Jump to content

Բրիտանի Մերֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիտանի Մերֆի
անգլ.՝ Brittany Murphy
Մերֆին Լոնդոնում 2006 թվականի նոյեմբերի 26-ին
Ծնվել էնոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1][2]
ԾննդավայրԱտլանտա, Ջորջիա
Մահացել էդեկտեմբերի 20, 2009(2009-12-20)[3][1][2][…] (32 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունJohn Burroughs High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
ԿրոնՄորմոն
Այլ անուն(ներ)Բրիտանի Էնն Բերտոլոտի
Brittany Anne Bertolotti
ՄասնագիտությունԴերասանուհի, երգչուհի, պրոդյուսեր
Ակտիվ շրջան1991 - 2009 թվականներ
Ժանրերփոփ, ալտերնատիվ ռոք, Էլեկտրոնային և հիփ հոփ
ԸնտրանիClueless?, Ուրախ ոտքեր, Uptown Girls?, 8-րդ մղոն և Just Married?
Ծնողներհայր՝ Angelo Bertolotti?[4], մայր՝ Sharon Murphy?
Ամուսին(ներ)Սայմոն Մոնջեկ
Համատեղ ապրող(ներ)Էշթոն Քաթչեր, Jeff Kwatinetz? և Joe Macaluso?
Բրիտանի Մերֆի՝ Վիքիպահեստ

Բրիտանի Մերֆի (անգլ.՝ Brittany Murphy, նոյեմբերի 10, 1977(1977-11-10)[1][2], Ատլանտա, Ջորջիա - դեկտեմբերի 20, 2009(2009-12-20)[3][1][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ 2002 թվականին «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի դափնեկիր է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանի Էնն Բերտոլոտին ծնվել է 1977 թվականի նոյեմբերի 10-ին Շերոն Մերֆիի (կիսով չափ իռլանդուհի, կիսով չափ արևելաեվրոպական հրեուհի)[5] և Անջելո Բերտոլոտիի (իտալա-ամերիկյան ծագումով) ընտանիքում, Ատլանտա քաղաքում, Ջորջիայի նահանգ և մեծացել է Նյու Ջերսիի մոտակայքում։ Այն բանից հետո, երբ Բրիտանիի ծնողները բաժանվում են, երբ նա երկու տարեկան էր, ապագա դերասանուհին վերցնում է մորական ազգանունը։ Արդեն 9 տարեկան հասակում նա սկսում է խաղալ տեղական թատրոնում, իսկ 13 տարեկանում ստորագրում է առաջին դերասանական պայմանագիրը դերասանական գործակալության հետ և սկսում է նկարահանվել հեռուստատեսային գովազդներում։ Նույն տարիքում, մոր հետ միասին, Բրիտանին տեղափոխվում է Կալիֆորնիա, որտեղ դեր է ստանում «Blossom» հեռուստատեսային շոուում։ Հետագայում, հեռուստատեսությունում մի ամբողջ շարք դերերից հետո, Մերֆին սկսում է շատ հաջողակ դերասանական կինոկարիերա, նկարահանվելով ինչպես անկախ կինոյում, այնպես էլ ստուդիաների նախագծերում, ինչպես դրամայում, այնպես էլ կատակերգություններում։

Մեծ կինոյում Մերֆիի համար դեր-ճեղքում է հանդիսանում Թեա Ֆրեյզերի դերը «Անհասկացողները» («Clueless», 1995 թվական) երիտասարդական կատակերգությունում, որտեղ նա խաղում է Ալիսիա Սիլվերսթոունի մարմնավորած գլխավոր հերոսուհու դասընկերուհու և ընկերուհու կերպարը։ 1998 թվականին, «Դևիդ և Լիզա» («David and Lisa») հեռուստիատեսային դրամայում գլխավոր հերոսուհու դերակատարման համար, Բրիտանին անվանակարգվում է «Young Artists Awards» մրցանակի։

Մերֆին շատ է նկարահանվել և կինոյում և հեռուստատեսությունում։ Առավել հայտնի աշխատանքներից են հանդիսանում Դեյզի Ռենդոունի դերը՝ հոգեկան հիվանդների կլինիկայի հաճախորդուհու, «Ընդհատված կյանք» («Girl, Interrupted», 1999 թվական) դրամայում, որտեղ Մերֆին խաղում է Վայնոնա Ռայդերի և Անջելինա Ջոլիի հետ միասին և Էլիզաբեթ Բոռոուզի դերը, կրկին հոգեբուժական կլինիկայի հաճախորդուհու, «Մի ասա ոչ մի խոսք» («Don't Say a Word», 2001 թվական) թրիլերում, որտեղ նրա խաղընկերն է հանդիսանում Մայքլ Դուգլասը։

