Սեմ և Քեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սեմ և Քեթ
Sam&Cat logo.png
Ժանրքրոսովեր և ամերիկյան սիթքոմ
ՍտեղծողԴեն Շնեդեր
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՀիմքԱյԿառլի և Վիքտարիուս
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվ Հոֆեր
Գլխավոր
դերերում
Ժենետ Մաքարդի, Արիանա Գրանդե[2], Քեմերոն Օկասիո, Maree Cheatham? և Zoran Korach?
ՊրոդյուսերԴեն Շնեդեր
Գործադիր պրոդյուսերԴեն Շնեդեր
ՍցենարիստԴեն Շնեդեր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ36
Էկրաններին էհունիսի 8, 2013-ից հուլիսի 17, 2014
ՀեռուստաալիքNickelodeon
ԸնկերությունSchneider's Bakery
ԴիստրիբյուտորNickelodeon և Նեթֆլիքս
Պատկերի ձևաչափ16:9
ՆախորդԱյԿառլի
Պաշտոնական կայքէջ

«Սեմ և Քեթ» (անգլ.՝ Sam & Cat), Դեն Շնեյդերի Nickelodeon ալիքի ամերիկյան սիթքոմ։ Այն պատմում է ընկերուհիներ Սեմ Փաքեթի և Քեթ Վալենթայնի մասին, որոնք որոշել են դայակ աշխատել։ Ամբողջ սերիալի ընթացքում նրանք հայտնվում են տարբեր կատակերգական իրավիճակներում[3]։

Առաջին սերիան թողարկվել է 2013 թվականի հունիսի 8-ին, իսկ վերջինը 2014 թվականի հուլիսի 17-ին։ Առաջին եթերաշրջանում կա ընդամենը 35 սերիա։ Սկզբնապես նախատեսվում էր սերիալը երկարաձգել երկրորդ սեզոնով, բայց այդ որոշումը չեղարկվեց։ Ըստ որոշ ԶԼՄ-ների, դա կարող էր տեղի ունենալ դերասանների միջև տարաձայնությունների և այլ նախագծերում ներգրավվելու նրանց ցանկության պատճառով[4][5][6]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժենետ Մաքարդի - Սամանտա (Սեմ) Փաքեթ։ Ագրեսիվ աղջիկ, որը եկել էր Լոս Անջելես այն բանից հետո, երբ իր լավագույն ընկերը`Կարլի Շեյը, հայրիկի հետ մեկնել է Իտալիա։ Քեթ Վալենթայնին փրկեց աղբատար մեքենայից։ Ինչից հետո աղջիկները ընկերացան, դարձան հարևանուհիներ և սկսեցին դայակներ աշխատել։ Սեմը ունի մոտոցիկլետ, նախընտրում է մուգ երանգները, ատում է աշխատել, երբեմն խաբում է Քեթին, սիրում է հավի թևիկներ։
  • Արիանա Գրանդե - Քատրինա (Քեթ) Վալենթայն։ Միամիտ, բարի աղջիկ է՝ զվարճալի բնավորությամբ։ Վախենալիս ուշաթափվում է։ Համարում է, որ Սեմի ազգանունը ոչ թե Փաքեթ է այլ Փաք։ Նոնայի ծերանոց տեղափոխվելուց հետո, Սեմը դառնում է Քեթի հարևանը։
  • Քեմերոն Օկասիո - Դայս։ Սեմի և Քեթի ընկերն ու հարևանը։ Ապրում է մոր և խենթ մորաքույր Ֆերջինի հետ։ Փողոցային առևտրական, վաճառում է տարբեր իրեր։ Հանդիսանում է Գումերի ընկերը և մենեջերը, որը զբաղվում է խառնամարտով։ Սիրում է պոկեր խաղալ։
  • Զորան կորաչ - Գումեր, 27-ամյա խառնամարտի մարտիկ։ Դայսի, Սեմի և Քեթի ընկերը։
  • Մարի Չիթհեմ - Նոնա Վալենթայն, Քեթի տատիկը։

Հրավիրված հյուրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էրիկ Լանժ - Էրվին Փսիխովսկի
  • Պենի Մարշալ - Սիլվիա Բուրկ
