Jeremy

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Jeremy»
Pearl Jamի երգը «Ten» ալբոմից
Թողարկված1992 թվականի սեպտեմբերի 27
ՖորմատCD single, Cassette, Vinyl
Ձայնագրված1991 թվականի մարտի 27-ապրիլի 26
Ժանրգրանջ, ալտերնատիվ ռոք
Տևողություն5:18
ԼեյբլEpic
ՀեղինակԷդդի Վեդդեր, Ջեֆ Ամենթ
ՊրոդյուսերՌիկ Փարասար
Pearl Jam
Ten ալբոմի երգացանկ
Even Flow
((1992))
«Jeremy»
(1992)
Oceans
(1992)
Pearl Jam-ը Jeremy երգի կատարումից հետո

Jeremy, երգ ամերիկյան Pearl Jam ռոք խմբի կողմից։ Բառերը գրել է վոկալիստ Էդդի Վեդդերը, իսկ երաժշտությունը՝ բասիստ Ջեֆ Ամենթի։ Jeremy-ն թողարկվել է 1992 թվականին որպես Pearl Jam-ի առաջին Ten ալբոմի 3-րդ երգ։ Երգի համար ոգեշնչման առարկա է հանդիսացել թերթի մի հոդված ավագ դպրոցի մի աշակերտի մասին, ով ինքնասպան է եղել իր անգլերենի դասասենյակի առաջ 1991 թվականի հունվարի 8-ին[1]: Երգը հասել է Բիլլբորդի հիմնական և ժամանակակից ռոք երգերի ցուցակների 5-րդ հորիզոնականին։

Երգը հայտնիություն է ձեռք բերել իր տեսահոլովակով, որի հեղինակը Մարկ Պելինգթոնն էր։ Թողարկվել է 1992 թվականին և շատ է օգտագործվել MTV-ի կողմից և դարձել հիթ։ Jeremy-ի օրիգինալ տեսահոլովակը նկարահանվել է պրոդյուսեր Քրիս Կուֆարոյի կողմից։ Epic Records-ը և MTV-ն ավելի ուշ մերժեցին տեսահոլովակը և փոխարենը թողարկեցին այլ տարբերակ, որի ռեժիսորը Փելինգթոնն էր։ 1993 թվականին Jeremy-ի տեսահոլովակը ստացավ 4 մրցանակ MTV-ի մրցանակաբաշխության ժամանակ՝ այդ թվում և տարվա լավագույն տեսահոլովակ[2]:

Ստեղծումը և ձայնագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Jeremy-ի բառերը գրվել են վոկալիստ Էդդի Վեդդերի կողմից, իսկ երաժշտությունը՝ բասիստ Ջեֆ Ամենթի։ Երգի երաժշտությունը գրվել է 1991 թվականի փետրվարին Alice in Chains խմբի աջակցությամբ[3]:

Aquote1.png Ես արդեն ունեցա երկու երգ, որ գրեցի ակուստիկ կիթառով: Ես երկու գաղափար ունեի երգի երաժշտության վերաբերյալ: Մենք կարծում էինք, թե երգը լավ է ստացվել, սակայն երաժշտությունը ավելի լավ էր հնչում երգի այլ տարբերակներում: Երաժշտությունը կարծես չէր միաձուլվում: Երգում ես միշտ կարծես այլ երաժշտություն էի լսում ու պատկերացնում, այն երբեք լավ չհնչեց կիթառով և բասով: Ուստի մենք փորձեցինք ավելացնել ջութակ, և այն իսկապես երգը դարձրեց լավը[4]:
- Ամենթ
Aquote2.png


Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Jeremy-ն գրվaծ է լյա մաժորում և զուգահեռաբար միահյուսվում է մաժորը և մինորը հաճախակիորեն։ Երգը սկսվում է բասս կիթառով և դանդաղ հարմոնիկ նոտաներով, ինչպես նաև 12-լարային բասով և ընթանում է հանդարտորեն մինչև երրորդ կրկներգը։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Jeremy-ն հիմնված է երկու տարբեր պատմությունների վրա։ Երգի համար հիմնական ոգեշնչման առարկա է հանդիսացել թերթի մի հոդված ավագ դպրոցի 15-ամյա մի աշակերտի մասին, ով ինքնասպան է եղել իր անգլերենի դասասենյակի առաջ 1991 թվականի հունվարի 8-ին[5]։ 2009 թվականի հարցազրույցի ժամանակ Վեդդերն ասել է, որ նա ուզում էր վերցնել մի փոքր հոդված և ինչ-որ մեծ բան ստեղծել դրանից, գործուն դարձնել այն և տալ դրան ավելի շատ կարևորություն։[6]