2002 թվականին Մերֆին արժանանում է «Երիտասարդ Հոլլիվուդ» մրցանակի։

Մերֆին ելույթ է ունենում Իրաքում, ամերիկյան զորքի առջև, 2003 թվականի հունիս

«Մի ասա ոչ մի խոսք» թրիլերից հետո Մերֆին խաղում է հերոսուհիներ «Ութերորդ մղոն» («8 Mile», 2002 թվական), «Նորապսակները» («Just Married», 2003 թվական), «Քաղաքային աղջիկներ» («Uptown Girls», 2003 թվական) կինոնկարներում։ Արդեն 1990-ական թվականների սկզբներին նա որպես մեներգչուհի ելույթ էր ունենում սեփական «Blessed Soul» ռոք խմբում։ Այդ խմբի ստեղծագործությունները և Բրիտանիի ձայնը կարելի է լսել «Ընդհատված կյանք» (1999) և «Ճանապարհորդություն տղաների հետ ավտոմեքենայով» (2001) ֆիլմերի սաունդտրեկներում։ 2010 թվականին նախատեսված է Բրիտանի Մերֆիի մասնակցությամբ չորս ֆիլմերի թողարկում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանի Մեֆիի անձնական կյանքը սերտ կապված է եղել կինոյի հետ։ Դեռևս դպրոցում նա հանդիպել է Ջոնաթան Բրենդիսի հետ (1996-2003 թվականներ), «SeaQuest DSV» (1993 թվական) հեռուստասերիալի երիտասարդ աստղի հետ, հետագայում նա ևս նկարահանվել է այդ սերիալում։ ասում են, որ «Ութերորդ մղոն» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա հանդիպել է Էմինեմի հետ։ Սակայն, արդեն այդ ֆիլմի վրա աշխատանքների ավարտից հետո, նրան սերտ հարաբերություններ են կապում Էշթոն Քաթչերի հետ։ Նրանց ամենուրեք միասին էին տեսնում, նրանք դիտվում էին լիակատար երջանիկ զույգ և նրանց ընդհանուր ընկերները ենթադրում էին, որ գործը գնում է դեպի ամուսնություն։ Սակայն, անսպաելի, Էշթոնը հանկարծ հայտնվում է Դեմի Մուրի փեսացուի կարգավիճակում։ Մերֆին ծանր է տանում Քաթչերի հետ բաժանումը։

2007 թվականի մայիսին դերասանուհին ամուսնանում է սցաներիստ Սայմոն Մոնջեկի (1970-2010 թվականներ) հետ՝ մասնավոր հրեական արարողությունում։

Մերֆին մահանում է 2009 թվականի դեկտեմբերի 20-ին, 32 տարեկան հասակում, Լոս Անջելեսի իր սեփական տանը, սրտի կաթվածից[6]։

Դերասանուհու մայրը հայտնաբերում է նրան անգիտակից վիճակում, լոգարանում։ Կանչով ժամանած «Շտապ Օգնության» բժիշկները արձանագրում են սրտի կանգ։ Բոլոր փորձերը տանը և կլինիկայի ճանապարհին վերակենդանացնելու Մերֆիին, ապարդյուն են անցնում։ Բրիտանի Մերֆին տեղափոխվում է «Սինայան Մայրիներ» բժշկական կենտրոն (անգլ.՝ Cedars-Sinai Medical Center), որտեղ եզրակացություն է կազմվում, որ նա մահացել է սրտային անբավարարությունից[7]։

Իմանալով Մերֆիի մահվան մասին, Էշթոն Քաթչերը գրում է իր բլոգում. «Այսօր աշխարհը կորցրեց լույսի ճառագայթ։ Իմ խորին ցավակցությունները Բրիտանիի ընտանիքին, նրա ամուսնուն և նրա ցնցող մայրիկ Շերոնին… Կտեսնվենք մյուս կողմում, փոքրիկ»։ «People» ամսագիրը մեջբերում է դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնի խոսքերը. «Բրիտանի Մերֆին եղել է արևային ճառագայթ, իսկ նրա ժպիտը ուղղակի վարակիչ էր»։