  • Սինդի Ուիլյամս - Ջենիս Դոբինս
  • Քել Միտչել - Peezy B
  • Էբի Ուայլդ - Ստեյսի Դիլսեն
  • Սքոթ Բայո - Սպա Կելվին
  • Էլիզաբեթ Գիլիս - Ջեյդ Վեսթ
  • Նայթան Կրես - Ֆրեդի Բենսոն
  • Մեթ Բենեթ - Ռոբի Շապրիրո
  • Մայքլ Էրիկ Ռեյդ - Սինջին Վան Կլիֆ
  • Նոա Մանկ - Գիբի Գիբսոն
  • Դանիելա Մորոու - Նոռա Դերշլիթ
  • Գրիֆին Քեյն - Մաքս
  • Էմիլի Սքիներ - Խլոյա
  • Մերի Շիր - Մարիսա Բենսոն
  • Էնթնի Հիլդ - Բժիշկ Սլերմ
  • Ջեսիկա Չաֆին - Կոկո Վեկսլեր

Սերիաների ցուցակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիայի համար Անվանում Օրիգինալ անվանում Ծանոթագրություն Ցուցադրման ամսաթիվ
01 Նախնական #Pilot Սեմը և Քեթը դառնում են լավագույն ընկերներ և սենյակակիցներ, որոնք որոշում են դայակներ լինել։ 8 հունիս 2013
02 Սիրված հեռուստաշոու #FavoriteShow Սեմը և Քեթը դայակություն են անում երկու տղաների․ մեկը, որը շատ հարցեր է տալիս, մեկը, որը անընդհատ գրկում է։ Աղջիկները փորձում են փրկել իրենց սիրած հեռուստաշոուն, որը որոշել են փակել, և դրա համար վարձատրություն են ստանում։ 15 հունիս 2013
03 Այծ #NewGoat Սեմը և Քեթը դայակություն են անում մի երեխայի, միարժամանակ փորձելով հաղթել տան տիրոջ տղային՝ զզվելի Դիլբենին, որը ցանկանում էր ուրախացնել աղջիկներին։ Դայսը դառնում է հսկա խառնամարտի կռվողի մենեջեր։ 29 հունիս 2013
04 Բրիտանացի երեխաներ #TheBritBrats Սեմը և Քեթը դայակություն են անում երկու ջանասեր և լավ դաստիարակված բրիտանացիների աղջիկների, որոնք խաբեբաներ են։ Սեմը պետք է ավարտի դպրոցական առաջադրանքը սոցիալական օգնությունից, և դրա համար գնում է «Հին հողեր»։ 22 հունիս 2013
05 Դայակների պատերազմը #BabysitterWar Այն բանից հետո, երբ երեխան, որին դայակություն էին անում աղջիկները, ասաց. «Դու աշխարհի լավագույն դայակն ես», Սեմը և Քեթը սկսում են պարզել, թե ում նկատի ունի։ Որոշելու համար, թե նրանցից որն է լավագույն դայակը, նրանք կազմակերպում են սիրո և խնամքի մրցույթ։ 20 հուլիս 2013
06 Գումերի դայակությունը #GoomerSitting Սեմը և Քեթը համաձայնվում են Դայսի բացակայության ժամանակ հոգ տանել Գումերի մասին։ Բայց սխալմամաբ ուրիշ դեղ են տալիս, և արդյունքում Գումերը ժամանակավորապես կորցնում է տեսողությունը կարևոր մարտի նախօրեին։ 27 հուլիս 2013
07 Նորածինների մագլցում #ToddlerClimbing Սեմի և Քեթի մրցակիցները համացանցում տեղադրել են սուտ ակնարկներ նրանց դայակության աշխատանքի վերաբերյալ։ Սեմը և Քեթը ընդունում են մարտահրավերը և նոր մրցակիցներին ջրի երես են հանում։ 3 օգոստոս 2013
08 Տպագրության մրցույթ #TextingCompetition Պարզելով, որ Սեմը շատ արագ է տեքստեր հավաքում, Քեթը համոզում է նրան մասնակցել տպագրության մրցույթին։ Սեմի մրցակիցը լինելու է գեղեցիկ տղա Բաթլերը իր գերիշխող մոր հետ։ Այդ ժամանակ Դեյսը փորձում է փախչել նյարդայնացնող հին ընկերոջից։ 13 հուլիս 2013
