Ministry, ամերիկյան ինդուստրիալ մետալ խումբ։ Խումբը հիմնադրել է Էլ Յորգենսենը 1981 թվականին։ Սկսելով նոր ալիքից, խումբն աստիճանաբար փոխում է իր ուղղությունը՝ դառնալով 1980-ականների ինդուստրիալ մետալի առաջին կատարողներից։ Ministry-ն հատկապես մեծ ճանաչում է ստանում 1990-ականների սկզբում իրենց հինգերորդ ստուդիո ալբոմի՝ Psalm 69: The Way to Succeed and the Way to Suck Eggs (1992) և Լալապալուզայի փառատոնի շրջագայության շնորհիվ։
27 տարվա ստեղծագործական կյանքից հետո Յորգանսենը 2008 թվականին որոշում է փակել խումբը, ասելով, որ վերամիավորում երբևէ տեղի չի ունենա։ Այնուամենայնիվ, 2011 թվականի օգոստոսին հայտարարվեց վերամիավորման մասին, երբ Ministry-ն ընդունեց 2012 թվականի օգոստոսին Wacken Open Air փառատոնի մասնակցության առաջարկը[2]։ 2012 թվականի մարտի 23-ին խումբը նոր ալբոմ է թողարկում՝ Relapse, որին հաջորդում է միջազգային համերգային շրջագայությունը[3]։ Կիթառահար Մայք Սկաչայի մահից հետո, 2013 թվականի սեպտեմբերին Ministry-ն թողարկում է From Beer to Eternity ալբոմը և հյուրախաղեր սկսում նոր կիթառահար Կեսար Սոտոյի հետ[4]։