Ըստ Մերֆիի ամուսնու, այժմ արդեն հանգուցյալ Սայմոնի, խոսքերի, նա կանխազգում էր մահը. «Մահվանից մի քանի օր առաջ Բրիտանին հիվանդանում է և մենք խնդրում ենք նրա մայրիկին գալ մեր մոտ։ Շերոնը նրա համար արգանակ է բերում և նստում է նրա անկողնու մոտ։ Երբ Բրիտանին քնում է, մենք նրա մոր հետ խոհանոցում զրուցում էին մեր տեղոփոխման և երեխաներ ունենալու մասին։ Մենք, կնոջս հետ միասին, սկսել էինք ընտրել անուններ ապագա երեխաների համար։ Երբ Բրիտանին արթնանում է, նրան չէր բավականացնում օդը։ Մայրը նրան առաջարկում է դուրս գալ փողոց։ Այնտեղ Բրիտանին ասում է նրան. «Մայրիկ ես մահանում եմ։ Ես սիրում եմ քեզ»»[8]։

Մերֆին հուղարկավորված է Հոլիվուդյան բլուրներում, 2009 թվականի դեկտեմբերի 24-ին։

Դատաբժշկական փորձագետները, որոնք անց էին կացնում բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, հայտնում են, որ դերասանուհու սրտի կանգի պատճառ է հանդիսացել թոքերի բորբոքումը և երկաթասակավության անեմիայի պատճառով դեղորայքի գերչափաքանակի հետ կապված բարդացումները[9]։

Լոս Անջելեսի առողջապահության դեպարտամենտը ենթադրում է, որ դերասանուհու մահվան պատճառ է հանդիսացել սունկը, որը առաջացրել է թոքերի բորբոքում։ Այդ ենթադրությունը դառնում է գլխավորը, երբ բժիշկները արձանագրում են, որ դերասանուհու ամուսինը նույնպես մահացել է թոքերի բորբոքումից։ Հենց ամուսինների մահվան հանգամանքների նմանությունը վարկածը, որը հրապարակվում է ԶԼՄ-ներում, սնկային վարակի վերաբերյալ, այն դարձնում են հիմնական[10]։ Այնուամենայնիվ, կորոների ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում է, որ չկա ոչ մի պատճառ ենթադրելու, որ դերասանուհու մահվան պատճառ կարող է հանդիսանալ սնկային բորբոքումը[11]։ Հանգուցյալի մայրը սնկային բորբոքման վարկածը անվանում է անհեթեթ և հայտնում, որ նրա դստեր տունը նույնիսկ չի հետազոտվել սնկային վարակման առիթով[12]

Բրիտանիի հայրը՝ Անջելոն, պահանջում է գործի վերանայում։ 2013 թվականի նոյեմբերի 18-ին հայտարարվում է, որ Մերֆիի մազերի, արյան նմուշի և մաշկի անկախ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է 10 ծանր մետաղի առկայություն, որը խոսում է այն մասին, որ նա, հնարավոր է, կարող է սպանված լինել դրանցով թունավորման միջոցով[13]։

2010 թվականի փետրվարին, Բրիտանիի մայրը և նրա ամուսին Սայմոն Մոնջեկը, հիմնադրում են «Brittany Murphy Foundation» բարեգործական հիմնադրամը, ի հիշատակ դերասանուհու։ Այդ հիմնադրամի միջոցները պատք է ուղղվեն ոչ լիարժեք ընտանիքներից երեխաներին դերասանական վարպետության և արվեստի ուսուցման համար[14]։

