հայտնի դառնում, այնքան ավելի շատ ենք զգում, որ կորցնում ենք մեր գլուխները։
- Վեդդեր

Խմբի «Vitalogy» ալբոմում նկատվում է նաև փանկ ռոքի ազդեցությունը։ «No Code» ալբոմը ստեղծվել է Ten ալբոմից զգալի տարբերությամբ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ten (1991)
  • Vs. (альбом)|Vs. (1993)
  • Vitalogy (1994)
  • No Code (1996)
  • Yield (1998)
  • Binaural (2000)
  • Riot Act (2002)
  • Pearl Jam (2006)
  • Backspacer (2009)
  • Lightning Bolt (2013)
  • Gigaton (2020)
  • Dark Matter (2024)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Rolling Stones ամսագիրը խմբի մասին». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  2. ամենավաճառված ալբոմներն ունեցող արտիստները
  3. «Pearl Jam-ի դեբյուտային աբոմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  4. Pearl Jam-Ի մասին allmusic-ում
  5. «Հերոսները և հերոինը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  6. Neely, Kim. «Right Here, Right Now». Rolling Stone. October 31, 1991.
  7. «Դեյվ Աբրուզես». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  8. «Թոփ փոփ ցուցակ ըստ Բիլլբորդի». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Neely, Kim. Five Against One: The Pearl Jam Story. «The Lost 'Jeremy' Video. էջ 109-113. New York, NY. Penguin Books.
  10. «entertainment weekly». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Ջիկ Ֆարբեր». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Ջեֆ Գորդինիեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  13. DeRogatis, էջ 64-65
  14. Marks, Craig. „The Road Less Traveled“. Spin. February 1997.
  15. (չաշխատող հղում) Erlewine, Stephen Thomas. [Pearl Jam
  16. Բիլլբորդ թոփ 200
  17. «RollingStone». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  18. «Rolling Stone-ը ալբոմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  19. «Ամերիկան այսօր»
  20. Pearl Jam-ն առաքում իր սեփական բութլեգները
  21. «nyrock.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  22. Stout, Gene. „A charged-up Pearl Jam is really into its daring new 'Riot Act'“
  23. Համագործակցող թերթեր
  24. ԲիԲիՍի նորություններ
  25. «Էրիկ Օլսեն» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «Pearl Jam-Ը միանում է amazon-ի ակցիային». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  27. Ալբոմի մասին Allmusic-ում(չաշխատող հղում)
  28. Pearl Jam-Ի փոփ արտը
  29. «Քրիս Ուիլիամս». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  30. Բիլլբորդ
  31. Pearl Jam-Ի ծննդյան 20 ամյակ
  32. «Rolling Stone-ը Pearl Jam-ի 9-րդ ստուդիական ալբոմի մասին». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  33. Pearl Jam-ի մասին Allmusic-ում
  34. Rolling Stone ամսագիր
  35. Վերադարձ ապագա
  36. Ten ակումբը հայտարարում է Կանադայի շրջագայության մասին
  37. Pearl Jam-ի համերգը Կոստա Ռիկայում
  38. Pearl Jam-ը հայտարարում է 2012 թվականի եվրոպական շրջագայության մասին
  39. Pearl Jam-ի նոր ալբոմը
  40. Pearl Jam-ի 5-րդ ալբոմը, որը զբաղեցրեց Բիլլբորդի 1-ին հորիզոնականը
  41. Pearl Jam-ը իր համերգային շրջագայության ամսաթվերի մասին
  42. Pearl Jam-ը բաժանում է իր սեփական այցետոմսերը
  43. Rotondi, James. «Blood On the Tracks». Guitar Player. January 1994
  44. Allmusic(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pearl Jam» հոդվածին։