09 Գվենի և Ռուբիի վրեժը #RevengeOfTheBritBrats Սիրալիր ձևանալով՝ բրիտանացի խաբեբաներ Գվենը և Ռուբին փորձում են ոչնչացնել Սեմի և Քեթի միջև եղած ընկերությունը։ Բացահայտելով նրանց մտադրությունները, Սեմը և Քեթը պատասխանում են նրանց նույն կերպ։ Հարավիրված հյուրեր՝ Սոֆիա Գրեյս Բրաունլի և Ռոզի Մակլելանդ։ 21 սեպտեմբեր 2013
10 Մոտոցիկլետի անհետացման գաղտնիքը #MotorcycleMystery Հույս ունենալով, որ դա կօգնի դասերին, Քեթը խմում է շատ խոտաբույերի թեյ։ Մի քանի ժամ անց նա արթնանում է առանց Սեմի մոտոցիկլետի և ոչինչ չի կարողանում հիշել։ Մոտոցիկլետը գտնելու համար ընկերները վերականգնում են գործողությունները նրա հիշողության մեջ։ 28 սեպտեմբեր 2013
11 Գումերի մայրիկը #MommaGoomer Գումերի մայրը գալիս է նրան հյուր և չի կասկածում, որ իր որդին խառնամարտի մարտիկ է։ Սեմի և Քեթի աջակցությամբ Դայսը փորձում է համոզել Գումերի մորը, որ իր որդին դպրոցի ուսուցիչ է։ 10 օգոստոս 2013
12 Դայակների գովազդ #BabysittingCommercial Իրենց բիզնեսի ճանաչումը բարձրացնելու համար, Սեմը և Քեթը նկարահանում են գովազդային հոլովակ ՝ դրանում ներգրավելով Դեյսի սիրելի շանը։ Մի ընտանիք ճանաչում է շանը։ Այս ընտանիքը հայցում է իրենց իրավունքները`պնդելով, որ իրենք են նրա օրինական տերերը։ 14 սեպտեմբեր 2013
13 Գաղտնի պահոց #SecretSafe Բացելով իր ննջասենյակում պահոցը, Սեմը դրա մեջ գտավ թունել, որը տանում է դեպի գաղտնի սենյակ։ Քեթը նկարահանում է տեսախցիկով, 10 տարի անց ապագայում իր համար։ 5 հոկտեմբեր 2013
14 Տիկնիկին դայակություն ենք անում #DollSitting Հելոուինին Սեմը և Քեթը ստիպված են լինում դայակություն անել տիկնիկին։ Քեթը համոզված է, որ կախարդական հմայանքի միջոցով, նա Դայսին կապիկ է դարձրել։ 19 հոկտեմբեր 2013
15 Օյ-Օյ-Օսկար #OscarTheOuch Սեմը և Քեթը անցնում են քննություն՝ դայակի որակավորման համար, հոգ տանելով «տրավմատիկ» տղայի ՝ Օսկարի հետ։ Ամեն հնարավոր եղանակով, փորձելով նրան հեռու պահել վտանգից, աղջիկները մտադիր են ցույց տալ Օսկարին, թե ինչպես զվարճանալ։ 12 հոկտեմբեր 2013
16 Երկվորյակներ #Twinfection Ապացուցելու համար, որ նա խելացի է, Քեթը որոշում է խաբել Սեմին մի զույգ երկվորյակների օգնությամբ, որոնց նրանք դայակություն են անում։ Քեթին խաբելու համար Սեմը վազում է իր երկվորյակի մոտ։ 16 նոյեմբեր 2013
17 Հեռւստաշոու #SalmonCat Երբ Սեմին և Քեթին հրամայվեց փոխել իրենց բիզնեսի անվանումը, քանի որ այն նման է յոթանասունականների հեռուստաշոուի անվան, Սեմը և Քեթը պետք է փնտրեն շոուի ստեղծողներին և լուծեն երկարատև թշնամանք ի հարցը։ 9 նոյեմբեր 2013
