Even Flow

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Even Flow»
Parl Jamի երգը «Ten» ալբոմից
Թողարկված1992 թվականի ապրիլի 6
ՖորմատCD single, Cassette, Vinyl
Ձայնագրված1991 թվականի մարտի 27-ապրիլի 26 և 1992 թվականի հունվար
Ժանրհարդ ռոք, գրանգ, փանկ ռոք
Տևողություն4:54
ԼեյբլEpic
ՀեղինակԷդդի Վեդդեր, Սթոն Գոսսարդ
ՊրոդյուսերՌիկ Փարասար, Pearl Jam
Ten ալբոմի երգացանկ
Alive
(1991)
«Even Flow»
(1992)
Jeremy
(1992)

Even Flow (հայ․՝ հանգիստ հոսք), երգ ամերիկյան ռոք խումբ Pearl Jam-ի կողմից։ Բառերը գրել է վոկալիստ Էդդի Վեդդերը, իսկ երաժշտությունը՝ Սթոն Գոսսարդը։ Երգը թողարկվել է 1992 թվականին՝ որպես խմբի դեբյուտային Ten ալբոմի երկրորդ երգ։

Երգը զբաղեցրել է Բիլլբորդի հիմնական ռոք երգերի 3-րդ հորիզոնականը։ Երգը ներառվել է Pearl Jam-ի՝ 2004 թվականի լավագույն հիթերի ալբոմում։ Ռեմիքսային տարբերակը ներառվել է 2009 թվականի վերաքննարկման մեջ։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Even Flow-ի բառերը գրվել են վոկալիստ Էդդի Վեդդերի կողմից, իսկ երաժշտությունը՝ Սթոն Գոսսարդի։

Aquote1.png Ես գիտեմ, որ սա ամենալավ երգն է, որ գոյություն ունի և ես զգացի, որ մեր առաջին ձայնագրությունը ամենավատն էր։ Եղան երգի հարյուրավոր ձայնագրություններ, իսկ մենք երբեք չէին վերջացնում այդ երգի ձայնագրությունները[1]:
- բաս կիթառահար Ջեֆ Ամենթ
Aquote2.png
Aquote1.png Ճշմարտությունն այն է, որ այս երգը չափազանց շատ տատանումներ է կրել։
- Հարվածային գործիքներ նվագող Դեյվ Կրուսեն
Aquote2.png
Aquote1.png Մենք ձայնագրել ենք Even Flow երգը մոտ 50, 70 անգամ։ Դա պարզապես մղձավանջ էր։ Մենք նվագում էին այն այնքան, մինչև սկսում էինք ատել միմյանց։ Եվ ես նույնիսկ հիմա վստահ չեմ, որ Սթոնը բավարարված է արդյունքով։[2]
- Կիթառահար ՄքՔրեդի
Aquote2.png


Երգի ալյընտրանքային տարբերակըձայնագրվել է հարվածային գործիքներ նվագող Դոյվ Աբրուզեսի հետ միասին։ 1992 թվականին, մինչ խումբը ձայնագրում էր երգեր 1992 թվականին «Singles» ֆիլմի համար։ Այդ տարբերակն օգտագործվել է տեսահոլովակի համար[3] և օգտագործվել է Մեծ Բրիտանիայի սինգլների թողարկումներում։ Այս տարբերակը կարող եք գտնել նաև Pearl Jam-ի 2004 թվականի ամենամեծ հիթերի ալբոմի մեջ։

Կառուցվածք և բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Even Flow»-ն գրված է D մաժոր գամմայում։ Բաց D ձայնը կատարում է Գոսսարդը, իսկ ՄքՔենեդին կատարում է այն նույն ռիթմով և ստանդարտ ձայնով։ Ձայնագրված տարբերակը հնչում է ավելի բարձր տոնայնությամբ, քան D մաժորը։ Երգը ներառում է փանկ կիթառի հատված, որ կատարում է Գոսսարդը։

