Alive

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Alive»
Pearl Jamի երգը «Ten» ալբոմից
Թողարկված1991 թվականի օգոստոսի 3
ՖորմատCD
Ձայնագրված1991 թվականի հունվարի 29
Ժանրգրունգ, ալտերնատիվ ռոք
Տևողություն5:40
ԼեյբլEpic
ՀեղինակԷդդի Վեդդեր, Սթոն Գոսսարդ
ՊրոդյուսերՐիկ Պարաշար, Սթոն Գոսսարդ
Ten ալբոմի երգացանկ
Even Flow
(2)
«Alive»
(3)
Why Go
(4)

«Alive», երգ՝ ստեղծված ամերիկյան ռոք խումբ Pearl Jam-ի կողմից։ Alive-ը եղել է Pearl Jam-ի առաջին երգը և հայտնվել է խմբի դեբյուտային ալբոմում՝ «Ten»-ում (1991)։ Գրված կիթառահար Սթոն Գոսսարդի կողմից՝ Alive-ը կոչվել է «Dollar Short» և ներառվել է ցուցադրական ժապավենի մեջ՝ խմբի համար վոկալիստ գտնելու հույսով։ Վոկալիստ Էդդի Վեդդերը ստացել է ժապավենի կրկնօրինակը և գրել բառեր, որ նկարագրում էին Վեդդերի անձնական փորձը, երբ նա իմանում է, որ այն մարդը, որ ներկայացվել է իրեն որպես իր հայրը, իրականում իր կենսաբանական հայրը չէ[1]։

Alive-ը գտնվում է մեծբրիտանական չարտերի 6-րդ հորիզոնականում (երգը հասանելի էր միայն ԱՄՆ-ում արտադրման ժամանակ)։ Ռեմիքսային տարբերակները ներառվել են Pearl Jam-ի 2004 թվականի լավագույն հիթերի ալբոմում։ Երգը հասել է 16-րդ հորիզոնականին Բիլբորդի հիմնական ռոք երգերի ցանկում։

Ծագումը և ձայնագրումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիթառահար Սթոն Գոսսարդը գրել է երաժշտություն երգի համար, նա անվանել է այն «Dollar Short» 1990 թվականին, երբ նա դեռ Mother Love Bone խմբի անդամ էր։ Համաձայն Գոսսարդի տված հարցազրույցի Pearl Jam-ի մասին՝ նույնիսկ Էնդրյու Վուդն է կատարել այդ երգը։ Հերոինի չարաշահման արդյունքում Վուդի մահվանից հետո Գոսսարդը և իր համախմբեցի Ջեֆ Ամենթը սկսեցին նվագել կիթառահար Մայք Մքքրեդիի հետ նոր խումբ բացելու հույսով[2]։

Երգն ընկավ վոկալիստ Էդդի Վեդդերի ձեռքում, ով աշխատում էր պահակ Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի բենզալցակայաններից մեկում։ Նա լսեց երգը սյորֆինգի գնալուց առաջ, և երգի բառերն ինքնստինքյան հայտնվեցին նրա մտքում։ Վեդդերը երգեց երգը, ձայնագրեց և ուղարկեց Սիթթլ։ Երգը լսելուց հետո խումբը հրավիրեց Վեդդերին գալ Սեթթլ և առաջարկեց միանալ խմբին։

Խումբը, որը անվանվեց Mookie Blaylock, ձայնագրեց երգը 1991 թվականի հունվարին «London Bridge» ստուդիայում։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Alive-ը Ա մաժոր գամմայում է գրված և ցուցադրում է երկարացված սոլո իր երրորդ կրկներգից հետո (3։38)։ Երգի կիթառային սոլոն համարվում է 44-րդը 100 ամենալավ կիթառային սոլոների շարքում[3]։ Խմբի կիթառահար Մքքրեդին նշում է, որ իր վրա ազդել ՝ Ջիմի Հենդրիքսը։

Բառերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Alive-ը մի երգ է, որը պատմում է տղայի մասին, ով հայտնաբերում է, որ իր հայրը իրականում խորթ է, մինչդեռ իր մոր հետ գտնվում է արյունակցական կապի մեջ։

Երգը ստեղծվել է Վեդդերի կողմից որպես ինքնակենսագրություն։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության տեսահոլովակի ռեժիսորը եղել է Ջոշ Թաֆտը՝ Գոսսարդի մանկության ընկերը, ով ավելի ուշ ռեժիսորական աշխատանք է կատարել Even Flow և Oceans երգերի տեսահոլովակների համար[4]։ Երբ նկարահանվում էր տեսահոլովակը, Pearl Jam խմբի ապագա հարվածային գործիքներն նվագող Դեյվ Աբրուզեսը եղել է հանդիսատեսի շարքերում։ Դա եղել է խմբի հետ նրա առաջին հանդիպումը, քանի որ նա հենց նոր էր ժամանել Տեխասից Չամբերլիան խմբի կողմից և նա միայն գիտեր Alive երգը։ Տեսահոլովակը թողարկվել է 1991 թվականի սեպտեմբերին[5]։

Կենդանի կատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը առաջին անգամ կենդանի կատարվել է 1990 թվականի հոկտեմբերի 22-ին Սիթթլ քաղաքի Րեմփ սրճարանում։ Pearl Jam-ը կատարել է երգը 1992 թվականին այն MTV-ում հայտնվելու համար։

Alive-ը խմբի երկրորդ ամենաշատ կենդանի կատարված երգն է։ Այն կենդանի կատարվել է մոտ 620 անգամ։ Իսկ առաջին տեղում Even Flow-ն է՝ մոտ 700 անգամ կատարված[6]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Էդդի Վեդդերը և Սթոն Գոսսարդը. 

# Անվանում Տևողություն
1. «Alive»   5:40
2. «Once»   3:51
3. «Wash»   3:34
4. «Once»   3:51

Չարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարտ (1992) Հորիզոնական
Ավստրալիա Ավստրալիա 9
Բելգիա Բելգիա 16
Գերմանիա Գերմանիա 44
Իռլանդիա Իռլանդիա 13
Նիդերլանդներ Նիդերլանդներ 13
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 20
Լեհաստան Լեհաստան 16
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդ հիմնական ռոք երգեր 16
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Բիլլբորդ թվային երգեր 18

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [1] Rolling Stones
  2. Pearlman, Black Days
  3. [2] Արխիվացված 2012-11-18 Wayback Machine Ամենալավ կիթառային 100 սոլոները
  4. [3] Pearljam.com
  5. http://www.mvdbase.com/artist.php?last=Pearl%20Jam&first=&sortord=1 Արխիվացված 2008-03-14 Wayback Machine Pearl Jam-ի տեսահոլովակները
  6. Pearl Jam-ի երգերը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]