18 Խաղալիք #MyPoober Լրացուցիչ վարձավճար ստանալու համար Սեմը և Քեթը համաձայնվում են համոզել երեխային հրաժարվել իր հին փափուկ խաղալիքից՝ Պուբերից Puber-ի հետ։ Բայց ամեն ինչ այնքան հեշտ չէ, որքան թվում էր առաջին հայացքից։ 23 նոյեմբեր 2013
19 Աստղ #PeezyB Սեմը ստացավ Փիզի Բիի ռեփ-օգնականի գործը։ Առանց ընկերոջ երեխաների դայակությունը Քեթի համար դառնում է ձանձրալի աշխատանք։ 2 նոյեմբեր 2013
20 Ուրիշի կոշիկ #MadAboutShoe Սեմը կերել է բոլոր լուսնաձև կոլոլակները, որոնք Քեթը պատրաստել է հատուկ լուսնի ընթրիքի համար, և Քեթը ստիպված կլինի կրկին պատրաստել դրանք։ Բայց նա գտնում է կոշիկ և կենտրոնանում դրա զույգի որոնման վրա։ 30 նոյեմբեր 2013
21 Ուռայի օր #YayDay Քեթը հորինում է նոր տոն`«Ուռայի օր », որը, ըստ էության, առիթ է հանդիսանում նվերներ գնելու համար։ Գուշակելով, թե ինչ նվերներ են սպասում նրան, Քեթը վիրավորական նվեր է գտնում Սեմից։ 20 հունվար

2014

22 Հիմար #Lumpatious Սեմը և Քեթը գրազ են գալիս այն երեխայի ձանձրալի ավագ եղբոր հետ, որին նրանք դայակություն են անում, որ «հիմար» բառը գոյություն ունի։ Պարզելով, որ իրականում այդպիսի բառ չկա, աղջիկները պետք է մտածեն, թե ինչպես կարելի է այն ավելացնել բառարանում։ 11 հունվար 2014
23 Կախարդական բանկոմատ #MagicATM Սեմը նկատեց, որ Քեթը շատ գումար է ծախսում։ Փորձելով պարզել, թե որտեղից է նա վերցնում այդ գումարը, Քեթը Սեմին տանում է կախարդական բանկոմատի մոտ, ինչը նրան հեշտ գումար է տալիս։ Սեմը սկսում է անհանգստանալ նման առատաձեռնության օրինականությունից։ 4 հունվար 2014
24 Թյուննոսի մահացու ցատկը․ Ֆրեդի, Ջեյդ․ Ռոբի - մաս 1 #TheKillerTunaJump։ #Freddie #Jade #Robbie Այն բանից հետո, երբ Ջեյդը և Սեմը դառնում են ընկերներ, Քաթը իրեն լքված է զգում։ Որոշելով վրեժ լուծել Սեմից, նա ընկերություն է անում նրա հին ընկերոջ հետ։ Ի պատասխան ՝ Սեմը ընկերանում է Քեթի հին ընկերոջ հետ։ Շուտով աղջիկների խանդը հսկողությունից դուրս է գալիս։ 18 հունվար 2014
25 Թյուննոսի մահացու ցատկը․ Ֆրեդի, Ջեյդ․ Ռոբի - մաս 2
26 Ուղեղի հեռացում #BrainCrush Սեմը և Քեթը նկատում են, որ բոլորը, նույնիսկ իրենց ընկերները, կախպվածություն են ձեռք բերում "Ուղեղի հեռացում" հեռախոսային խաղից։ Այս խաղը հանդիսատեսին շեղում է Քեթի մոնո ներկայացումից։ 8 փետրվար 2014
27 "Բուլդոգ" լիմոնադ #BlueDogSoda Սեմի և Քեթի սիրած լիմոնադը արգելվեց, և նրանք որոշեցին իրենց սեփական արտադրությունը սկսել իրենց բնակարանում։ Երբ նրանք սկսում են լիմոնադ վաճառել, իշխանությունները թակում են իրենց դուռը։ 15 փետրվար 2014
28 Կինո սխալներ #BlooperEpisode Ժանետը, Արիանան, Քեմերոնը, Մարին և Զորանը ճաշի ընդմիջում ունեն «Սեմը և Քեթը» հեռուստասերիալի նկարահանման ընթացքում։ Նրանք ընդամենը մեկ ժամ ունեն։ Նրանց անհանգստացնում է այն երկրպագուները, ովքեր նրանց ճանաչում են «Սեմ և Քեթ» հեռուստասերիալից։ 22 փետրվար 2014