2014 թվականին կանանց Lifetime մալուխային ալիքը նկարահանում է «Բրիտանի Մերֆիի պատմությունը» հեռուստաֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Ամանդա Ֆուլերը[15]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1991Մերֆի ԲրաունMurphy BrownՖրենկի քույրը
1992Kids IncorporatedՍելեստա
1991-1992Drexell's ClassԲրենդա Դրեքսել
1992Պարկեր Լյուիսը չի կարող պարտվելParker Lewis Can’t LoseԷնջի
1993Ընտանիքի հույսըFamily PrayersԷլիս
1993Համարյա գլխավորAlmost HomeՄոլի Մորգան
1993ԲլոսոմBlossomՈւենդի
1994ՖրեյզերFrasierՕլսեն
1994Երեկույթ հինգի համարParty of FiveԷբբի
1994-1995Քույրիկ, քույրիկSister, SisterՍառա
1995ԱնհասկացողներըCluelessԹեա Ֆրեյզեր
1995Պատանին ճանաչում է աշխարհըBoy Meets WorldՏրինի
1995ՄարշալThe MarshalԼիզի Ռոտ
1995Ստորջրյա ոդիսականSeaQuest DSVԿրիստին վան Կեմպ
1995Մեկ սպանությունMurder OneԴիանա Կարսոն
1996ՄայրուղիFreewayՌոնդա
1996Կրկնակի պատիժDouble JeopardyՋուլիա Մարիա Նյուման
1996Խուզարկու Նեշ ԲրիջեսNash BridgesԿերրի
1996ԱնհասկացողներըCluelessԺասմին
1997ԹմրալիքներումBongwaterՄերի
1997ԴրայվDriveԴելիվերենս
1998Մարգարեություն 2The Prophecy IIԻզզի
1998ՓյունիկPhoenixՎերոնիկա
1998Զակ և ՌեբաZack and RebaՌեբա
1998Դևիդ և ԼիզաDavid and LisaԼիզա
1999Դիվային թվաբանությունThe Devil’s ArithmeticՌեվկա
1999Մահացու գեղեցկուհիներըDrop Dead GorgeousԼիզա Սվենսոն
1999Ընկնող երկինքFalling SkyԷմիլի
1999Ընդհատված կյանքGirl, InterruptedԴեյզի Ռենդոն
2000Արգելված սերCommon GroundԴորոտի Նելսոն
2000ԹրիկսիTrixieՌուբի
2000ՀրեշտակներըAngels!բուժքույր Բելոուս
2000Սպանություն Չերրի ՖոլկսումCherry FallsՋոդի Մարկեն
1999-2000Պեպեր ԷննPepper Ann
2000ԼսումներThe AuditionԴանիելա
2001Նյու Յորքի փողոցներըSidewalks of New YorkԷշլի
2001Ամառային խաղերSummer CatchԴիդի մալիգան
2001Մի ասա ոչ մի խոսքDon't Say a WordԷլիզաբեթ Բորոուզ
2001Ուժեղ կինRiding in Cars with BoysՖեյ Ֆորեստեր
2002Բարձրագույն պիլոտաժSpunՆիկի
2002Something in BetweenՍկայ
2002Ութերորդ մղոն8 MileԱլեքս
2003ՆորապսակներըJust MarriedՍառա Լիզակ
2003Քաղաքային աղջիկներUptown GirlsՄոլի Գան
2003Բրդոտ հատուկ ջոկատայիններGood Boy!Նելլի
2004Փոքրիկ սև գիրքLittle Black BookՍթեյսի
2005Getting Up: Contents Under PressureԿարեն Լայթ
2005Մեղքերի քաղաքըSin CityՇելլի
2005ԱնհաջողակըNeverwasՄեգի Բլեյք
2006Տղաների հավաքույթThe GroomsmenՍյու
2006Սեր և այլ աղետներLove and Other DisastersԷմիլի Ջեքսոն
2006Մահացած աղջիկThe Dead GirlԿրիստա
2006Արա ոտքերHappy FeetԳլորիա
2006Արա ոտքերHappy FeetԳլորիա
2008Ցամաքի աղջիկներThe Ramen GirlԷբբի
2008Ֆուտուրամա։ Գազան միլիարդավոր մեջքովFuturama: The Beast with a Billion BacksԿոլին Օ Հալալան
2009Մահվան գիծըDeadlineԷլիս
2009Սպանություն ժառանգությամբTributeՍիլա ՄակԳոուեն
2009Դեմ առ դեմ միջանցքումAcross the HallՋուն
1997-2009Բլրի արքանKing of the HillԼուեն Պլատեր/Ջոզեֆ Գրիբլ
2009ՄեգաջարդումMegaFaultԷմի Լեյն
2010ԱնզուսպըAbandonedՄերի
2014Ցույց մի տուրSomething WickedՍյուզան

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 Internet Broadway Database — 2000.
  3. 1 2 http://www.mercurynews.com/breaking-news/ci_14334709
  4. Pas L. v. Genealogics — 2003.
  5. По Бриттани Мерфи прочитали Кадиш
  6. Brittany Murphy Dies - 20 декабря 2009 (անգլ.)
  7. Lenta.ru - В США скончалась актриса Бриттани Мерфи - 21 декабря 2009
  8. «Саймон Монджек: «Бриттани предчувствовала свою смерть!»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Эксперты назвали причины смерти Бриттани Мерфи
  10. «Смерть актрисы Бриттани Мерфи и ее мужа спровоцировал грибок, заразивший дом, в котором жила Бритни Спирс». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 26-ին.
  11. Alan Duke (2010 թ․ հուլիսի 26). «Coroner: No indication mold killed Brittany Murphy or Simon Monjack» (անգլերեն). CNN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  12. Sara Hammel (2010 թ․ հուլիսի 26). «Brittany Murphy's Mother Calls Toxic Mold Reports 'Absurd'» (անգլերեն). people.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 10-ին.
  13. «Brittany Murphy Murdered? New Evidence Of Possible Posioning». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  14. «О фонде «Brittany Murphy Foundation»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  15. Bryn Elise Sandberg (12 августа 2014). «Lifetime to Air Brittany Murphy Biopic». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիտանի Մերֆի» հոդվածին։