Վոկալի հատվածը, որ հայտնվում է հիմնական տարբերակում, սկսվում է տերցիայով։

Վեդդերի կողմից գրված կատարյալ բառերը նկարագրում են անտուն մարդ լինելու փորձը։ Նա քնում է բետոնից պատրաստված բարձի վրա և բռնում անցորդներին։ Ի հավելում անգրագետ լինելուն՝ նա կարող է լինել նաև հիվանդ, քանզի խելագար տեսք ունի, երբ ժպտում է և պայքարում պայքարելու հաջորդական մտքերը։

Pearl Jam-ի՝ Ֆլորիդայում 1994 թվականի մարտի 28 թվականի համերգում Վեդդերը ներկայացրեց երգը՝ ասելով Ես կարծեցի, որ պետք է դեն նետեմ փողոցային կրթությունը, մինչ դուք դեռ պայծառ միտք ունեիք... Հենց փողոցում ապրում է անտուն հասարակություն, որ ապրում է կամրջի տակԼ Դուք պետք է պարզապես իմանաք, որ այդ մարդիկ խելագար չեն։ Իսկ այս երգն անվանվում է Even Flow[4]։

Թողարկում և ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Even Flow-ն թողարկվեց միջազգային խանութներում 1992 թվականին։ Այն չէր վաճառվում ԱՄՆ-ում մինչ 1995 թվականի հունիսի 27-ը։ Even Flow-ի այլընտրանքային ստուդիային ձայնագրությունը կատարվել է 1992 թվական։

Երգը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Բիլլբորդի հիմնական ռոք երգերի մեջ և 21-րդ հորիզոնականը Բիլլբորդի ժամանակակից ռոք երգերի չարտում։ ԱՄՆ-ից դուրս երգը թողարկվել է Ավստրալիայում, Ավստրիայում, Բրազիլիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում և Նիդեռլանդներում։ Կանադայում երգը հասել է թոփ 80-ի մեջ կանադական երգերի չարտում։ Even Flow-ն հայտնվել է 20-րդ հորիզոնականում Նոր Զելանդիայում։

Allmusic-ի Քրիս Թրուն անվանել է Even Flow-ն նույնիսկ չունի ինտրո, այն միայն սկսվում է և շարունակվում ու երգը ավելի խորն է երևում, քան Alive-ը։ Երգը գրավել է 77-րդ հորիզոնականը Բոլոր ժամանակների 100 լավագույն կիթառային երգերի մեջ ըստ Rolling Stone-ի[5]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Even Flow» երգի պաշտոնական տեսահոլովակի ռեժիսորը Ջոշ Թաֆտն է, ով նախկինում նաև եղել էր «Alive» երգի ռեժիսորը, իսկ այնուհետև դարձել է Pearl Jam-ի Oceans երգի տեսահոովակի ռեժիսորը։ 1992 թվականի ապրիլին թողարկվել է նաև երգի այլընտրանքային տեսահոլովակը։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Even Flow»-ն առաջին անգամ կատարվել է 1990 թվականի հոկտեմբերի 22-ին Վաշինգտոնի Սիթլ քաղաքում։ Այս երգը համարվում է Pearl Jam-ի ամենաշատ կատարված երգը։ Այն կատարվել է մոտ 700 անգամ։[6]

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

CD (Ավստրալիա, Բրազիլիա և Գերմանիա)
# Անվանումհեղինակներ Տևողություն
1. «Even Flow»  Էդդի վեդդեր, Սթոն Գոսսարդ 4:53
2. «Dirty Frank»  Դեյվ Աբրուզես, Ջեֆ Ամենթ, Մայք ՄքՔրեդի, Վեդդեր 5:32
3. «Oceans»  Ջեֆ Ամենթ, Մայք ՄքՔրեդի, Վեդդեր 2:46

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (1992) Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա 22
Կանադա Կանադա 74
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 20
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 27
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի հիմնական ռոք երգեր 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդի ժամանակակից ռոք երգեր 21

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]