Դելլը իր ուսուցիչները նկարագրում էին որպես իսկապես հանգիստ։ Այդ առավոտ դասասենյակ ուշ առավոտյան գալու համար Դելլին ասել էին, որ նա բացակայության թերթիկ ներկայացներ դպրոցին։ Նա լքել էր դասասենյակը և վերադարձել 357 Magnum ատրճանակով։ Դելլը քայլել էր սենյակի առջևով և հայտարարել. «Տիկին, ես վերցրի այն, ինչի հետևից գնացել էի», այնուհետև դրել ատրճանակը իր բերանում և սեղմել ձգանը մինչ ուսուցիչը կամ դասընկերները կարձագանքեին։

Aquote1.png Այս գաղափարը եկավ թերթի մի փոքր հոդվածից, ինչը նշանակում է, որ դու սպանում ես ինքդ քեզ և դու կարծես վրեժ ես լուծում ինքդ քեզնից: Քո վերջը միայն մի հոդված է թերթում: Ոչ մի բան չի փոխվում, կյանքը շարունակվում է, իսկ դու՝ գնում: Լավագույն վրեժը ապրելը և ինքդ քեզ պնդելն է: Եղի՛ր ավելի ուժեղ, քան այն մարդիկ: Եվ այդ ժամանակ դու հետ ես գալիս[7]:
- Վեդդեր
Aquote2.png

Մեկ այլ պատմություն, որի վրա հիմնված է երգը մի ուսանողի մասին է, ում Վեդդերը ճանաչում էր Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի իր ավագ դպրոցից։ Ավելի ուշ՝ 1991 թվականին նա նշել է.

Aquote1.png Ես գիտեի, որ իմ դպրոցից մեկը, ում անունը նույնպես Ջերեմի էր, արել էր գրեթե նույն բանը: Նա ինքնասպանություն էր արել օվկիանոսագրաֆիայի իր սենյակում: Ես հուսով եմ, որ ինձ կհավատաք, ես իսկապես մտածում եմ Ջերեմիի մասին երգելու ընթացքում: Aquote2.png


Թողարկումը և ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Jeremy-ն վաճառվում էր միջազգային շուկայում 1992 թվականին, առևտրական սինգլը չէր թողարկվել ԱՄՆ-ում մինչ 1995 թվականի հունիսի 27-ը և հասանելի էր միայն որպես շատ թանկ տարբերակ։ Jeremy-ն որպես սինգլ թողարկվել է 1992 թվականին։ Jeremy-ն դարձել է ամենահաջողակ երգը Ten ալբոմից ամերիկյան ռոք վարկանշային աղյուսակներում։ Երգը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Բիլլբորդի հիմնական ռոք երգերի վարկանշային աղյուսակում։

ԱՄՆ-ից դուրս սինգլը առևտրական նպատակներով թողարկվել է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Ինդոնեզիայում, Նիդեռլանդներում, Մեծ Բրիտանիայում։ Կանադայում երգը ընդգրկվել է կանադական սինգլների վարկանշային աղյուսակի թոփ 40-ում և թոփ 20-ի մեջ Մեծ Բրիտանիայում։ Այն գրավել է 93-րդ հորիզոնականը Գերմանիայում, հասել թոփ 40-ին Նոր Զելանդիայում և թոփ 10-ում Իռլանդիայում։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Կուֆարոն վերջացներ իր տեսահոլովակը, Epic-ը հասավ Jeremy-ն որպես սինգլ թողարկելու գաղափարին։ Երաժշտական ռեժիսոր Մարկ Փելինգթոնը իր ձեռքը վերցրեց նախագիծը։ Փելինգթոնը նշել է, որ նա խմբի մեծ երկրպագու չէ, սակայն երգի բառերը ստիպեցին համագործակցել[8]:

Տեսահոլովակը թողարկվեց 1992 թվականի օգոստոսի 1-ին և մեծ շրջանառություն ունեցավ MTV-ով։ Տեսահոլովակը հաղթել է 4 մրցանակ 1993 թվականի MTV-ի վիդեո մրցանակաբաշխության ժամանակ՝ այդ թվում և տարվա տեսահոլովակ, լավագույն խմբային տեսահոլովակ, լավագույն մետալ/հարդ-ռոք տեսահոլովակ և լավագույն ուղղվածություն[2]:

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Jeremy-ն առաջին անգամ կատարվել է 1991 թվականի մայիսի 17-ին Վաշինգթոնի Սիթլ քաղաքի Ramp սրճարանում[9]։ Pearl Jam-ը նաև կատարել է այս երգը MTV-ի 1992 թվականի մրցանակաբաշխության ընթացքում։ Երգի կենդանի կատարումները ներառվել են Animal սինգլում, Live at the Gorge 05/06-ի բոքս սեթում։

Վարկանշային աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա 68
Կանադա Կանադա 32
Գերմանիա Գերմանիա 93
Իռլանդիա Իռլանդիա 10
Նիդերլանդներ Նիդերլանդներ 59
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 34
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 15
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի հիմնական ռոք երգեր 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի ժամանակակից ռոք երգեր 5

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD և կասետ
# Անվանում Տևողություն
1. «Jeremy»   4:49
2. «Footsteps»   3:53
3. «Yellow Ledbetter»   5:04

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]