29 Ֆրենսո տիկնիկ #FresnoGirl Սեմը և Քեթը խոստանում են այն աղջկան, որին դայակություն են անում, որ կգնեն Ֆրեզնո տիկնիկը, եթե նրա գնահատականները ավելի բարձրանան։ Երբ դա տեղի է ունենում, Սեմի և Քաթի դրամապանակները չեն կարող դիմակայել ֆինանսական բեռին։ Գումերը կորցնում է իր երջանիկ շապիկը։ 15 մարտ 2014
30 Փակված #StuckInABox Սեմը և Քեթը տոմսեր ունեն «Լուշ Հիլ» ժամանցի զբոսայգում, սակայն նրանց ծրագրերը փոխվում են, երբ Քեթը խրվում է Դայսի հնարքներից մեկում։ Այժմ տղաները պետք է պարզեն, թե ինչպես նրան դուրս հանեն այնտեղից։ 22 մարտ 2014
31 Սա անօդաչու սարք է, բալիկ #DroneBabyDrone Սեմը և Քեթը չեն համբերում, թե երբ են օգտվելու անօդաչու սարքերով նոր տեղափոխման ծառայությունից։ Սակայն, երբ դա տեղի է ունենում նրանք հանդիպում են անսպասելի խնդիրների։ 12 ապրիլ 2014
32 Առաջին կարգի խնդիրներ #FirstClassProblems Սեմը և Քեթը պատրաստվում են ուղեկցել մի քանի անտանելի երեխաների՝ Բահամներ ուղևորության ճանապարհին։ Բայց նախ, նրանք պետք է հաղթահարեն օդանավակայանում առկա դժվարությունները։ 26 ապրիլ 2014
33 Ինչպես հանգստացնել խելագարին #SuperPsycho Նորան վերադառնում է և օգտագործում է Դայսին որպես թիրախ ՝ Սեմից վրեժ լուծելու համար։ Սեմը և Քեթը ուրիշ ելք չունեն, քան օգնության համար դիմել Նևիլին։ 29 մարտ 2014
34 Նոկաուտ #KnockOut Սեմի և Քեթի փորձերը` Գումերին օգնելու դահլիճում երևակայական մրցակցի հարցում, հանգեցրին նրան, որ Սեմն անզգուշորեն նոկաուտի է ենթարկում խառնամարտի չեմպիոնին և արագորեն մտնում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհ։ 7 հունիս 2014
35 Մենք առևանգել ենք ռոք աստղին #WeStealARockStar Սեմը և Քեթը հանկարծակի առևանգում են երաժիշտ Դել Դևիլին։ Ամեն ինչ արագորեն սրվում է այն պատճառով, որ նրանք փորձում են խուսափել խնդիրներից։ 12 հուլիս 2014
36 Բոլորը հանեն կեղծամները #GettinWiggy Քեթը և Դայսը գնում են Արիզոնա՝ լուսանկարվելու սանրվածքների ամսագրի համար, իսկ Սեմը հանգստյան օրերն անցկացնում է տանը նոր հարևանի՝ Նոնայի հետ։ 17 հուլիս 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Sam & Cat
  3. ««Сэм и Кэт»» (ռուսերեն)։ Վերցված է 2017-07-02 
  4. Andreeva Nellie (2014-07-13)։ «Nickelodeon’s ‘Sam & Cat’ To End Run After One Season»։ Deadline (en-US)։ Վերցված է 2017-08-05 
  5. «Nickelodeon Cancels 'Sam & Cat' After Behind-the-Scenes Drama»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2017-08-05 
  6. Yahr Emily (2014-07-14)։ «‘Sam & Cat’ canceled after one season: Where did it all go wrong?»։ The Washington Post (en-US)։ 0190-8286։ Վերցված է 2017-07-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]