Մանչեստր արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Մանչեստր արենա
անգլ.՝ Manchester Arena
Manchester Arena exterior, (3) May19.jpg
Տեսակմարզասրահ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՄանչեսթեր
ՎայրՄանչեսթեր
Տարողություն21 000
ՍեփականատերMansford?
ՍպասարկողSMG?
Բնակիչ2002 Commonwealth Games?, Manchester Giants?, Manchester Storm? և Manchester Phoenix?
Բացվածհուլիսի 15, 1995
ՃարտարապետDan Meis?
ԻրադարձություններՊայթյուն Մանչեսթերում 2017
Պաշտոնական կայք

Մանչեստր արենա (անգլ.՝ Manchester Arena), փակ մարզահամերգային համալիր Մանչեստր քաղաքում (Միացյալ Թագավորություն)։ Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 15-ին[2]։

Մանչեստր արենան Մեծ Բրիտանիայի ամենաընդարձակ (ըստ հանդիսատեսների քանակի) փակ սպորտային արենան է և Եվրոպայի ամենաընդարձակներից մեկն է[2]։ Այն կարող է տեղավորել մինչև 23,000 հանդիսատես[2] (ըստ այլ աղբյուրների ՝ 21 հազար)։ Արենան կառուցվել է ամենամասշտաբային սպորտային մրցումների, հատկապես Օլիմպիական խաղերի անցկացման համար։

Մանչեստր արենայի նախագծման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել էխոյի կրճատման վրա, որի պատճառով տուժել են Լոնդոնի բազմաթիվ համերգասրահներ։ Այժմ արենան հիմնականում օգտագործվում է համերգների համար։ Արենայում ելույթ են ունենում աշխարհահռչակ բազմաթիվ երաժիշտներ, ովքեր ունակ են վաճառել բավարար քանակով տոմսեր՝ այդպիսի մեծ մարզադաշտը լցնելու համար[2]։

2017-ի պայթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանչեստր արենայի «City Room» ֆոյեն։ Լուսանկարը արվել է 2020 թվականին՝ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո։

2017 թվականի մայիսի 22-ին, ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի Dangerous Woman Tour շրջագայության շրջանակներում տեղի ունեցած համերգից հետո՝ ֆոյեում, մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն։ Ոստիկանությունը հաղորդել է, որ 22 մեծահասակներ և երեխաներ, ներառյալ ահաբեկիչը զոհվել են, իսկ 500-ը՝ վիրավորվել[3][4]։

Վերաբացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 14-ին հաստատվեց, որ արենան մինչ սեպտեմբեր փակ է լինելու, բոլոր նախատեսված համերգները չեղարկվելու են կամ մեկ այլ տեղ են անցկացվելու[5]։ Նույն թվականի սեպտեմբերի 9-ին արենան վերաբացվել է բարեգործական համերգով, որին մասնակցել են Նոել Գալահերը և այլք[6]։ Այն ուղիղ եթերով հեռարձակվել է BBC Radio Manchester-ով, Key 103-ով և Radio X-ով [7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Songkick — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «"Манчестер Арена" и Ариана Гранде: краткая справка»։ Вести.Ru։ 2017-05-23 
  3. Rawlison Kevin (մայիսի 22, 2017)։ «Police warning after reports of explosion at Manchester Arena»։ The Guardian։ Վերցված է մայիսի 22, 2017 
  4. «Manchester Arena blast: 22 dead and 59 hurt»։ BBC News։ մայիսի 22, 2017։ Վերցված է մայիսի 22, 2017 
  5. «Manchester Arena to stay closed until September»։ BBC News։ հունիսի 14, 2017։ Վերցված է հունիսի 14, 2017 
  6. «Manchester Arena: Noel Gallagher to headline reopening concert»։ BBC News (BBC)։ օգոստոսի 16, 2017։ Վերցված է օգոստոսի 16, 2017 
  7. «Manchester Arena: Radio stations to broadcast reopening concert»։ BBC News (BBC)։ սեպտեմբերի 5, 2017։ Վերցված է սեպտեմբերի 5, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]