NSYNC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
NSYNC
Logo of 'N Sync (1998).png
Logo of 'N Sync (1998).png
Երկիր Օռլանդո, ԱՄՆ
Ժանրեր փոփ, պարային փոփ, թին փոփ
Գործունեություն 1995–2002
Լեյբլ RCA Records, Jive Records, Legacy Records, Sony Music, BMG Ariola Munich
Կապված Backstreet Boys, Բրիթնի Սփիրս
Կայք www.NSYNC-world.com
Նախկին անդամներ

’N Sync (նաև *NSYNC), ամերիկյան բոյ բենդ Օռլանդո քաղաքից: Խումբը ամերիկյան երաժշտական շուկայում մեծ հաջողությունների է հասել հատկապես 1990-ականների վերջին:

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը ստեղծվել է Օռլանդոյում 1995 թվականին: Խմբի անունը կազմվել էր անդամների անունների վերջին տառերից՝ Justin, Chris, Joey, Lansten և JC: Հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ խումբը սկսեց գրավել չորս տարի անց, երբ նրանք գնացին այն պրոդյուսերի մոտ, որը նաև իրենց հակառակորդների՝ Backstreet Boys-ի պրոդյուսերն էր: Իրենց դեբյուտային սինգլի՝ «I Want You Back»-ի թողարկումը կայացավ 1996 թվականի հոկտեմբերի 7-ին Գերմանիայում։ Եգը հասավ գերմանական հիթ-շքերթների տասնյակ և այնտեղ մնաց մի քանի շաբաթ շարունակ, ինչից հետո թողարկվեց ևս երկու սինգլ։ Իրենց դեբյուտային՝ «*NSYNC» ալբոմը թողարկվեց 1997 թվականի մայիսի 26-ին Գերմանիայում և երկու շաբաթվա ընթացքում հասավ հիթ-շքերթների առաջին հորիզոնական։ 'N Sync-ի նկատմամբ պատանիների հետաքրքրությունն իր գագաթնակետին հասավ 2000 թվականի մարտին, երբ No Strings Attached ալբոմը իր թողարկման հենց առաջին շաբաթում վաճառվեց 2,4 միլիոնի չափով և դարձավ ամենաարագ վաճառված երաժշտական ալբոմը փոփ երաժշտության պատմության մեջ։

Սկսած 2002 թվականից՝ խմբի մենակատար Ջասթին Թիմբերլեյքը սկսեց զբաղվել անհատական կարիերայով, ինչի արդյունքում խումբը սկսեց չթողարկել նոր ձայնագրություններ։ Մեկ այլ մասնակից՝ Լենս Բեսը, հայտարարեց իր համասեռամոլության մասին և քաղաքացիական ամուսնություն կնքեց իր ընկերոջ հետ։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի օգոստոսի 25-ին կայացավ խմբի վերամիավորումը MTV Video Music Awards մրցանակաբաշխության բեմում։ Վերամիավորման առիթը Ջասթին Թիմբերլեյքին շնորհվող Մայքլ Ջեքսոնի անվան մրցանակն էր՝ երգարվեստում նրա ունեցած ավանդի համար։

Խումբը պոպուրի կատարեց, որ բաղկացած էր «Gone», «Girlfriend» և լեգենդար հիթ «Bye Bye Bye» երգերից։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • I Want You Back — 1996
  • Tearin' Up My Heart — 1997
  • Here We Go — 1997
  • For the Girl Who Has Everything — 1997
  • Together Again — 1997
  • (God Must Have Spent) A Little More Time on You — 1998
  • U Drive Me Crazy — 1998
  • Merry Christmas, Happy Holidays — 1998
  • Thinking of You (I Drive Myself Crazy) — 1999
  • Music of My Heart (զուգերգ Գլորիա Էստեֆանի հետ) — 1999
  • Bye Bye Bye — 2000
  • It’s Gonna Be Me — 2000
  • I’ll Never Stop — 2000
  • This I Promise You — 2000
  • I Believe In You (զուգերգ Joe-ի հետ) — 2001
  • Pop — 2001
  • Gone — 2001
  • Girlfriend (զուգերգ Nelly-ի հետ) — 2002

Վիդեոալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • We Are *NSYNC (13.09.1997)
  • N The Mix (24.08.1999)
  • Live From Madison Square Garden (21.10.2000)
  • Making The Tour (07.09.2001)
  • Popoddysey Live (20.05.2002)
  • Most Requested Hit Videos (10.02.2003)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]